Աննա Ռադիուս

իտալացի գրող

Աննա Ռադիուս (իտալ.՝ Anna Zuccari Radius, մինչև ամուսնությունը` Զուկարի, մայիսի 7, 1846(1846-05-07)[1][2], Միլան, Ավստրիական կայսրություն[3] - հուլիսի 13, 1918(1918-07-13)[1], Միլան, Իտալիայի թագավորություն[3]), իտալացի գրող, հայտնի է Նեերա կեղծանվամբ։

Աննա Ռադիուս
իտալ.՝ Anna Maria Zuccari-Radius
Ծննդյան անունֆր.՝ Anna Zuccari
Ծնվել էմայիսի 7, 1846(1846-05-07)[1][2]
ԾննդավայրՄիլան, Ավստրիական կայսրություն[3]
Վախճանվել էհուլիսի 13, 1918(1918-07-13)[1] (72 տարեկան)
Վախճանի վայրՄիլան, Իտալիայի թագավորություն[3]
ԳերեզմանՄիլանի մոնումենտալ գերեզմանատուն
Գրական անունNeera[3]
Մասնագիտությունգրող և խմբագիր
Լեզուիտալերեն
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն և  Լոմբարդո-Վենետիկ
Ժանրերարձակ
Գրական ուղղություններվերիզմ
ԱմուսինEmilio Radius?
ԶավակներAdolfo Radius?
Изображение автографа
 Neera Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ճարտարապետի դուստր է։ Մեծացել է Կարավաջոյում։ 10 տարեկանում կորցրել է մորը։ Մեծացել է հարազատների ընտանիքում։ 1871 թվականին ամուսնացել է բանկիր Էմիլիո Ռադիուսի հետ։ 1875 թվականից հաճախել է գրական խմբակներ, որտեղ ծանոթացել է գրական վերիզմ ուղղության հայտնի ներկայացուցիչներ Ջովանի Վերգայի և Լուիջի Կապուանայի հետ։ Ինքը ևս հարում էր այդ ուղղությանը։

Ստեղծագործություն խմբագրել

Բեղմնավոր և հաջողակ գրող է, նրա ստեղծագործությունների հիմնական թեմատիկան հասարակության մեջ կնոջ դերի վերլուծությունն է։

 
Գրող Ա. Ռադիուսի շիրմաքարը

Նրա առաջին` «Il Pungolo» պատմվածքը հրատարակվել է 1875 թվականին։ Համագործակցել է մի շարք գրական ամսագրերի հետ։ 1890 թվականին հիմնել է իր «Vita Intima» ամսագիրը։ Իր պատմվածքներում ու վեպերում, որոնք հաճախ վերաբերվում էին սոցիալական թեմաների, Ա. Ռադիուսը ցուցաբերում է մեծ դիտողականություն և համարձակորեն պատկերում է իր ժամանակակից կյանքի տհաճ կողմերը։ Առաջին անգամ իր վրա ուշադրություն է հրավիրել «Marcello», «Un Romanzo», «Addio», «Un nido», «Vecchie catene» և այլ պատմվածքներով։ Ավելի ուշ նրա կողմից հրատարակվել են «Iride» (1880) պատմվածքների ժողովածուն և «Il castigo», «Il maritò dell’amica», «Teresa», «Senio», «Nel sogno» (1893) վեպերը։ Չնայած հաջողությանն ու հայտնիությանը, Ա. Ռադիուսը կարծում էր, որ կնոջ տեղն ընտանիքում է և տանը` համարելով դա իսկական ֆեմինիզմ։

Մահացել է Միլանում, օնկոլոգիական հիվանդությունից։ Մահից առաջ նա թելադրել է իր հուշերը, որոնք տպագրվել են հետմահու` «19-րդ դարի երիտասարդ մարդու դիմանկարը» խորագրով։

Թաղված է Միլանի մոնումենտալ գերեզմանատանը։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Un romanzo (վեպ, 1876)
  • Addio! (վեպ, 1877)
  • Il castigo (1881)
  • Dizionario d’igiene per le famiglie (Ընտանեկան հիգիենայի բառարան) (Պաոլո Մանտեգացցայի հետ համահեղինակությամբ, 1881)
  • Teresa (վեպ, 1886)
  • Lydia (վեպ, 1887)
  • L’indomani (Վաղը) (վեպ, 1890)
  • Il libro di mio figlio (էսսե, 1891)
  • Battaglie per un’idea (էսսե, 1897)
  • Battaglie per un’idea (էսսե, 1898)
  • Le idee di una donna (Կանացի միտք) (1903)
  • Il marito dell’amica (վեպ)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Радиус Анна». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Anna Zuccari Radius(իտալ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Ռադիուս» հոդվածին։