Աննա Նևիլ (անգլ.՝ Anne Neville, հունիսի 11, 1456 կամ 1456[1], Ուորիք, Ուորիք, Ուորիքշիր, Անգլիա - մարտի 16, 1485 կամ 1485[1], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա), Ռիչարդ III արքայի կինը 1483-1485 թվականներին, Ռիչարդ Նևիլի կրտսեր աղջիկը։

Աննա Նևիլ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 11, 1456 կամ 1456[1]
ԾննդավայրՈւորիք, Ուորիք, Ուորիքշիր, Անգլիա
Մահացել էմարտի 16, 1485 կամ 1485[1]
Մահվան վայրՎեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
ԱմուսինՌիչարդ III[2] և Edward of Westminster?[2][3]
Ծնողներհայր՝ Ռիչարդ Նևիլ, Ուորիքի 16-րդ կոմս[2][3], մայր՝ Anne Beauchamp, 16th Countess of Warwick?[2]
ԵրեխաներEdward of Middleham, Prince of Wales?[4][2]
 Anne Neville Վիքիպահեստում

Որպես հզոր ընտանիքի անդամ, Աննան ներգրավվեց Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմում, որում Յորքերը և Լանկաստերները պայքարում էին անգլիական գահի համար։ Աննայի հայրը երիտասարդ տարիքում Աննային նշանադրեց Հենրի VI-ի որդու՝ Էդուարդ Վեսթմինսթերի հետ։ Ամուսնությունը նախատեսված էր ամրապնդելու Լանկաստերների հետ միությունը, և շարունակելու պայքարը երկու ընտանիքների միջև[5]։

Էդուարդի մահից հետո, Ուելսի այրիացած արքայադուստրն ամուսնացավ Ռիչարդի հետ՝ Էդուարդ IV-ի և Ջորջ Պլանտագենետի որի հետ ամուսնացած էր Աննայի ավագ քույրը՝ Իզաբելլա Նևիլը, եղբայրը։ Աննա Նևիլը դարձավ թագուհի, երբ 1483 թվականի հունիսին Ռիչարդ III-ը բարձրացավ գահին՝ Էդուարդ IV-ի և Էլիզաբեթ Վուդվիլի երեխաներին ապօրինի ճանաչելուց հետո։ Աննան մահացավ ամուսնու մահից հինգ ամիս հետո՝ 1485 թվականի մարտին։ Աննան ուներ մի որդի, որը մահացավ նրա մահից մեկ տարի հետո[6]։

Վաղ տարիներ խմբագրել

 
Middleham Castle[en], տրված Նևիլներին 1270 թվականին

Աննա Նևիլը ծնվել է Յորքի ամրոցում, և Ռիչարդ Նևիլի կրտսեր դուստրն էր[6]։ Նրա հայրը Անգլիական պալատի ամենահզոր մարդկանցից մեկն էր և Յորքերի տան ամենակարևոր դաշնակիցը։ Նրա պապի քույրը՝ Սեսիլիա Նևիլ, Ռիչարդ Պլանտագենետի կինն էր, ով իր պահանջը ներկայացրեց անգլիական գահին Յորքերի համար։

Աննայի մանկության մեծ մասը անցել է հոր ամրոցներից մեկում, որտեղ նա և իր ավագ քույրը՝ Իզաբելլա Նևիլը, հանդիպեցին Յորքերի դուքսի երկու կրտսեր որդիներին՝ Ռիչարդ III-ին և Ջորջ Պլանտագենետին։ 1461 թվականի կեսերին, ամենայն հավանականությամբ, 1465 թվականի գարնանը Ռիչարդը շատ պարտաճանաչ հաճախում էր ամրոցում իր ասպետական դասընթացներին[7]։ Հավանաբար, հենց այդ ժամանակ արդեն դիտարկվում էր դուքսի աղջիկների ամուսնությունը երիտասարդ արքայազնների հետ[8]։ 1460 թվականի դեկտեմբերի 30-ին Յորքի դուքսը սպանվեց, բայց Ուորիքի օգնությամբ, 1461 թվականին գահ բարձրացավ նրա ավագ որդին՝ Էդուարդը։ 1470 թվականին Աննան նշանադրվեց և նույն թվականի վերջում ամուսնացավ Էդուարդ Վեսթմինսթերի՝ Լանկաստերների տոհմի անգլիական գահաժառանգի հետ [5]։

Ուելսի արքայադուստր խմբագրել

Որոշ ժամանակ Ուորիքը գժտված էր Էդուարդ IV-ի հետ՝ Էլիզաբեթ թագուհու ընտանիքի բարձրացման պատճառով։ 1469 թվականին կոմսը փորձեց գահ բարձրացնել իր փեսա Ջորջին, բայց հանդիպեց պառլամենտի դիմադրությանը։ 1470 թվականին, Էդուարդ արքայի դեմ, երկրորդ անհաջող ապստամբության փորձից հետո Ուորիքը ստիպված էր փախչել Ֆրանսիա, որտեղ նա միացավ գահընկեց եղած Լանկաստերների հետ[5]։ Քանի որ Հենրի VI արքան բանտարկված էր Թաուերում, ապա դե ֆակտո ղեկավարում էր նրա կինը՝ Մարգարիտ Անժուացին, ով կասկածանքով էր վերաբերվում Ուորիքի դրդապատճառներին։ Որպեսզի ամրապնդվեր հարաբերությունները Մարգարիտի հետ, Աննան հրապարակավ նշանադրվեց նրա որդու[5]՝ Էդուարդ Վեսթմինսթերի հետ, Ֆրանսիայի Ամբուազ դղյակում։ 1470 թվականի ամուսնության կնքումը Աննային դարձրեց Ուելսի արքայադուստր։

1470 թվականին Ուորիքը վերկանգնեց Հենրի VI-ին գահին, բայց Էդուարդ IV-ը վերադարձավ 1471 թվականի մարտին և արագ ամրապնդեց դիրքերը։ Հոգեկան հիվանդ Հենրի VI-ը գերեվարվեց Էդուարդ IV-ի կողմից, որպես պատանդ Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմում, որտեղ Ուորիքը սպանվեց 1471 թվականի ապրիլի 14-ին։ Էդուարդ IV-ը Հենրի VI-ին փակեց Թաուերում։ Մայիսի 4-ին Յորքերի վերջնական հաղթանակից հետո, ինչպես տեղեկացվեց, Հենրին մահացավ «անբավարարվածությունից և մելամաղձությունից», բայց անգլ.՝ «The Great Chronicle of London»-ում տեղեկացվում էր, որ Հենրիի մահվան համար պատասխանատու էր Ռիչարդ III[7]։

Ապրիլին Մարգարիտ Անժուացին վերադարձավ Անգլիա Աննայի և Էդուարդ արքայազնի հետ[5] և իր հետ բերեց հավելյալ զորք։ 1471 թվականի մայիսի 4-ի ճակատամարտում Էդուարդ IV-ը ջախջախեց Լանկաստերների վերջին բանակը։ Էդուարդ արքայազնը կամ սպանվեց կռվում, կամ դրանից հետո, իսկ Աննան գերեվարվեց։ Հետո նրան տեղափոխեցին իր փեսայի տուն՝ Լոնդոն[9]։

Անգլիայի թագուհի խմբագրել

 
Աննան, Ռիչար III-ը և նրանց որդին, Эдуард, Ուելսի արքայազն

1483 թվականի ապրիլի 9-ին մահացավ Էդուարդ IV-ը։ Ռիչարդը ճանաչվեց թագավորության ղեկավար իր տասներկու տարեկան եղբորորդու՝ Էդուարդ V, օրոք։ Սակայն, նույն տարվա հունիսի 25-ին Էդուարդ V-ը, իր եղբայրը և քույրերը հայտարարվեցին ապօրինածին, իսկ Ռիչարդը հայտարարվեց թագավոր։ Աննան թագադրվեց իր ամուսնու հետ միասին 1483 թվականի հուլիսի 6-ին։ Վերջին 175 տարվա մեջ դա առաջին միասնական թագադրումն էր։ Նոր թագուհու երկայնափեշը տարավ լորդուհի Մարգարետ Բոֆորտը[10], որի որդին՝ Հենրի VII-ը, 1485 թվականի Բոսվորտի ճակատամարտի հաղթանակից հետո, հայտարարվեց թագավոր։ 1483 թվականի օգոստոսի 24-ին Յորքի Մայր Տաճարում Աննայի և Ռիչարդի որդին հայտարարվեց Ուելսի արքայազն[11][12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 331. — ISBN 978-1-85743-228-2
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Kindred Britain
  3. 3,0 3,1 3,2 Эдуард (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XL. — С. 182.
  4. Lundy D. R. The Peerage
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Wagner, 2001, էջ 171
  6. 6,0 6,1 «Lady Anne Beauchamp Neville» (անգլերեն). thepeerage.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 17-ին.
  7. 7,0 7,1 Kendall, 1955, էջեր 27-105
  8. Licence, 2013, էջ 27
  9. Hilton, 2010, էջ 444
  10. «Richard III» (անգլերեն). The dean and chapter of Westminster. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  11. «The Princes of Wales» (անգլերեն). englishmonarchs.co.uk. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
  12. Panton, 2011, էջ 164

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Նևիլ» հոդվածին։