Աննա Նովոսադ (ուկրաիներեն՝ Ганна Ігорівна Новосад, հուլիսի 28, 1990(1990-07-28)[1], Լադիժին, Տրոստյանեցի շրջան, Վիննիցայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի պետական և քաղաքական գործիչ։ Ուկրաինայի կրթության և գիտության նախարար 2019 թվականի օգոստոսի 29-ից[2][3]։

Աննա Նովոսադ
 
Կուսակցություն՝ Ժողովրդի ծառա
Կրթություն՝ Ազգային համալսարան «Կիև-Մոգիլայական ակադեմիա» և Մաաստրիխտի համալսարան
Մասնագիտություն՝ համայնքի ղեկավար և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 28, 1990(1990-07-28)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Լադիժին, Տրոստյանեցի շրջան, Վիննիցայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ուկրաինա

Կենսագրություն խմբագրել

2007 թվականին ավարտել է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի հումանիտար վարժարանը։ 2011 թվականին ստացել է Կիև-Մոգիլայի ակադեմիայի քաղաքագիտության բակալավրի աստիճան։ Լինելով «Բաց հասարակություն» հիմնադրամի (Սորոսի հիմնադրամ) կրթաթոշակառու՝ առաջադրվել է Մաաստրիխտի համալսարանի (Նիդեռլանդներ) արվեստների և սոցիալական գիտությունների ֆակուլտետի փոխանակման ուսանողական ծրագրին մասնակցելու համար։ 2013 թվականին ստացել է «Եվրոպայի վերլուծության» մագիստրոսի աստիճան (անգլ.՝ Analyzing Europe)[4][5]։ Տիրապետում է անգլերեն և գերմաներեն լեզուներին [6]։

Ուկրաինա-կանադական խորհրդարանական ծրագրի մասնակից։ 2012-2013 թվականներին վերապատրաստվել է Իսպանիայի և Չեխիայի վերլուծական կենտրոններում[5]։

2014 թվականի մարտից աշխատել Է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարությունում։ Զբաղեցրել է կրթության և գիտության նախարարի խորհրդական Սերգեյ Կվիտի պաշտոնը։ 2014 թվականի նոյեմբերից[4] մինչև 2017 թվականի դեկտեմբեր գլխավորել է ԿԳՆ միջազգային համագործակցության և եվրոպական ինտեգրման վարչությունը։ 2017 թվականի դեկտեմբերին նշանակվել է ռազմավարական պլանավորման և եվրոպական ինտեգրման տնօրինության գլխավոր տնօրենի պաշտոնում[7]։

Լինելով անկուսակցական՝ 2019 թվականի խորհրդարանական ընտրություններում «ժողովրդի ծառա» կուսակցությունից առաջադրվել է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր,  № 50 ցուցակում[8]։ Օգոստոսի 29-ին նա ժողովրդական պատգամավորի երդում է տվել[9]։ Ապրում է Կիևում[10]։

2019 թվականի օգոստոսի 29-ին Գերագույն ռադան հաստատել է կառավարության նոր կազմը, Աննա Նովոսադը նշանակվել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարար[11]։ Նույն օրը սկանդալ Է բորբոքվել Facebook սոցիալական ցանցում նրա գրառման հետ կապված, որտեղ նա համեմատաբար կարճ տեքստում ուկրաիներեն ավելի քան 10 սխալ է թույլ տվել[12][13]։ Պաշտոնական լիազորությունների փոխանցումը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին՝ նախարարության շենքում[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.cvk.gov.ua/pls/vnd2019/wp407pt001f01=919pf7201=18538.html
  2. Слуги народа. Кого Зеленский ведет в Раду: анализ кандидатов LIGA.net (18.06.2019)
  3. Новая Верховная Рада: кто прошел в парламент 24 Канал (28 августа 2019)
  4. 4,0 4,1 Дмитро Шулікін (2015 թ․ օգոստոսի 17). «Ганна Новосад: Новий порядок визнання іноземних дипломів — це перемога над абсурдом» (PDF) (ուկրաիներեն). «Освіта України». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  5. 5,0 5,1 Список депутатів від партії «Слуга Народу» Արխիվացված 2019-08-08 Wayback Machine(ուկր.)
  6. Гриневич официально представила коллективу Минобразования свою преемницу УНИАН (30 августа 2019)
  7. «НОВОСАД ГАННА ІГОРІВНА». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
  8. «Слуга народа» Разумкова и Зеленского: Какие народные депутаты будут представлять партию в Раде (СПИСОК) Depo.ua (26 липня 2019)
  9. https://www.uaportal.com/news/kto-takaya-anna-novosad-i-chto-u-nee-s-zelenskim-foto.htm
  10. Відомості про кандидата в народні депутати України(ուկր.)
  11. Рада утвердила состав нового Кабмина (список) РБК-Украина (29.08.2019)
  12. https://kp.ua/politics/645955-v-ynternete-vovsui-obsuzhdauit-oshybky-yz-feisbuka-novoi-mynystra-obrazovanyia
  13. https://kp.ua/politics/646219-fyloloh-ob-oshybkakh-anny-novosad-stavlui-mynystru-piat-po-dvenadtsatyballnoi-systeme
  14. https://mon.gov.ua/ua/news/liliya-grinevich-oficijno-peredala-vladu-ta-perehidni-knigi-11-mu-ministru-osviti-i-nauki-ganni-novosad

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Նովոսադ» հոդվածին։