Աննա Պետրովնա Բունինա (հունվարի 7 (18), 1774[1] կամ 1774[2], Ուրուսովո, Չապլիգինսկի շրջան, Ռուսաստան[1] - դեկտեմբերի 4 (16), 1829[1], 1829[2] կամ 1828, Դենիսովկա, Ուրուսովսկի գյուղական խորհուրդ, Չապլիգինսկի շրջան, Ռուսաստան[1]), ռուս բանաստեղծուհի և թարգմանչուհի։ Ռուսական Սապփո, Տասներորդ Մուսան, Հյուսիսային Կարինա, ինչպես նրան անվանում էին իր ժամանակակիցները։

Աննա Բունինա
Ծնվել էհունվարի 7 (18), 1774[1] կամ 1774[2]
ԾննդավայրՈւրուսովո, Չապլիգինսկի շրջան, Ռուսաստան[1]
Վախճանվել էդեկտեմբերի 4 (16), 1829[1], 1829[2] կամ 1828
Վախճանի վայրԴենիսովկա, Ուրուսովսկի գյուղական խորհուրդ, Չապլիգինսկի շրջան, Ռուսաստան[1]
ԳերեզմանՉապլիգինսկի շրջան
Գրական անուն—а—а— և —а—а—а
Մասնագիտությունբանաստեղծուհի, թարգմանչուհի և գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
 Anna Petrovna Bunina Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Աննա Պետրովնա Բունինան պատկանել է նույն հին ազնվական տոհմին, որին պատկանել են Վասիլի Ժուկովսկին, Իվան Բունինը և Յու. Ա. Բունինը։ Ծնվել է 1774 թվականի հունվարի 7-ին (18), Ռյազանի մարզի Ուրուսովո գյուղում (այժմ` Չապլիգինսկի շրջան, Լիպեցկի մարզ

Աննա Ախմատովայի գրառումը մի նախագծից. «...Ընտանիքում ոչ ոք, որքան աչքը տեսնում է շուրջը, բանաստեղծություններ չի գրել, միայն առաջին ռուս բանաստեղծուհի Աննա Բունինան՝ իմ պապի՝ Էրազմուս Իվանովիչ Ստոգովի մորաքույրը..» և հետո մեզ հայտնի մանրամասներ ընտանեկան ժամանակագրությունից. «Ստոգովները եղել են Մոսկվայի նահանգի Մոջայի շրջանի ոչ հարուստ տանտերերը, որոնք այնտեղ են տեղափոխվել Մարֆային կից ապստամբության համար։ Նովգորոդում նրանք ավելի հարուստ ու նշանավոր էին։ Աննան վաղ հասակում մնացել է առանց մոր, նրան իր մոտ է տարել հորաքույրը»։ Նա մեծացել է Ուրուսովո գյուղում, ստացել է առաջին հասարակ կրթությունը. նա իմացել է միայն ռուսական գրագիտություն և թվաբանության չորս կանոններ։ Այդ ժամանակ դա ավելի քան բավարար է համարվել։ Բայց շատ ուշադրություն է դարձվել ձեռագործությանը. աղջիկը լավ է ասեղնագործել, հյուսել է ժանյակներ։ Օտար լեզուներ սովորելը, երաժշտությունը, երգելը մտածելու բան չէին։ Նման բաների համար մայրաքաղաքներ կային։ Երբ ծեր Բունինը մահացել է, իր դստերը թողնելով 600 ռուբլի եկամուտ տված միջոցները, Աննան 1802 թվականին գնացել է Սանկտ Պետերբուրգ, տեսնելու իր եղբորը` ծովային սպա Իվանին։ Նայելով իր գավառական հարազատների վրդովմունքին, նա որոշել է բնակություն հաստատել մայրաքաղաքում։ Բնակարան է գտել Վասիլևսկի կղզում և բուն կերպով սկսել է զբաղվել ինքնակրթությամբ, չնայած իր արդեն ոչ թե երիտասարդ տարիքում` 28 տարեկանում։ Նա սկսել է սովորել ֆրանսերեն, գերմաներեն և անգլերեն, ֆիզիկա, մաթեմատիկա և հատկապես ռուս բանասիրություն։

Աշխարհում արդեն ճանաչված լինելով՝ Աննան անսպասելիորեն հիվանդացել է, նրա մոտ հայտնաբերվել է քաղցկեղ, որը մնացած կյանքը վերածել է տառապանքի։ Լավագույն բժիշկները բուժել են նրան, կայսրը անձամբ հետևել է Բունինայի ինքնազգացողությանը։ Որոշվել է նրան տանել Անգլիա, որն այդ ժամանակ հայտնի էր դեղերով։ Նա այնտեղ անցկացրել է երկու տարի։

Ի դեպ, Վալտեր Սքոթը, ինչպես նա պատմել է, 1817 թվականին նամակ է ստացել Աննա Բունինայից, որն այդ ժամանակ ապրում էր Անգլիայում։ Հավանաբար, դա առաջին նամակը չէր, որը նա ստացել էր ռուս կնոջից, այլև, բացի այդ, առաջին նամակը, որը հասցեագրված էր նրան, ով ներգրավված էր ռուսական գրական կյանքին և այն էլ ուղղակի գրական առիթով։ Խոսքը Սքոթի վաղ ռոմանտիկ պոեմներից մեկի՝ «Մարմիոն»-ի մասին էր, և այն հիացմունքի մասին, որն առաջացրել էր այդ ստեղծագործությունը ռուս ընթերցողի մոտ։

Վերադառնալով Ռուսաստան՝ Աննան արդեն քիչ էր ստեղծագործում։ 1821 թվականին, հրատարակել է երեք գրքերով ամբողջական ժողովածուն։ Նրան ցմահ թոշակ է տրվել։ Կյանքի վերջին հինգ տարիները Բունինան անցկացրել է Մոսկվայում և Ռյուժսկի գյուղում։ Հիվանդությունը հասցրել է նրան, որ նա չի կարող նույնիսկ պառկել, միակ հարմարավետ դիրքը ծնկների վրա էր։ Այդ վերջին ամիսներին է վերաբերում նրա «Մերձավորներ» բանաստեղծությունը.

Любить меня и нет, жалеть и не жалеть
Теперь, о ближние! вы можете по воле.
Едва из тела дух успеет излететь.
Нам жалость и любовь не нужны боле.

Վերջին շաբաթներին նա ջանասիրաբար կարդում էր Աստվածաշունչը։

Մահացել է 1829 թվականի դեկտեմբերի 4-ին (16) Ռյազանի նահանգի Դենիսովկա գյուղում (այժմ՝ Լիպեցկի մարզի Չապլիգինսկի շրջան) և թաղվել հարևան Ուրուսովոյում։ Նրա գերեզմանի վրա տեղադրված հուշարձանը կառուցվել է նրա սանիկի` քրոջ Մարիամի թոռան, ճանապարհորդ Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկիի և նրա զարմուհու` Նադեժդա Իվանովնա Բունինոյի կողմից[3]։

Գրական գործունեություն խմբագրել

Սկսել է բանաստեղծություններ գրել տասներեք տարեկանից։ Առաջին հրապարակված ստեղծագործությունն է եղել «Սեր» արձակ հատվածը։

 
Իվան Բունին

Պետերբուրգում ապրելը թանկ էր, և Աննան կես տարվա ընթացքում ծախսել է իր ամբողջ կապիտալը։ Առաջացել են պարտքեր։ Եղբայրը՝ Իվան Բունինը, շտապել է նրան ծանոթացնել պետերբուրգյան գրողների հետ, որոնց Աննան ցուց է տվել իր ստեղծագործությունները։ Շուտով՝ 1806 թվականին, տպագրության մեջ հայտնվել է Աննա Բունինայի բանաստեղծությունը։ Թողարկվել է նաև գրողի առաջին «Անփորձ մուսա» ստեղծագործությունը, որն ունեցել է մեծ հաջողություն։ Այդ հրատարակումը հանձնվել է Ելիզավետա Ալեքսեևա կայսրուհուն, ով գրողին արժանացրել է ամենամյա 400 ռուբլի թոշակի։

Այդ ժամանակվանից սկսվել է Բունինայի փառքի ժամը։ Նրանից առաջ էլ են եղել գրողներ՝ Մ․ Սուշկովան, Ա Վելյաշևան, Եվդեկիա Ուրուսովան, Ե․ Մենշիկովան։ Բայց ըստ միահամուռ քննադատության՝ Բունինան գերազանցել է բոլոր նրանց իր տաղանդով։

Նա թողարկել է բանաստեղծությունների նոր գիրք, որը թարգմանել է ֆրանսերենից։ Ալբոմի մեջ են ներառվել նրա «Սաֆիական բանաստեղծություններ» և «Լեզբիական բանաստեղծուհու կրկնօրինակում» գրքերը։

«Անփորձ մուսա» հավաքածուն առաջացրել է գրական դեմքերի՝ Գավրիլ Դերժավինի, Իվան Կռիլովը հավանությունը։ 1811 թվականին Բունինան հրապարակել է «Գյուղական երեկոներ» արձակները՝ նվիրելով դրանք իր եղբորը՝ Պետրոսին[4], ով արձագանքելով ահեղ իրադարձություններին կայսրին է ներկայացրել «Ասք Ալեքսանդր Մեծի, կայսրության վերականգնողի և Նապոլեոնին հաղթողի» հիմնը։

1815-1817 թվականներին բուժվել է Անգլիայում․ նրա նամակն այնտեղից, ըստ ժամանակակիցների, խորությամբ և ուսումնասիրման նրբությամբ, ընդհանուր սենտիմենտալ տոնայնությամբ հիշեցրել է Նիկոլայ Կարամզինի՝ «Ռուս ճանապարհորդի նամակները»։ 1823 թվականին «Կանացի ամսագրում» հրապարակել է «Մոտիկներին» բանաստեղծությունը։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիան իր հերթին հրատարակել է նրա բանաստեղծությունների հավաքածուն։

Պահպանվել է նրա նամակը ուղղված Վալտեր Սքոթին[5]։

 
Բունինայի գերեզմանը

Ճանաչում և հիշատակ խմբագրել

Կարամզինը նրա մասին ասել է. «Ոչ մի կին մեզ մոտ այդքան ուժեղ չի ստեղծագործել»[6]։

Մարիա Կոնստանտինովնա Ցեբրիկովայի դիտարկմամբ, որն ամբողջ կյանքում պայքարել է կանանց իրավահավասարության համար, «Աննա Բունինայի անունը հնչել է մեր տատիկների կողմից այնպիսի ակնածանքով, որով Տուրգենևի և Նեկրասովի ամենապայծառ երկրպագուհիները չեն արտաբերել նրանց անունները»[7]։

Աննա Բունինայի բանաստեղծությունները շուտով դարձել են «հնացած»։ Բանաստեղծուհու կենդանության օրոք անգամ նրա մասին վատ են արտահայտվել «Ռուսական խոսքի սիրահարների զրույցը» գրական խմբակի երիտասարդ հակառակորդները։ Վասիլի Ժուկովսկին, Կոնստանտին Բատյուշկովը և «Արզամաս» խմբակի մյուս անդամները նրան անվանել են «բանաստեղծական դիակ»։ 1815 թվականին «Արզամաս» խմբակի երեկոներից մեկի ժամանակ նրա վրա «կենդանի մեռյալի հոգեհանգստյան արարողություն» են կատարել։ Ի դեպ, նման պատվի են արժանացել նաև «Զրույցի» մյուս անդամները[5]։

Աննա Բունինայի ժամանակակիցները նրա պատվին հեգնական բանաստեղծություններ են գրել։ Բաթուշկովը, ակնարկելով հին հունական բանաստեղծուհու ինքնասպանության մասին, եռատող է նվիրել Բունինային.

«Ты Сафо, я Фаон, об этом я не спорю,

Но, к моему ты горю,

Пути не знаешь к морю[8]».

Այս եռատողն օգտագործել է նաև Ֆեոդոր Դոստոևսկին իր Կարամազով եղբայրներ վեպում[9]։

1822 թվականին Ալեքսանդր Պուշկինը գրաքննիչին ուղղված ուղերձում բանաստեղծուհուն համեմատել է հայտնի գրաֆոմանի հետ.

«Людской бессмыслицы присяжный толкователь,

Хвостова, Буниной единственный читатель,

Ты вечно разбирать обязан за грехи

То прозу глупую, то глупые стихи»[10].

«Կեղծավոր ընկեր» Պուշկինը գրել է արևածագի մասին ոչ այն կողմից. «Արևմուտքից ծագում է բնության հրաշալի թագավորը»։ Այն ակնհայտորեն վերաբերվում է Աննա Բունինայի ուղերձին Դերժավինին «Մթնշաղ» բանաստեղծությանը և մայրամուտի նրա նկարագրությանը. «Փայլեց արևմուտքում բնության կարմրերես արքան»։ Երիտասարդ Պուշկինն ավարտել է գրվածքը «Մոլոր ազգերը չգիտեն՝ քնե՞լ, թե՞ ոչ» էքսպրոմտով։ Եվ նույնիսկ 1862 թվականին, երբ Աննա Բունինայի մահից ավելի քան երեսուն տարի էր անցել, Պետրոս Վյազեմսկին օգտագործել է նրա տողը կարծրատիպային գռեհկության համար.

«Аврора с алыми перстами»

Прекрасный вымысел певца;

Но он опошлен рифмачами

И весь истерся до конца"[5].

Եվգենի Եվտուշենկոն ունի բանաստեղծություն՝ նվիրված Աննա Բունինային («Աննա Առաջին»)։

Анна Первая

Она вздыхала так:
«Мной матушка кончалась…»,
мешая кочергой в печи свою печалость,
и ни лежать, ни сесть от боли не могла,
и так жила она в предсмертьи на коленях,
и на неё в мучительных моленьях
чуть золотой лицом от искр в поленьях
Бог, побледнев, смотрел из красного угла.
Прабабка всех — и Анны, и Марины,
Одоевцевой и Раисы Блох,
она всех женщин пишущих мирила,
но тут, к несчастью, не помог и Бог.
Когда из живота чекисты Ольге
ребёнка вышибали сапогом,
кровавые ошметки и осколки
из Анны Буниной и красной комсомолки
над всей Россией реяли кругом.
И, Беллы Ахмадулиной прапра,
под шляпой, смётанной парижистой иголкой, -
она явилась к Сахарову в Горький
и хризантемами мильтонов прорвала.
Есть в женщинах-поэтах постоянность
достоинства, в отличие от нас.
Та Анна на коленях настоялась
за них за всех. Вот кто — не Бог их спас.

Ժամանակակից ռուս բանաստեղծ Մաքսիմ Ամելինի կարծիքով (2013) «նա ամենալայն դիապազոնն ունեցող առաջին ռուս բանաստեղծուհին է՝ փիլիսոփայական օդայից մինչև կրքոտ քնարերգություն…, ռուսական պոեզիայի կանանց քնարերգության բառերի նախամայրն է։ Նրանից մնացել է բավականին մեծ բանաստեղծությունների լիակատար ժողովածու, նա լրջորեն ազդել է Բարատինսկու, մասամբ Լերմոնտովի վրա, նրան բարձր են գնահատել Կռիլովը, Դերժավինը, իսկ այժմ նրան ոչ ոք չի ճանաչում, և նրա տեքստերը գրականության մեջ ներառված չեն... Թեև ցանկացած երկրում նման մակարդակի գրողների հիշատակին կկանգնցնեին հուշարձաններ»[11]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Անփորձ աստվածուհի։ ՍՊ։ Մաս 1։ 1809 թվական, Մաս 2։ 1812 թվական։
  • Երջանկության մասին։ ՍՊ։ 1810 թվական։
  • Գյուղական երեկոներ։ ՍՊ։ 1811 թվական։
  • Ֆիվի փրկությունը։ ՍՊ։ 1811 թվական։
  • Բանաստեղծությունների հավաքածու 3 ժ-ում։ ՍՊ։ 1819-1821 թվականներ։
  • Անփորձ մուսան. Բանաստեղծությունների հավաքածու / կայացրեց Մ․ Ամելինան, Մ․ Ամելինայի, Մ․ Նաստերենկոյի հոդվածների մուտք՝ Մ. Բ. Ս. Գ.-Պրես, 2016 թվական։ 560 էջ։

Ընտանիք խմբագրել

  • Հայրը՝ Պյոտոր Մաքսիմի Բունին (1746-1801 թվականներ)։ Ենթասպա։ Ուրուսովի շրջանի գույքի սեփականատերը։
  • Մայրը՝ Աննա Իվանովնա, ծնված Լոդիգանում (մահացել է 1775 թվականին)։

Եղբայրները՝

  • Վասիլի Պետրովի Բունին, հրետանու ենթասպա։ Նա պատկանել է իր ժամանակի կրթված մարդկանց թվին, իմացել է մի քանի օտար լեզու և պատկանել է մասոնական օթյակին[12]։ Մոսկվայի նրա տանը հավաքվում էին նշանավոր գրականագետներ և Աննան հաղորդակցվում էր գրականությանը[12][13]։
  • Պյոտոր Պետորվի Բունին (1769-1834 թվականներ), Մարֆինոյի գույքի սեփականատերը։ Ամուսնացած է Վյազեմսկայայի հետ։ Երեխաներ չունեին[14]։
  • Իվան Պետրովի Բունին (1773-1859 թվականներ), կապիտան 2 աստիճան, կրոնշտադտի ծովային ժողովի հիմնադիր։

Քույրերը՝

  • Վարվառա, ամուսնացած՝ Ուսովա (մոտ 1751-1791 թվականներ)։
  • Մարիա, ամուսնացած՝ Սեմենովա(1774-1847 թվականներ)։ Ռուս գրականագետ, դրամատուրգ Պյոտր Նիկոլաևիչ Սեմյոնովի մայրը, Պ. Պ. Սեմյոնովի տատիկը՝ Թյան Շանսկին։ Խրախուսեց իր քույր Աննայի հետաքրքրությունը գրականությամբ[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 9.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. «Русский архив. Историко-литературный сборник. 1902. Выпуски 1-4». www.runivers.ru. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  4. Бунина Анна Сельские вечера
  5. 5,0 5,1 5,2 «Анна Бунина. Биография и стихотворения первой профессиональной поэтессы». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  6. «Буниной благоволил Александр I, а Кутузов выхлопотал ей генеральскую пенсию» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
  7. Русский биографический словарь. Т. 3. СПб. 1908. С. 489..
  8. «Мадригал новой Сафе (Батюшков) — Викитека» (ռուսերեն). ru.wikisource.org. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  9. «Братья Карамазовы (Достоевский)/Книга восьмая/VII — Викитека» (ռուսերեն). ru.wikisource.org. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  10. Александр Пушкин Cтихотворения (С иллюстрациями). — Litres, 2018-04-03. — 1241 с. — ISBN 9785040976430
  11. Максим Амелин: Многие считают, что наша литература стала старой — Михаил Визель — Российская газета
  12. 12,0 12,1 12,2 «"Душа моя создана пламенною..."» (ռուսերեն). lounb.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  13. «Энциклопедический лексикон» (ռուսերեն). dlib.rsl.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  14. «Мемуары П.П. Семёнова-Тян-Шанского». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.

Գրականություն խմբագրել

  • Бабореко А. К. Бунина // Русские писатели. 1800—1917. Биографический словарь. — М.: Советская энциклопедия, 1989. — Т. 1: А — Г. — С. 362—363.
  • «Бунина, Анна Петровна». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Нестеренко М. А. Второстепенный автор и первая русская поэтесса: к вопросу формирования литературной репутации А. П. Буниной //Русская филология 26. — Тарту, 2015 [1]

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Բունինա» հոդվածին։