Աննա Աբամելիք-Լազարևա

հայ թարգմանիչ

Իշխանուհի Աննա Դավթի Աբամելիք-Լազարյան (ամուսնական ազգանունը՝ Աբամելիք-Բարատինսկայա, ռուս.՝ Анна Давыдовна Абамелек-Лазарева, ապրիլի 3 (15), 1814[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][3] - նոյեմբերի 13 (25), 1889[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][3]), ռուսահայ թարգմանչուհի, իշխան Դավիթ Աբամելիքի դուստրը, Աբամելիք-Լազարյանների ազնվական տոհմից[5]։

Աննա Աբամելիք-Լազարևա
Դիմանկար
Ծնվել էապրիլի 3 (15), 1814[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][3]
Մահացել էնոյեմբերի 13 (25), 1889[1] (75 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][3]
ԳերեզմանՍանկտ Պետերբուրգի Նովոդևիչյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունթարգմանչուհի և բանաստեղծուհի
ԱմուսինԻրակլի Բարատինսկի[4]
Ծնողներհայր՝ Դավիթ Աբամելիք[3], մայր՝ Մարֆա Աբամելիկ
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Եկատերինայի շքանշան
Աշխատությունները Վիքիդարանում
 Anna Davidovna Abamelik-Lazareva Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1814 թվականի ապրիլի 15-ին Սանկտ Պետերբուրգում, Դավիթ Աբամելիքի և Մարթա Լազարյանի իշխանական ընտանիքում։ Եղել է Պետերբուրգի առաջին գեղեցկուհին, նշանակվել է կայսրուհու նաժիշտ։ Ամուսնանալով Կազանի նահանգապետ Իրակլի Բարատինսկու (բանաստեղծ Եվգենի Բարատինսկու եղբոր) հետ՝ տեղափոխվել է Կազան[5]։

Թարգմանություններ խմբագրել

Հայերենից և ռուսերենից բացի կատարելապես տիրապետել է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներին։ Այդ լեզուներով թարգմանել և Եվրոպայում հրատարակել է Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Ալեքսեյ Տոլստոյի, Նիկոլայ Նեկրասովի, Ֆեոդոր Տյուտչևի ստեղծագործությունները[5][6]։

Եվրոպական գրողներից ռուսերեն է թարգմանել Հայնրիխ Հայնեի, Ֆրիդրիխ Շիլլերի, Թոմաս Մորի և Գյոթեի առանձին գործերը։ Մտերիմ էր Ալեքսանդր Պուշկինի հետ, որը նրան բանաստեղծություն է ձոնել[5][6]։

Աննա Աբամելիք-Լազարյանը արվեստում խմբագրել

Նրան նկարել են գեղանկարիչներ Ալեքսանդր Բրյուլովը, Օսոկինը, բանաստեղծություններ են ձոնել Պուշկինը, Լերմոնտովը, Իվան Մյատլևը, Պյոտր Վյազեմսկին, նրա մասին հիացական տողեր է գրել գերմանացի ճանապարհորդ Ֆրիդրիխ Գագերնը[5]։

Աննա Աբամելիք-Լազարյանը մահացել է 1889 թվականի նոյեմբերի 25-ին, Սանկտ-Պետերբուրգում[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Աբամելիք-Լազարևա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 13