Աննա Պյաջի (իտալ.՝ Anna Piaggi, մարտի 22, 1931(1931-03-22), Միլան, Իտալիայի թագավորություն - օգոստոսի 7, 2012(2012-08-07)[1][2][3][…], Միլան, Իտալիա[4][5]), իտալական նորաձևության լրագրող, խմբագիր և ոճաբան, նորաձևության աշխարհում ճանաչվել է որպես նորաձևության դեմք։

Աննա Պյաջի
իտալ.՝ Anna Piaggi
Դիմանկար
Ծնվել էմարտի 22, 1931(1931-03-22)
ԾննդավայրՄիլան, Իտալիայի թագավորություն
Մահացել էօգոստոսի 7, 2012(2012-08-07)[1][2][3][…] (81 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն և  Իտալիա
Մասնագիտությունfashion journalist, թարգմանչուհի, բարձրաշխարհիկ հեղինակություն և fashion writer
ԱշխատավայրArnoldo Mondadori Editore
ԱմուսինAlfa Castaldi?
 Anna Piaggi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Աննայի պապը դասավանդել է լատիներեն և հունարեն, հայրը հայտնի «La Rinascente» հանրախանութի կառավարիչն էր, մայրը՝ նույն հանրախանութի նախագահի անձնական քարտուղարը։ Ծնողների աշխատանքը Աննայի մոտ դեռ մանուկ հասակում ծանոթություն է ապահովել նորաձևության աշխարհին։ Հայրը մահացել է, երբ նա 7 տարեկան էր, և մայրը նրան ուղարկել է Միլանի մոտ գտնվող Փակ գիշերօթիկ դպրոց, որտեղ նա ստացել է խիստ որակյալ կրթություն, սակայն դա հիմք է ծառայել պատանեկան նոնկոնֆորմիզմի զարգացման համար։ Այդ պատճառով ուսումնառությունից հետո նա տուն չի վերադարձել, տնային դաստիարակչուհի է աշխատել, մեկնել է ճամփորդելու, լեզուներ սովորելու, դայակ և ամանեղեն լվացող աշխատելու։ Այդ ժամանակ այնտեղ ապագա էքսցենտրիկ լինելու ակնարկ չկար[6][7]։

Նորաձևության աշխարհում իր կարիերան սկսել է 1960 թվականին իտալական «Arianna» ամսագրի խմբագրի պաշտոնից։ Նույն թվականին նա ծանոթացել է լուսանկարիչ Ալֆ Կաստալդիի հետ, ում հետ երկու տարի անց ամուսնացել է[8]։ Ամուսնությունից հետո նա ամուսնու հետ հաստատվել է Նյու Յորքում, որտեղ շարունակել է իր խմբագրական գործունեությունը՝ 1980-ականների սկզբին գլխավորելով «Vanity» ամսագիրը։

Նորաձևության աշխարհում նրա գործընկերներն են եղել մոդելավորող Կարլ Լագերֆելդը, որը վարել է նրա հանդերձանքների և լրագրողական գործունեության ժամանակագրությունը, Մանոլո Բլանիկը, որը դարձել է նրա բազմաթիվ կոշիկների մշակողը, ինչպես նաև բրիտանացի գլխարկագործ Սթիվեն Ջոնսը, որը նրա համար պատրաստել է բազմաթիվ գլխարկներ, որոնք դարձել են նրա կերպարի անբաժանելի ատրիբուտը։ Ժամանակի ընթացքում ձևավորվել է իր յուրահատուկ, խիզախ, ընտրողական ոճը։ Իր գործունեության ընթացքում Աննա Պյաջին ոչ մի անգամ հանրությանը չի ներկայացել նույն զգեստով։ 1980-ականների վերջից Պյաջին եղել է իտալական «Vogue»-ի ստեղծագործական խորհրդատուն։

2006 թվականին Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում տեղի է ունեցել «Anna Piaggi: fashion-ology» ցուցահանդեսը, որտեղ իր անձնական հավաքածուից իրեր է ներկայացրել, այդ թվում՝ 2586 զգեստ և 256 զույգ կոշիկ։

Աննա Պյաջին մահացել է 2012 թվականի օգոստոսի 7-ին, Միլանում գտնվող իր տանը[9][10]։

Գրքեր խմբագրել

  • Piaggi, Anna and Karl Lagerfeld. Karl Lagerfeld: A Fashion Journal. Thames and Hudson, 1986. ISBN 0-500-01395-0.
  • Lagerfeld, Karl. Lagerfeld’s Sketchbook: Karl Lagerfeld’s Illustrated Fashion Journal of Anna Piaggi. Weidenfeld & Nicolson, 1988. ISBN 1-55584-019-1.
  • Piaggi, A. Africa di Missoni per Italia 90, Anna Piaggi and Gianni Brera. Edizioni Electa, 1990. ISBN 88-435-3410-6.
  • Piaggi, A. Anna Piaggi’s Fashion Algebra, Anna Piaggi. Thames and Hudson, 1998. ISBN 0-500-01876-6.
  • Piaggi, A. Doppie pagine di Anna Piaggi in Vogue. Leonardo Arte, 1998. ISBN 88-7813-883-5.
  • Piaggi, A., Wintour, Anna, Michael Roberts, André Leon Talley, and Manolo Blahnik. Manolo Blahnik Drawings. Thames and Hudson, 2003. ISBN 0-500-28413-X.
  • Clark, Judith (editor). Anna Piaggi Fashion-ology. Victoria and Albert Museum, 2006. ISBN 0-9552335-0-X/ISBN 978-0-9552335-0-0.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://fashion.telegraph.co.uk/article/TMG9458877/Fashion-world-mourns-death-of-fashion-writer-Anna-Piaggi.html|title=Fashion
  2. 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Il repertorio del giornalismo italiano - Olgiata Editrice - Google Books
  5. Il "chi è" del giornalismo italiano: repertorio ragionato ad uso degli ... - Diana Formaggio, Francesco Marraro - Google Books
  6. «Биография в журнале Вог». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  7. Биографическая справка РИА-Новости
  8. Cunningham, Bill (1994 թ․ մարտի 27). «ON THE STREET; Apart From the Crowd». New York Times. Վերցված է 2008 թ․ հունվարի 20-ին.
  9. Bergin, Olivia (2012 թ․ օգոստոսի 7). «Fashion world mourns death of fashion writer Anna Piaggi». The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7-ին.
  10. Fashion journalist Anna Piaggi, 81, was known for her unique style of clothing - The Washington Post

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Պյաջի» հոդվածին։