Աննա-Վիկտորիա Գերման-Տուխոլսկայա (լեհ.՝ Anna Wiktoria German-Tucholska), փետրվարի 14, 1936(1936-02-14)[1], Ուրգենչ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] - օգոստոսի 26, 1982(1982-08-26)[3][4], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[2]), գերմանական ծագմամբ լեհ երգչուհի, ով ապրել և ստեղծագործել է ԽՍՀՄ-ում։

Աննա Գերման
լեհ.՝ Anna German
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 14, 1936(1936-02-14)[1]
ԾննդավայրՈւրգենչ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Մահացել էօգոստոսի 26, 1982(1982-08-26)[3][4] (46 տարեկան)
Մահվան վայրՎարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[2]
ԳերեզմանՎարշավայի կալվինիստական գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Լեհաստան
ԱզգությունMennonites?
Մայրենի լեզուռուսերեն և Plautdietsch?
Կրոնյոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցի և Russian Mennonite?
ԿրթությունՎրոցլավի համալսարան (հունվար 1962)
Գիտական աստիճանմագիստրոս (հունվար 1962)
Մասնագիտություներգչուհի, կոմպոզիտոր, դերասանուհի և հեղինակ-կատարող
ԱմուսինZbigniew Antoni Tucholski?
Ծնողներհայր՝ Eugen Hörmann?, մայր՝ Irma Mertens-Berner?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունSekcja Grotołazów Wrocław?
ԵրեխաներZbigniew Tucholski?
Կայքanna-german.com
Ստորագրություն
Изображение автографа
 Anna German Վիքիպահեստում

Ընտանիքը, մանկությունը։ Աննայի մայրը ՝ Իրմա Դավիդովան, ռուսաստանաբնակ գերմանուհի էր։ Աշխատում էր գերմաներենի ուսուցչուհի։ Հայրը՝ Օյգեն Հյորմանը, նույնպես ռուսաստանաբնակ գերմանացի էր. մասնագիտությամբ՝ հաշվապահ։ 1937 թ ձերբակալվել է ՝ մեղադրվելով լրտեսության մեջ և գնդակահարվել 1938 թ, Տաշքենտում։ Արդարացվել է միայն 1985 թ.: Աննան ծնվել է 1936 թ փետրվարի 14-ին, Ուզբեկստանի Ուրգենիչ քաղաքում։

1960-1980 թվականներին եղել է էստրադային աստղ, հանրահայտ է դարձել հիմնականում աշխարհի տարբեր լեզուներով երգեր կատարելով՝ առաջին հերթին լեհերենով և ռուսերենով։ Հյուրընկալվել է ԳԴՀ-ում, ԳՖՀ-ում, Չեխիայում-ում և ԽՍՀՄ-ում, շրջագայել է ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Հունգարիայում, Մոնղոլիայում։ Եղել է մի շարք ազգային և միջազգային փառատոնների մրցանակակիր (Մոնտե Կարլո, Վիսբադեն, Բրատիսլավա, Սան Ռեմո, Նեապոլ, Կան, Օստենդ, Օպոլ, Օլշտին և այլն)։

2012 թվականին նկարահանվել է «Աննա Գերման։ Սպիտակ հրեշտակի գաղտնիքը» (ռուս.՝ Анна Герман. Тайна белого ангела, լեհ.՝ Anna German. Tajemnica Białego Anioła) հեռուստասերիալը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 e-teatr.pl (польск.) — 2004.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #121578178 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.