Աննա Նիկոլ Սմիթ (անգլ.՝ Anna Nicole Smith), իսկական անունը՝ Վիկի Լին Հոգան (անգլ.՝ Vickie Lynn Hogan, նոյեմբերի 28, 1967(1967-11-28)[1][2][3], Հյուստոն - փետրվարի 8, 2007(2007-02-08)[4][1][2][…], Հոլիվուդ, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի սուպերմոդել, դերասանուհի, հաղորդավարուհի, պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ։ «Playboy» ամսագրի 1993 թվականի աղջիկը և 1990-ականների սեքս-խորհրդանիշը[5]։

Աննա Նիկոլ Սմիթ
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 28, 1967(1967-11-28)[1][2][3]
Ծննդավայր՝Հյուստոն
Վախճանի թիվ՝փետրվարի 8, 2007(2007-02-08)[4][1][2][…] (39 տարեկան)
Վախճանի վայր՝Հոլիվուդ, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, պարուհի, Փլեյբոյի փլեյմեյթ, մոդել, կինոպրոդյուսեր, երաժիշտ և հեռուստատեսային դեմք
Պարգևներ՝
IMDb։ID 0000645
annanicole.com

Կենսագրություն խմբագրել

Վիկի Լին Հոգանը ծնվել է 1967 թվականի նոյեմբերի 28-ին ԱՄՆՏեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում, աշխատավոր Դոնալդ Յուջին Հոգանի (12.07.1947-19.09.2009, մահացել է թոքի քաղցկեղից) և սպա Վիրջի Թաբերսի (12.07.1951-18.11.2018, մահացել է քաղցկեղից) ընտանիքում[6]։ Ապագա աստղի ծնողները բաժանվել են նրա ծնունդից անմիջապես հետո, և նրա հայրն անհետացել է՝ ուղևորվելով անհայտ ուղղությամբ։ Աղջկա մայրը նույնիսկ փոքրիկ երեխայի համար չի կարողացել թողնել աշխատանքը, քանի որ դա ընտանիքի միակ եկամուտի աղբյուրն է եղել։ Մոր զբաղվածության պատճառով Վիկիին դաստիարակել է մորաքույրը՝ Քեյ Բեալը, որը նրան շատ է սիրել։ Աղջիկը նրան երկրորդ մայր է անվանել[7]։ Արդեն լինելով հասուն և ճանաչված՝ նա հանդիպել է հոր հետ և ավելի ուշ տեղեկացրել, որ հպարտանում է նրանով։ Վիկին ունի հինգ խորթ քույր և եղբայր։

Կարիերա խմբագրել

 
Սմիթը 2003 թվականին

Մոդելի կարիերան սկսել է 20 տարեկանում։

1992 թվականին Վիկին մասնակցել է «Guess»-ի գովազդին։ Հենց այդ ժամանակ էլ նա վերցրել է Աննա Նիկոլ Սմիթ կեղծանունը։ Աննա և Նիկոլ անունները հորինված են, բայց Սմիթը նրա իսկական ազգանունն է, որը ստացել է առաջին ամուսնությունից։

1993 թվականին Աննա Նիկոլը դարձել է «Playboy» ամսագրի աղջիկը։ Նա հնարավորություն է ունեցել հայտնվել ամսագրում մեկ տարի շուտ, բայց նկարահանումներից առաջ տեղեկացրել է խմբագրությանն այն մասին, որ ավտովթարի է ենթարկվել և ունի կապտուկներ, որոնց պատճառով չի կարողանա մասնակցել նկարահանումներին։ Նա իսկապես ավտովթարի է ենթարկվել, սակայն ձերբակալվել է խմած վիճակում ավտոմեքենա վարելու համար։

1990-ական թվականների կեսերին և 2000-ականների սկզբին Սմիթը կազմակերպել է սեփական թոք շոուն՝ «Աննա Նիկոլի թոք շոու», նկարահանվել է ֆիլմերում և հեռուստասերիալներում։

1998 թվականին թողարկվել է «Աննա Նիկոլ Սմիթի գաղտնիքները» ֆիլմը, որի մեջ Սմիթը հանդես է եկել որպես դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

Անձնական կյանք խմբագրել

Աննա Նիկոլ Սմիթն ամուսնացած է եղել երեք անգամ, ունեցել է երկու երեխա[8]։

  • Առաջին ամուսինը՝ Բիլլի Սմիթ՝ խոհարար։ Ամուսնացած են եղել 1985-1993 թվականներին։ Ապագա ամուսինները ծանոթացել են էժանագին ռեստորաններից մեկում, որտեղ Բիլլին խոհարար էր աշխատում, իսկ ապագա աստղը հավ էր տապակում։ Նրանք ամուսնացել են 1985 թվականի ապրիլի 4-ին, իսկ 1986 թվականի հունվարի 21-ին ծնվել է Դենիել Ուեյն Սմիթը՝ նրանց որդին (նա ծանր հիվանդ էր և մահացել է 2006 թվականի սեպտեմբերի 10-ին՝ դեղամիջոցներով պատահական գերդոզավորումից, որով բուժվում էր)։ Նրա որդու ծնվելուց կարճ ժամանակ անց ամուսինները բաժանվել են, իսկ 1993 թվականի փետրվարի 3-ին պաշտոնապես բաժանվել։
  • Երկրորդ ամուսինը՝ Ջեյմս Հովարդ Մարշալը, ծնվել է 1905 թվականին, ամերիկացի գործարար մագնատ, համալսարանի պրոֆեսոր, փաստաբան, և դաշնային կառավարության անդամ, որն էլ օգնել է նրան ճանաչում ստանալ։ Ապագա ամուսինները 1990-ականների սկզբին ծանոթացել են Սթրիփ ակումբում, որտեղ դժվար ժամանակներում Աննա Նիկոլը մերկապարուհի է աշխատել։ Նրանք ամուսնացել են 1994 թվականի հունիսի 27-ին, իսկ նրանց հարսանիքից մեկ տարի անց՝ 1995 թվականի օգոստոսի 4-ին, 90-ամյա Մարշալը մահացել է և հաջորդ 11 տարիներն իր խորթ որդու՝ Փիրս Մարշալի հետ, Սմիթը զբաղվել է ամուսնու թողած ժառանգությունը կիսելով։ 2006 թվականի հունիսին Փիրսը հանկարծամահ է եղել ինֆեկցիոն հիվանդությունից։
  • Երրորդ ամուսինը՝ Հովարդ Կ. Սթերնը, (ծված 1968 թվականին), փաստաբան էր։ Սթերնը Սմիթի փաստաբանն էր և ներկայացնում էր նրան Մարշալի ժառանգության գործում։ 2006 թվականի սեպտեմբերի 7-ին Աննա Նիկոլը լույս աշխարհ է բերել իր դստերը՝ Դենիլին Հոուպ Բիրկհեդ-Մարշալին, նախկին փեսացու Լարի Բիրկհեդից (ծնված 1973 թվականին)[9], իսկ մոտ 3 շաբաթ անց՝ 2006 թվականի սեպտեմբերի 26-ին Սմիթն ամուսնացել է Սթերնի հետ։ Նրանց ամուսնությունը տևել է ավելի քիչ, քան 5 ամիս մինչև 2007 թվականի փետրվարին Սմիթի մահը։

Մահ խմբագրել

Կյանքի վերջին ժամանակներում Աննա Նիկոլն ապրել է Բահամյան կղզիներում՝ Նասաուում։ Հենց այնտեղ է մահացել նրա որդին և ծնվել դուստրը։ 2007 թվականի փետրվարի սկզբին նա իր ամուսնու՝ Հովարդ Սթերնի հետ միասին գործերով ուղևորվել է Ֆլորիդա։ Ըստ տվյալների՝ փետրվարի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում նա «բուժվել է անկողնում» գրիպի նման ինչ-որ բանից։

2007 թվականի փետրվարի 8-ին Հովարդը գործերով հեռացել է, բայց շուտով նրան հետ են կանչել՝ տեղեկացնելով, որ Աննան ծայրահեղ ծանր վիճակում է։ Տեղ հասած շտապ օգնությունը մի քանի անգամ փորձել է ուշքի բերել կնոջը, բայց անհաջող, նա մահացել է։ Նախնական վարկածով 39-ամյա կնոջ մահվան պատճառ է դարձել ցավազրկողների և հակադեպրեսանտների գերօգտագործոմը, որոնք նա չարաշահել է կյանքի վերջին տարիներին։

Դիահերձումը ցույց է տվել, որ Աննա Նիկոլը տառապել է ծանր թոքաբորբից։ Ընդհանուր թուլության ֆոնի վրա օրգանիզմը ծննդաբերությունից, մի քանի պլաստիկ վիրահատություններից և մշտական դեպրեսիայից հետո հիվանդությունն ավելի է սաստկացել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ[10], իսկ դեղերը, որոնք նա օգտագործել է ցավն ու դեպրեսիան հեռացնելու համար, վիճակը միայն վատթարացրել են։ Նաև քննարկվել է այն տարբերակը, որ աստղի մահն արագացրել է տուբերկուլոզը[11]։

Դատական կարգով Աննա Նիկոլի մայրն ու ամուսինը որոշել են, թե որտեղ պիտի թաղեն նրան։ Արդյունքում 2007 թվականի մարտի 2-ին Սմիթին թաղել են Բահամներում, նրա որդու՝ Դենիելի կողքին։ Կնոջը թաղել են փակ դագաղով, քանի որ այդ ժամանակ նրա մարմինն արդեն սկսել էր քայքայվել։

Հիշատակ խմբագրել

  • Սմիթի խորթ քույրը՝ Դոննա Հոգանը 2007 թվականին գրել է «Train Wreck: The Life and Death of Anna Nicole Smith» (հայերեն՝ «Երկաթուղային վթար. Աննա Նիկոլ Սմիթի կյանքն ու մահը») գիրքը, որը նվիրված է Աննայի հիշատակին։
  • 2007 թվականի օգոստոսին թողարկվել է նրա մասին պատմող «Աննա Նիկոլ» կենսագրական ֆիլմը, Սմիթի դերը կատարել է Ուիլ Ֆորդը։
  • 2011 թվականի փետրվարի 17-ին Կովենտ գարդեն արքունական թատրոնում տեղի է ունեցել Մարկ-Էնթոնի Թերնեջայի «Աննա Նիկոլ» օպերայի պրեմիերան։
  • 2013 թվականի հունիսին թողարկվել է նրա մասին պատմող «Աննա Նիկոլի պատմությունը» (անգլ.՝ en:The Anna Nicole Story), իսկ նրա դերը կատարել է Ագնես Բրուքները։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 ֆ Այլմոլորակայիններ-անլեգալներ Illegal Aliens (film) Լյուսի (գլխավոր դեր)
2005 ֆ Եղիր զիլ Be Cool ինքն իրեն
2003 ֆ Թյուննոսի վասաբի Wasabi Tuna ինքն իրեն
1999 ս Էլի Մաքբիլ Ally McBeal Մայրա Ջեյքոբս
1999 ս Վերոնիկայի սրահները Veronica's Closet Դոնա (սերիա 2.13)
1998 ս Խելագար հեռուստատեսություն Mad TV Աննա Նիկոլ Սմիթ
1998 ֆ Աննա Նիկոլ Սմիթի գաղտնիքները Anna Nicole Smith: Exposed ինքն իրեն
1996 ֆ Երկնաքեր Skyscraper (1996 film) Քերի Ուիսք
1995 ս Մերկ ճշմարտություն The Naked Truth (TV series) հրավիրված աստղ (պիլոտային սերիաներում)
1995 ֆ Մինչև ծայրահեղ սահմանը To the Limit (1995 film) Քոլեթ Դյուբուա (գլխավոր դեր)
1994 ֆ Հադսաքերի օգնականը The Hudsucker Proxy Զա-Զա
1994 ֆ Մերկ ատրճանակ 33 ⅓. Վերջին վիրավորանքը Naked Gun 33 1/3: The Final Insult Տանյա Փիթերս

Հեռուստահաղորդումներ խմբագրել

  • 2002 թվականի օգոստոսի 4-ից մինչև 2003 թվականի հունիսի 1-ը սիթքոմ ռեալիթի շոու անգլ.՝ The Anna Nicole Show (հաղորդավարուհի)։

Փաստեր խմբագրել

  • Աննա Նիկոլը մարմնի վրա 8 փիրսինգ և 6 դաջվածք է ունեցել։ Փիրսինգ. պորտ, հինգ անցք ձախ ականջին, երկու անցք աջ ականջին, դաջվածքներ. երկուսը մեջքի վերևում (իր պատկերները երեխաների հետ. որդու՝ ձախ կողմում, դստեր՝ աջ), երկուսը մեջքի ներքևում (նրա պատկերը և վարդ՝ շուրթերին), որովայնի ձախ ներքևի մասում (նապաստակ, Playboy-ի խորհրդանիշ) և աջ ոտքի ներքևի մասում։
  • Կանադական Sum 41 փանք-ռոք խումբն իր «զինանոցում» ունի Աննա Նիկոլ Սմիթի մասին երգ՝ «A.N.I.C.»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 http://news.bbc.co.uk/1/hi/world/americas/6496527.stm
  5. «Про Анну Николь Смит написали оперу» (ռուսերեն). Cosmopolitan Россия. 2011 թ․ փետրվարի 27. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
  6. Anna Nicole Smith’s Mother Virgie Arthur Dies at 66: Report
  7. Eric Redding and D’Eva Redding, Great Big Beautiful Doll: The Anna Nicole Smith Story, New York: Barricade Books, 1996, p. 13.
  8. Anna Nicole Smith — Biography
  9. ЖИЗНЬ: Стало известно имя наследника Анны Николь Смит
  10. «Звезда Playboy умерла от пневмонии». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  11. «Анна Николь Смит, возможно, умерла от волчанки». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Նիկոլ Սմիթ» հոդվածին։