Աննա Ստեպանովնա Պոլիտկովսկայա (ծնունդով՝ Մազեպա; օգոստոսի 30, 1958(1958-08-30)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 7, 2006(2006-10-07)[4][5][2][…], Մոսկվա, Ռուսաստան), ռուս լրագրող, իրավապաշտպան և գրող։ Առանձնակի ուշադրության է արժանացրել Չեչնիայի կոնֆլիկտին։ 2006 թվականի հոկտեմբերի 7-ին գնդակահարվել է իր տան վերելակում։

Աննա Պոլիտկովսկայա
ուկրաիներեն՝ Ганна Степанівна Політковська և ռուս.՝ Анна Степановна Политковская
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 30, 1958(1958-08-30)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 7, 2006(2006-10-07)[4][5][2][…] (48 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ռուսաստան և  ԱՄՆ[6]
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ (1980)
ԵրկերՊուտինի Ռուսաստանը և A Small Corner of Hell. Dispatches from Chechnya?
Մասնագիտությունլրագրող, իրավապաշտպան, գրող, հակապատերազմային ակտիվիստ, բանաստեղծուհի և ակտիվիստ
ԱշխատավայրԻզվեստիա, Նովայա Գազետա, Megapolis-Express? և Obshchaya Gazeta?
ԱմուսինAleksandr Politkovsky?
Զբաղեցրած պաշտոններմամլո քարտուղար
Պարգևներ և
մրցանակներ

Հանս և Սոֆի Շոլերի մրցանակ

Հերման Քեստեն մրցանակ

Ուլոֆ Պալմեյի պարգև

Քաղաքացիական արիության մրցանակ

Ռուսաստանի Ոսկե փետուր

Andrei Sakharov Prize "For Journalism as a Deed"?

Մամուլի միջազգային ինստուտի մամուլի համաշխարհային ազատության հերոս

Manuel Vázquez Montalbán International Journalism Award?

Premis Internacionals Terenci Moix?

[7]

Lettre Ulysses Award?

[8]

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային/Գիլյերմո Կանոյի մրցանակ մամուլի ազատության գործում ունեցած ավանդի համար

Courage in Journalism Award?

[9]

John Aubuchon Press Freedom Award?

Լրատվամիջոցների ազատության և ապագայի համար մրցանակ

Արտյոմ Բորովիկի մրցանակ

[10]

Daniel Pearl Award?

[11]
և

Medal "Make haste to do good"?

ԱնդամությունՆովայա Գազետա
ԵրեխաներVera Politkovskaja?
 Anna Politkovskaya Վիքիպահեստում

Մանկություն, կրթություն, անձնական կյանք խմբագրել

Ծնվել է Նյու Յորքում, ուր ծնողները դիվանագիտական աշխատանքի մեջ էին գտնվում։

Հայրը՝ Ստեփան Ֆյոդորովիչ Մազեպան (1927-2006 թթ.), ծնվել է Չեռնիգովի մարզի Սեմյոնովկայի շրջանի Կոստոբոբրիվ գյուղում, աշխատել է ՄԱԿ-ին կից Ուկրաինական ԽՍՀ-ի առաքելությունում։ Մահացել է դստեր սպանությունից 9 օր առաջ։

Մայրը՝ Ռայիսա Ալեքսանդրովնա Մազեպան, ծնունդով Կերչից է, կիսով չափ՝ ռուս, կիսով չափ՝ ուկրաինուհի, աշխատել է ՄԱԿ-ում որպես դիվանագետ։

1980 թվականին ավարտել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը։ Համալսարանում ուսանելու տարիներին ծանոթացել և ամուսնացել է Ալեքսանդր Պոլիտկովսկու հետ, ով սովորում էր նույն ֆակուլտետում, բայց նրանից հինգ տարի մեծ էր։

Այս ամուսնությունից Պոլիտկովսկիներն ունեն երկու երեխա՝ Իլյան և Վերան։ Սակայն, իր՝ Ալեքսանդրի խոստովանմամբ, 2000 թվականին ամուսնությունը փաստացի փուլուզվել է, թեպետ պաշտոնապես նրանք ամուսնալուծված չեն եղել[12]։ Ամուսինները բևեռային հակադիր հայացքներ ունեին իրենց մասնագիտության վերաբերյալ[13]։ Պոլիտկովսկին, լինելով ապագա լրագրող, Աննայի գործունեության վերաբերյալ ասել է[14]․ «Դա ժուռնալիստիկա չէ....Դա կա՛մ գրական աշխատանք է, կա՛մ ինչ-որ այլ բան…»:

Ալեքսանդր Պոլիտկովսկու կարիերան սրընթաց աճեց Վերակառուցման ժամանակ, բայց վայրէջք ապրեց հետվերակառուցման ժամանակաշրջանում, այն ժամանակ, երբ Աննան աստիճանաբար հայտնիություն էր ձեռք բերում շնորհիվ սուր թեմաներով իր հրապարակախոսային նյութերով։

Ամուսնու հարցազրույցից[13]

  Ես նրա հետ ապրեցի 21 տարի։ Նա բարդ մարդ էր։ Եվ այդ բարդությունը տեղայնացվում էր նրա հոդվածների մեջ։ Բայց այստեղ պետք է տարբերակել. մի բան է ամուսնու և կնոջ հարաբերությունները, երեխաների դաստիարակությունը, մեկ այլ բան է մասնագիտական որակները։ Աննան ինձ էր օգնում դառնալ լրագրող, ես՝ իրեն։ Նա այդքան էլ հաջողակ չէր մինչև 1996 թվականը։ Բայց այդ ժամանակվանից նա դարձավ ինքնուրույն լրագրող։ Եվ այդուհետ նա ամեն բանի հասնում էր ինքնուրույն։  

1990-ական թվականների սկզբին Պոլիտկովսկայան jus soli-ի սկզբունքով ԱՄՆ-ի քաղաքացիություն ստացավ՝ շարունակելով մնալ նաև Ռուսաստանի քաղաքացի[15]։

Լրագրողական գործունեություն խմբագրել

1982 թվականից մինչև 1993 թվականը աշխատել է «Իզվեստիա» և «Վոզդուշնի տրանսպորտ» թերթերում, «ԷՍԿԱՐՏ» ստեղծագործական միավորումում, «Պարիտետ» հրատարակչությունում։ Մինչև 1994 թվականը համարվել է «Մեգապոլիս Էքսպրես» շաբաթաթերթրի տեսաբանը այն ժամանակահատվածում, երբ դրա հրատարակությունը դեռևս չէր հասցրել դառնալ բուլվարային[16][17]։ 1994-1999 թվականներին եղել է «Օբշչայա գազատա»-ի արտակարգ իրավիճակների բաժնի խմբագիր-տեսաբանը։ «Վերակառուցման բիթլներ» գրքում նկարագրում է, թե ինչպես է «գրավադրմամբ աճուրդների մասին հրապարակումից հետո նրան հաշվեհարդարով սպառնացել Վլադիմիր Հուսինսկին», որի հետ Աննան ծանոթ էր[18]։

1999 թվականից եղել է «Նովայա գազետա»-ի հատուկ թղթակիցն ու տեսաբանը։ Պոլիտկովսկայան բազմիցս մեկնել է ռազմական գործողությունների վայրեր։ 2000 թվականի հունվարին Աննա Պոլիտկովսկայային Չեչնիայում տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին ռեպորտաժների շարքի համար շնորհվել է «Ռուսաստանի ոսկե գրիչ» մրցանակը[19]։ Նրան տրվել է՝ ՌԴ ժուռնալիստների միության «Բարի գործ՝ բարի սիրտ» մրցանակը, Լրագրողների միության մրցանակը կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ նյութերի համար, «Ոսկե կոչնազանգ-2000» դիպլոմը՝ Չեչնիայի մասին նյութերի շարքի համար[20]։

Պոլիտկովսկայան 1999 թվականին Չեչնիայում տիրող իրավիճակի մասին «Ճանապարհորդություն դեպի դժոխք։ Չեչենական օրագիր» (2000), «Երկրորդ չեչենական» (2002), «Չեչնիա. Ռուսաստանի անարգանքը» փաստագրական գրքերի, ինչպես նաև «Պատժիչ համաձայնություն», «Անհայտացող մարդիկ» հոդվածների հեղինակն է։ Նրա վերջին հրապարակումը «Նովայա գազետա»-ում՝ «Պատժիչ համաձայնություն»-ը նվիրված էր դաշնային ուժերի կողմից մարտնչող չեչենական ջոկատների կազմին և գործունեությանը։ Պոլիտկովսկայայի շատ գրքեր թարգմանվել են օտար լեզուներով և հրապարակվել են արտասահմանում[21][22]։

Մեծ Բրիտանիայում հրատարակված «Putin’s Russia» («Պուտինյան Ռուսաստան»), «Ռուսաստանն առանց Պուտինի» գրքերի հեղինակն է։

2006 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերի սկզբին Աննա Պոլիտկովսկայան մոտեցող 2007 թվականի խորհրդարանական և 2008 թվականի նախագահական ընտրությունների հետ կապված զգալիորեն ակտիվացրեց իր վերլուծական-լրագրողական գործունեությունը։

Պոլիտկովսկայան Չեչնիայում միջազգային խաղաղապահ ուժեր մտցնելու կողմնակիցն է[23]։

2014 թվականին, Ուկրաինայում զինված հակամարտության թեժ պահին, ամերիկյան «The New Republic» թերթը մեջբերում հրապարակեց Պոլիտկովսկայայի «Պուտինյան Ռուսաստան» գրքից, որտեղ լրագրողուհին հաստատում էր, որ «Ռուսաստանի բանակը փակ համակարգ է՝ բանտից ոչնչով չտարբերովող…», ինչպես նաև հիշատակում էր այն մասին, որ 2002 թվականի ընթացքում, ոչ թե պատերազմի ժամանակ, այլ միայն ռուսական բանակում տեղի ունեցած ծեծկռտուքներից զոհվել է ավելի քան 500 մարդ՝ մի ողջ գումարտակ[24]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.britannica.com/EBchecked/topic/1263184/Anna-Politkovskaya
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 http://www.timesonline.co.uk/article/0,,60-2394867,00.html
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. У Анны Политковской было гражданство США (ռուս.)NEWSru.com, 2006.
  7. http://www.lavanguardia.com/slowdevice/noticia/51333875433/El-Premio-Internacional-Terenci-Moix-recuerda-a-la-periodista-rusa-Anna-Politkovskaia.html
  8. http://www.lettre-ulysses-award.org/index03/winners2003.html
  9. https://www.iwmf.org/awards/courage-in-journalism-awards/
  10. https://www.cbsnews.com/news/russian-journalist-mourned/
  11. https://lapressclub.org/socal/daniel_pearl_award/
  12. Александр Мельман. Дева Анна. Александр Политковский: «Наше расставание — моя вина»
  13. 13,0 13,1 «Взгляд Политковского — Новое поколение». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  14. Руслан Курбанов. Джихад Анны Политковской // Русский журнал. — 7 октября 2008.
  15. У Анны Политковской было гражданство США
  16. Потребности :: Прагматика :: Наивная жёлтая пресса. «Мегаполис-экспресс» первым сошел с плодоносного поля
  17. Lenta.ru: : Политковская, Анна
  18. Политковский. Человек в кепке : «Музыкальная правда», Додолев : Евгений Ю. Додолев
  19. «Лауреаты премий Союза журналистов России за 1996-99 годы». Союз журналистов России. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  20. В Москве убита журналист Анна Политковская NEWSru
  21. Политковская, Анна. Журналист «Новой газеты», убита в октябре 2006 года // lenta.ru
  22. «Биография Анны Политковской». РИА Новости. Россия сегодня. 2012 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին. {{cite web}}: Text "Международное информационное агентство «Россия сегодня»" ignored (օգնություն)
  23. «Цена массового захоронения в Чечне - 50 000 рублей». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին. Новая газета, выпуск № 19 от 19 марта 2001 г.
  24. Путин никогда и ни за что не признается, что Россия вторглась на Украину («The New Republic», США)