Աննա Մարիա Սֆորցա (անգլ.՝ Anna Maria Sforza, հուլիսի 21, 1476, Միլան, Միլանի դքսություն - նոյեմբերի 30, 1497, Ֆեռարա, Duchy of Ferrara), Ֆերարայի ապագա դուքս Ալֆոնսո I դ՛Էստեի առաջին կին, Ֆերարայի ժառանգական արքայադուստր։ Միլանի դուքս Գալեացո Մարիա Սֆորցայի ու վերջինիս երկրորդ կնոջ՝ Բոնա Սավոյացու երկրորդ օրինական դուստրն էր։

Աննա Սֆորցա
Ծնվել էհուլիսի 21, 1476
ԾննդավայրՄիլան, Միլանի դքսություն
Մահացել էնոյեմբերի 30, 1497 (21 տարեկան)
Մահվան վայրՖեռարա, Duchy of Ferrara
Մասնագիտությունազնվական
ԱմուսինԱլֆոնսո I դ՛Էստե, Ֆերարայի դուքս
Ծնողներհայր՝ Գալեացո Մարիա Սֆորցա, մայր՝ Բոնա Սավոյացի
Երեխաներunknown son d'Este?[1]
 Anna Maria Sforza Վիքիպահեստում

Կյանք խմբագրել

Ծնվել է Միլանում ու հանդիսացել Միլանի դուքս Գալեացո Մարիա Սֆորցայի ու վերջինիս երկրորդ կնոջ՝ Բոնա Սավոյացու երկրորդ դուստրն ու վերջին օրինական երեխան։ Աննայի հայրական կողմի տատիկ-պապիկն են եղել Ֆրանչեսկո I Սֆորցան ու Բիանկա Մարիա Վիսկոնտին, որի պատվին էլ երեխան անվանակոչվել է։ Ունեցել է երկու ավագ եղբայր՝ Ջան Գալեացո Սֆորցան ու Տորտոնայի մարքիզ Հերմես Մարիա Սֆորցան, ինչպես նաև մեկ քույր՝ Բիանկա Մարիա Սֆորցան, որը սուրբ հռոմեական կայսր Մաքսիմիլիան I-ի երկրորդ կինն էր։

Երբ Աննան հինգ ամսական է եղել, 1476 թվականի դեկտեմբերի 26-ին՝ Ստեփանոս Նախավկայի հիշատակի օրը, նրա հայրիկին սպանել են Միլանի սուրբ Ստեփանոսի եկեղեցու ներսում․ միլանյան արքունիքի երեք բարձրաստիճան պաշտոնյաներ դանակահարել են նրան։

1477 թվականին պաշտոնապես նշանվել է Ֆերարայի դուքս Էրկոլե I դ՛Էստեի ժառանգորդ Ալֆոնսո I դ՛Էստեի հետ։ Արքայազն Ալֆոնսոյի հետ նրա հարսանիքը տեղի է ունեցել տասնչորս տարի անց՝ 1491 թվականի հունվարի 12-ին խնջույքների, ընդունելությունների և թատերական ներկայացումների ֆոնի վրա։ Սակայն ամուսնությունը երջանիկ չի եղել․ շիկահեր և կանացիությունից զուրկ Աննան՝ ամբողջ ժամանակ տղամարդու պես հագնված, հրաժարվել է կատարել ամուսնական պարտականությունները, նախընտրել այլ կանանց ընկերակցությունն ու ամեն գիշերն անցկացրել մի սևամորթ ստրուկի հետ[2]։

Ամուսնությունից միայն վեց տարի անց Աննան վերջապես հղիացել է, սակայն մահացել ծննդաբերության ժամանակ։ Որոշ աղբյուրներ նշել են, որ նրա որդին մահացել է մկրտությունից անմիջապես հետո, այլք[3][4][5][6] հաղորդել, որ նա ապրել է ու անունն Ալեսանդրո է եղել․ վախճանվել է 17 տարեկանում 1514 թվականին։ Աննային հուղարկավորել են Սան Վիտո վանքում, որի բարերարներից է եղել։ Ամուսինն ի վիճակի չի եղել մասնակցել հուղարկավորությանը, քանի որ այդ ժամանակ նրա դեմքն այլանդակված էր սիֆիլիսի պատճառով[7]։

Աննայի մահը վերջ է դրել Սֆորցա և Էստե տոհմերի միջև կապին։ 1502 թվականին Ալֆոնսոն կրկին ամուսնացել է․ նրա երկրորդ կինը Լուկրեցիա Բորջիան էր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lundy D. R. The Peerage
  2. Geneviève Chastenet: Lucrezia Borgia (Spanish version) 1995, Javier Vergara Editorial, p. 200. [retrieved 19 December 2014].
  3. Marek, Miroslav. «Complete Genealogy of the House of Este». genealogy.euweb.cz. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
  4. Alessandro d'Este in: geneanet.org [retrieved 17 December 2014].
  5. Alessandro d'Este in: geneall.net [retrieved 17 December 2014].
  6. Alessandro d'Este in: Genealogy Database by Herbert Stoyan Արխիվացված Դեկտեմբեր 18, 2014 Wayback Machine [retrieved 17 December 2014].
  7. Sarah Bradford, Lucrezia Borgia, Milano, Mondadori, 2005.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Սֆորցա» հոդվածին։