Վիքիպեդիայում կան հոդվածներ Մայիլյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աննա Լեոնիդի Մայիլյան (հոկտեմբերի 23, 1970(1970-10-23)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի (սոպրանո), ազգային և միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, ՀՀ վաստակավոր արտիստ։

Աննա Մայիլյան
Հիմնական տվյալներ
Ծնվել է1970, հոկտեմբերի 23
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Ժանրերդասական, հոգևոր և ժողովրդական երգեր
Մասնագիտություներգչուհի, սոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Կայքannamayilyan.com
 Anna Mayilean Վիքիպահեստում

Ուսումնառությունը խմբագրել

Ծնվել է Երևանում, 1970 թվականի հոկտեմբերի 23-ին։ Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը (1992), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (1996)։ Կատարելագործվել է «Մոցարտ» ակադեմիայում (1997-1998, Լեհաստան), «Վիլլեքրոզ» ակադեմիայում (Ֆրանսիա), «Հարիկլեա Դարկլե» ակադեմիայում (Ռումինիա)։ Վարպետաց դասեր է ստացել Արաքս Դավթյանի, Քերսթին Մայերի (Շվեդիա), Աննա Դեյնոլդսի (Գերմանիա), Էլլա Բլահովայի (Չեխիա), Մարիաննա Նիկոլեսկուի (Ռումինիա), Քերոլ Սմիթի (Շվեյցարիա) մոտ։

Գործունեությունը խմբագրել

1995 թվականից մեներգել է Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցում։ 1998 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական երգի ամբիոնում, 2010 թվականից դոցենտ է։ Երևանում 2000 թվականին հիմնել է «Սաղմոս» մշակութային կենտրոնը և «Վարպետներ» վոկալ անսամբլը։ 2006 թվականին հիմնել և ղեկավարում է «Էթնո» վոկալ եռյակը։ Մասնակցել է համերգային փառատոների, մրցույթների (Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Կանադա և այլն)։

Մրցանակները խմբագրել

1994 թվականին Երևանում «Կոմիտաս-125» վոկալ մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի, 1996 թվականին Ավստրոգերմանական և հայ երգի հանրապետական մրցույթում՝ 1-ին մրցանակի, 2000 թվականին Ռումինիայում Հարիկլեա Դարկլեի անվան միջազգային մրցույթում՝ ոսկե մեդալի և դափնեկրի կոչման։ 2001 թվականին Իտալիայում «Իբլա-Գրանդ Պրայզ» միջազգային մրցույթում արժանացել է դափնեկրի կոչման՝ հայ և արևմտագերմանական երգի յուրահատուկ մատուցման համար։

Պարգևները խմբագրել

2003 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի։

2008 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը[2]։

Երգացանկ խմբագրել

Երգացանկում են հոգևոր և ժողովրդական երգեր, դասական և ժամանակակից հայ և արևմտյան կոմպոզիտորների ստեղծագործություններ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել