Աննա Պետրովնա

Պետրոս Մեծի ավագ դուստրը

Աննա Պետրովնա (հունվարի 27 (փետրվարի 7), 1708[1][2][3][…], Մոսկվա, Ռուսական կայսրություն[3][4] - մայիսի 4 (15), 1728[3][5], Քիլ, Գերմանիա[3][1][6]), Պետրոս I և Եկատերինա I-ի դուստրը, ապագա կայսրուհի Եկատերինա I[9]: Կարլ Ֆրիդրիխ Գոլշտեյն-Գոտորպսկու կինը, հոլանդական իշխանուհի (1725-1728)։ Պետրոս III-ի մայրը։

Աննա Պետրովնա
Դիմանկար
Ծնվել էհունվարի 27 (փետրվարի 7), 1708[1][2][3][…]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[3][4]
Մահացել էմայիսի 4 (15), 1728[3][5] (20 տարեկան)
Մահվան վայրՔիլ, Գերմանիա[3][1][6]
ԳերեզմանՊողոս-Պետրոս տաճար[5]
Քաղաքացիություն Ռուսական թագավորություն և  Ռուսական կայսրություն
Կրոնուղղափառություն, լյութերականություն և Ռուս ուղղափառ եկեղեցի
Մասնագիտությունազնվական
ԱմուսինԿարլ Ֆրիդրիխ Գոլշտեյն- Գոտորպսկի[3][5][7][…]
Ծնողներհայր՝ Պետրոս I[3][8][7], մայր՝ Եկատերինա I[3][8][7]
Պարգևներ և
մրցանակներ
Dame Grand Cordon of the Order of Saint Catherine և Սուրբ Եկատերինայի շքանշան
ԵրեխաներՊետրոս III
 Anna Petrovna of Russia Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Երիտասարդություն խմբագրել

Աննան Պետրոսի և Եկատերինայի երկրորդ աղջիկն էր։ Ինչպես և մյուս քույրերը՝ Եկատերինան (1707-1708), որը մահացավ մանկահասակ տարիքում, փոքր քույրը՝ Ելիզավետան՝ ապագա կայսրուհի Ելիզավետա Պետրովնան (1709-1761), Աննան նույնպես, ծնվել է արտաամուսնական կապից։ Որպես ցարի օրինական աղջիկ ճանաչվել է միայն 1713 թվականին՝ Պետրոսի և Եկատերինայի ամուսնությունից հետո։ «Ռուս ազնվականության տոհմային գրքույկը» ասում է, որ Աննան և Եկատերինան «հայտարարվեցին արքայադուստրեր» (այսինքն ճանաչվեցին ցարի աղջիկներ) 6 (17) մարտի 1711 թվական[10]։

 
Աննա Պետրովնա

Աղջիկը ստացավ նույն «Աննա» տոհմական անունը, ինչպես իր օրինական զարմուհին՝ Իվան V-ի դուստր Աննա Յոհանովնան[11]։ 1711 թվականին Աննայի արքայադուստր հռչակվելու առթիվ Պետրոս I-ը նրան նվիրեց ընդարձակ հողատարածք Սանկտ-Պետերբուրգում, որի երկայնքով ձգվում էր Ֆոնտանկան, իսկ դեպի արևելք ձգվում էր Մոսկվա տանող հին ճանապարհը[12]։ 1710- ական թվականներին Եկատերինգոֆի մոտակայքում կառուցվեց Աննեգրոֆ ամրոցը[13]։ Պետրոս I-ի կայսեր տիտղոս ընդունելուց հետո, նրա աղջիկները՝ Աննան և Ելիզավետան 1721 թվականի դեկտեմբերի 23-ից ընդունեցին թագաժառանգի տիտղոս։

Ամուսնությունը Կարլ Ֆրիդրիխի հետ խմբագրել

1720 թվականին Ռուսաստան եկավ Աննայի ապագա ամուսին՝ իշխան Կարլ Ֆրիդրիխ Գոլշտեյն-Գոտորսկին, որը հույս ուներ Պետրոս I-ի օգնությամբ հետ ստանալ Դանիայի կողմից խլված Շլեզվիգը։ Այս ծրագրին վիճակված չէր իրականություն դառնալ, սակայն իշխանը հույս ուներ ամուսնանալ կայսրի դստեր հետ։ 1724 թվականի մայիսին՝ շնորհիվ հոլանդական իշխան Գ.Ֆ. Բասևիչի, Պետրոսը տվեց իր համաձայնությունը Աննայի և Կարլ Ֆրիդրիխի ամուսնության համար։ Նույն թվականի նոյեմբերին կնքվեց ամուսնական պայմանագիր, որի համաձայն Աննա Պետրովնան պահպանեց ուղղափառ հավատքը և կարող էր որպես ուղղափառ եկեղեցու հետևորդներ դաստիարակել ամուսնությունից ծնված աղջիկներին, մինչդեռ տղաները պետք է հարեին հոր հավատքին։ Աննան և իր ամուսինը հրաժարվում էին ռուսական գահի հավակնություններից, սակայն պայմանագիրը ուներ գաղտնի հոդված, որով Պետրոսը իրավունք ուներ հռչակել որպես իր ժառանգորդ նրանց ամուսնությունից ծնված տղային։ Ամուսնական պայմանագրի ստորագրումից 2 ամիս անց կայսրը մահացավ։ Կա լեգենդ, ըստ որի Պետրոսը շատ սիրելով Աննային իր կյանքի վերջին օրերին ուզում էր գահը փոխանցել հենց նրան, բայց չհասցրեց դա անել։ Գահին նստեց Աննայի մայրը՝ կայսրուհի Եկաետերինա I-ը։ Եվ հենց նրա կառավարման ժամանակ էլ 1725 թվականի մայիս 21-ին (1 հունիս ) տեղի ունեցավ Աննա Պետրովնայի և Կարլի պսակադրությունը Պետերբուրգի Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Եկետերիանայի կառավարման տարիներին ամուսինների ազդեցությունը ռուսական գործերին բավականին մեծ էր։ 1726 թվականի փետրվարին գումարվեց Գերագույն գաղտնի խորհուրդը և մեկ ամիս անց Կարլ Ֆրիդրիխը դարձավ դրա յոթ անդամներից մեկը։

1727 թվականի մայիսին Ա. Դ. Մենշիկովի ճնշման տակ կազմվեց մահվան մահճում գտնվող Եկատերինայի կտակը։ «Տեսատամենտի» համաձայն գահը փոխանցվում էր Պետրոս Մեծի թոռանը՝ արքայազն Ալեքսեյ Պետրովիչի 11- ամյա որդուն ՝ Պյոտրին։ Մինչև վերջինիս չափահաս դառնալը կազմվեց 9 մարդուց բաղկացած խորհուրդ, որոնց թվում Գերագույն գաղտնի խորհրդից 7 անդամ (դրանց թվում Կարլ Ֆրիդրիխ) և Պետրոսի երկու աղջիկները՝ Աննան և Ելիզավետան։ «Տեստամենտի»-ի համաձայն գահի հաջորդ ժառանգորդը (Պյոտրի անժառանգ մահվան դեպքում) պետք է լիներ Աննա Պետրովնան և նրա երեխաները, իսկ նրանից հետո որպես ժառանգորդ էր հռչակված Ելիզավետա Պետրովնան։ Սակայն Եկատերինայի մահից անմիջապես հետո Աննայի և Կրալ Ֆրիդրիխի կարգավիճակը լիովին փոխվեց։ Իշխանին դուրս հանեցին Գերագույն գաղտնի խորհրդից։ Մենշիկովը, որոշ ժամանակ դառնալով լիիրավ իշխող, հասավ նրան, որ Կարլ-Ֆրիդրիխը և նրա կինը 1727 թվականի հուլիսի 25-ին (5-ին օգոստոսի) հեռացան Պետերբուրգից և տեղփոխվեցին Հոլանդիա։

1728 թվականին փետրվարի 10-ին Քիլում ծնվեց Աննայի որդին՝ Կարլ Պյոտր Ուլրիխը (որը հետո պետք է դառնա ռուս կայսր Պյոտր III-ը)։ Պյոտրի ծննդից հետո շուտով դքսուհի Աննան մահացավ։ Նրա մահվան իրական պատճառը հայտնի չէ։ «Սանկտ-Պետերբուրգի հայտարարություններում» ասվում էր, որ նա «հիվանդացավ ջերմությամբ»։ XIX-րդ դարի վերջի և XX-րդ դարի սկզբի մի շարք պատմաբանների աշխատություններում նշվում է, որ դքսուհու մահվան պատճառ դարձավ հետծննդյան ջերմությունը, իսկ մահը վրա հասավ ծննդաբերությունից հետո՝ 1728 թվականի մարտի 4-ին (15)։ Աննայի և նրա մերձավորների նամակների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դա այդպես չէ։ Ճակատագրական հիվանդությունը համակեց դքսուհուն միայն ապրիլին, իսկ մահը վրա հասավ 1728 թվականի մարտի 4-ին (15)։ Պյոտրի դաստիարակ Յակով Շտելինը իր «Գրառումներ կայսր Պյոտր-III-ի մասին» առաջ էր քաշում տեսակետ, որ դքսուհին մրսել էր՝ ցանկանալով ավելի երկար նայել հրավառությունը[14]։ Մահվանից առաջ Աննա ցանկություն էր հայտնել թաղվել Պետերբուգում՝ Պետրոպավլովյան ամրոցում, իր հոր գերեզմանի կողքին, որը և իրականություն դարձավ 1728 թվականի նոյեմբերի 12-ին (23)։

ժամանակակիցների գնահատականները խմբագրել

Իր ժամանակաշրջանի համար Աննան բավականին կրթված աղջիկ էր, փայլուն խոսում էր չորս օտար լեզուներով՝ ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն և շվեդերեն։ Հայտնի է նաև, որ Աննա Պետրովնան շատ էր սիրում երեխաներին, և ի տարբերություն իր քրոջ՝ Ելիզավետայի, շատ էր կապված զարմիկի՝ Պյոտրի հետ, որը Ելիզավետայի կառավարման ընթացքում մնաց ստվերում։

Հիշատակը խմբագրել

Ի հիշատակ իր կնոջ՝ Աննա Պետրովնայի, ամուսինը ստեղծեց Սուրբ Աննայի շքանշանը, որը 1797 թվականին կայսր Պավլի օրոք դարձավ Ռուսական կայսրության պետական պարգև։

Կինո խմբագրել

«Պալատական հեղաշրջումների գաղտնիքները», սերիալ (2000-2011, Ռուսաստան ), ռեժիսոր Սվետլանա Դրուժինինա։ Աննա Պետրովնայի դերում Իրինա Լաչինա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.rusartnet.com/biographies/russian-rulers/romanov/family-of-peter-i-and-catherine-i/tsarevna-anna-petrovna
  2. 2,0 2,1 https://web.archive.org/web/20140112125941/http://www.painted-veil.net/anna-petrovna-of-russia/
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 С. Тр. Анна Петровна (ռուս.) // Русский биографический словарьСПб.: 1900. — Т. 2. — С. 189—193.
  4. 4,0 4,1 4,2 http://www.cs.mcgill.ca/~rwest/link-suggestion/wpcd_2008-09_augmented/wp/p/Peter_I_of_Russia.htm
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 А. Кр. Анна Іоанновна (ռուս.) // Энциклопедический лексиконСПб.: 1835. — Т. 2. — С. 320—323.
  6. 6,0 6,1 6,2 http://www.polyvore.com/grand_duchess_anna_petrovna_russia/set?id=34554275
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Анна Петровна (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Iа. — С. 792.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Н. У. Анна Петровна (ռուս.) // Энциклопедический лексиконСПб.: 1835. — Т. 2. — С. 319—320.
  9. ↑ Анна (имя жен и дочерей русских князей и государей) // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  10. Родословная книга Всероссiйскаго дворянства. // Составилъ В. Дурасов. — Ч. I. — Градъ Св. Петра, 1906.
  11. «Имя царевны Анны Петровны (1708—1728) полностью, в том числе и по тезоименитству, соответствует имени её старшей двоюродной сестры, дочери царя Ивана Алексеевича Анны Ивановны (1693—1740). Это совпадение показывает, что в антропонимике не прослеживается какого-либо противопоставления семей братьев-государей Ивана и Петра друг другу. Напротив, имена в обеих семьях обнаруживают единство: одинаковые отчества царских невест (Прасковья Федоровна — Евдокия Федоровна), наречение старших детей по их бабке и деду (царевна Мария Ивановна в память царицы Марии Ильиничны и царевич Алексей Петрович в память царя Алексея Михайловича), соотнесенность имен детей между собой (Екатерина Ивановна — Екатерина Петровна, Анна Ивановна — Анна Петровна) — все это демонстрирует осознание родового единства и желание подчеркнуть его именами детей» (Е. В. Пчелов. Царевна Елизавета Петровна и Полтавский триумф)
  12. Итальянский дворец (Здание бывшего Екатерининского института) на сайте Публичной библиотеки
  13. О. А. Чеканова, Ю. М. Пирютко Петергофская дорога // Энциклопедия Санкт-Петербурга : Электронная энциклопедия. — СПб.
  14. ↑ Морохин А. В. "Не ведаю, каково вам там жить": к истории пребывания цесаревны Анны Петровны в Германии (1727—1728) // Меншиковские чтения. — 2014. — № 5 (12). — С. 153-155.