«Անձնական գնորդ» (անգլ.՝ Personal Shopper), ֆրանսիական հոգեբանական թրիլլեր, որը թողարկվել է 2016 թվականին։ Ռեժիսորը և սցենարիստը Օլիվյե Ասայասն է։ 2016 թվականի Կաննի կինոփառատոնի ժամանակ ֆիլմն առաջադրվել է «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակի[6][7]։ Փառատոնի «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում Ասայասը առաջին հորիզոնականը կիսել է «Ավարտական երեկո» ֆիլմի ռեժիսոր Քրիստիան Մունջիուի հետ[8]։

Անձնական գնորդ
անգլ.՝ Personal Shopper
Երկիր Ֆրանսիա
 Բելգիա
 Չեխիա
 Գերմանիա
 ԱՄՆ
Ժանրթրիլեր, դրամա, ֆիլմ ուրվականների մասին, միստիկ ֆիլմ[1] և սարսափ ֆիլմ[1]
Թվականմայիսի 17, 2016, հունվարի 19, 2017[2] և մարտի 30, 2017[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՕլիվիե Ասայաս[1][4]
ՊրոդյուսերՇառլ Ժիլբեր
Սցենարի հեղինակՕլիվիե Ասայաս[1]
ԴերակատարներՔրիստեն Ստյուարտ[1], Լարս Այդինգեր[1], Նորա ֆոն Վալդշտետեն[1], Օդրի Բոննե[1], Բենժամեն Բիոլե[1], Ամմու Գրայա, Պասկալ Ռամբեր, Անդերս Դանիելսեն Լի[1], Աուրելիա Պետիտ[1] և Դևիդ Բոուլս[1]
ՕպերատորՅորիկ Լե Սո
ՄոնտաժՄարիոն Մոննիե
Պատմվածքի վայրՓարիզ
Տևողություն105 րոպե[5]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Կտրուկ, բայց բավականին ինքնամփոփ ամերիկուհի Մորին Քարթրայթը (Քրիստեն Ստյուարտ) Փարիզում աշխատում է գերմանացի սուպերմոդել և աշխարհակիրթ Կիրայի (Նորա Վալդշտետեն) անձնական գնումների ընթերակա, որին նա հազվադեպ է տեսնում և հիմնականում հրահանգներ է ստանում կարճ գրառումների միջոցով։ Խիստ կանոն էր այն, որ ոչ մի դեպքում չպետք է կրել վարիչի համար ընտրված իրերը, ինչը հավասարազոր էր նրան նմանվելուն[9][10]։ Փաստորեն, Մորինի գործընկերներից միակ մտերիմ անդամն աշխատանքային այցով Օման մեկնող երիտասարդն է՝ Գարին (Օլվին), որի հետ ժամանակ առ ժամանակ շփվում էր տեսազրույցի միջոցով[11]։

Ֆիլմի իրադարձություններից մի քանի ամիս առաջ սրտի մահացու վտանգավոր բնածին արատից, որով տառապում է նաև հերոսուհին, մահանում է Մորինի երկվորյակ եղբայրը` Լյուիսը։ Դեռ մանուկ հասակում եղբայրն ու քույրն իրենց մեջ բացահայտել էին գիտակից վերահսկողության չենթարկվող կարողություն՝ կապ հաստատել հանդերձյալ աշխարհի հետ, և, իմանալով իրենց հիվանդության վտանգի մասին, միմյանց խոստացան, որ նրանցից ով առաջինը կմահանա, ինչ-որ կերպ իրեն հայտնի կդարձնի ողջ մնացածին։

Նոր սեփականատերերն արտասովոր երևույթների համար խնդրում են ուսումնասիրել Մորինի մանկության առանձնատունը, որտեղ հետագայում Լյուիսը մնացել էր ապրելու համար, և Մորինն սկսում է զգալ ինչ-որ մեկի անտեսանելի ներկայությունը[12]։ Ավելին` կողքին գտնվող սենյակում հայտնվում է ոմն անիրական էակ, որին, այնուամենայնիվ, Մորինը չի նկատում[13]։ Ընդունելով այն, ինչ զգում էր տանը, նույն նշանի համար, որին նա սպասում էր եղբոր մահվան պահից, Մորինը որոշում է փորձել ինքնուրույն կապ հաստատել նրա հետ։

Մորինը Լոնդոն գնալու ճանապարհին (Կիրայի հաջորդ հանձնարարականի հետ կապված) սկսում է այլանդակ SMS հաղորդագրություններ ստանալ, որոնց ուղարկողը նամակագրության մեջ է մտնում աղջկա հետ, և որոշ ժամանակ անց Մորինն սկսում է հաշվի առնել եղբոր ոգին։ Այնուամենայնիվ, նրա զրուցակիցն ուղղակիորեն չի բացահայտում իր ինքնությունը. փոխարենը, նա սկսում է աղջկան զանազան ցուցումներ տալ և համոզել, որ նա պետք է հետևի մեկ ուրիշի հոգու մեջ լինելու իր ցանկությանը և փորձի զգալ նրա վախերը[11]։

Դերերում խմբագրել

  • Քրիստեն Ստյուարտ` Մորին
  • Լարս Այդինգեր` Ինգո
  • Նորա ֆոն Նորա Վալդշտետեն` Կիրա
  • Անդերս Դանիելսեն Լի` Էրվին
  • Սիգրիդ Բուազիզ` Լառա
  • Թայ Օլվին` Գերի
  • Օդրի Բոննե` Կասանդրա
  • Պասկալ Ռամբեր` Ժերոմ
  • Ամմու Գրայա` ոստիկանության սպա
  • Բենժամեն Բյոլե` Վիկտոր Հյուգո

Ստեղծում խմբագրել

2015 թվականի մայիսին հայտարարվել է, որ Օլիվյե Ասայասը ֆիլմ է նկարահանելու իր հեղինակած սցենարի հիման վրա, գլխավոր դերում ներկայանալու է Քրիստեն Ստյուարտը, որն ավելի վաղ արդեն նկարահանվել էր Ասայասի մեկ այլ ֆիլմում՝ «Զիլս-Մարիա» (2014), և դրանում իր դերակատարման համար ստացել «Սեզար» մրցանակը՝ «Կնոջ` երկրորդ պլանի լավագույն դեր» անվանակարգում։ Շառլ Ժիլբերն այս նոր նախագծի պրոդյուսեր է եղել իր «CG Cinema» բրենդի ներքո[14]։ 2015 թվականի հոկտեմբերին հայտնի է դարձել, որ ֆիլմում խաղալու են նաև Սիգրիդ Բուազիզը, Լարս Այդինգերը, Անդերս Դանիելսեն Լին և Նորա ֆոն Վալդշտետենը[15]։ Նույն տարվա նոյեմբերին դերասանական կազմը համալրել է Թայ Օլվինը[16]։

Նկարահանումներ խմբագրել

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2015 թվականի հոկտեմբերի 27-ին Փարիզում, ավելի ուշ դրանք անցկացվել են նաև Լոնդոնում, Պրահայում (նոյեմբերի կեսերից մինչև դեկտեմբերի սկիզբը[17][18]) և Օմանում[15]։ Օմանում տեղի ունեցող նկարահանումների համար, որտեղ ֆիլմի անձնակազմը ժամանել էր 2015 թվականի դեկտեմբերի 10-ին[19], տեղեր ընտրվել են Նազվայի, Բահլայի վիլայեթներում (ներառյալ ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ամրոցը և քաղաքի պարիսպը) և երկրի մայրաքաղաք Մասկատում։ Ենթադրությունը, որ ֆիլմի սցենարի հիման վրա էկրաններին կհայտնվեն սարսափի թեմատիկայով տեսարաններ, Բահլայի տեղի բնակիչները մտահոգված էին՝ հաշվի առնելով տարածքների պատմական կարգավիճակը։ Այս կապակցությամբ դիտորդներին ուղարկվել են Օմանի Տեղեկատվության նախարարություն, որի խնդիրներն էին հետևել նկարահանման պայմանների պաշտպանությանը[20]։ Ֆիլմի նկարահանումներն ավարտվել են դեկտեմբերի 12-ին[21]։

Վարձույթ խմբագրել

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2016 թվականի մայիսի 17-ին Կաննի կինոփառատոնում, որտեղ ֆիլմը մասնակցում էր «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցույթին[6][7]։ Ֆրանսիայում ֆիլմի տարածողի դերում հանդես է եկել «Les Films du Losange» ընկերությունը, իսկ Հյուսիսային Ամերիկայում` «IFC Films» ընկերությունը[22]։ Ֆիլմի համաշխարհային «վարձակալը» դարձել է «Universal Pictures» ստուդիան[23]։ Ֆիլմը ցուցադրվել է նաև Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում և Նյու Յորքի կինոփառատոնում[24][25]։ Միացյալ Նահանգներում ֆիլմի թողարկումը լայն վարձույթով նախատեսված էր 2017 թվականի մարտի 10-ին[26]։

Քննադատություն խմբագրել

Ֆիլմը կինոքննադատների կողմից հիմնականում ստացել է դրական արձագանքներ։ «Rotten Tomatoes» կայքում ֆիլմը գնահատվում է 80%՝ հիմնվելով 255 արձագանքների վրա, 10-ից միջին գնահատականը կազմել է 7,1[27]։ «Metacritic» կայքում ֆիլմը 100-ից վաստակել է 77 միավոր՝ ըստ քննադատների 38 գրախոսությունների, որը համապատասխանում է «ընդհանուր առմամբ բարենպաստ արձագանքներ» կարգավիճակին[28]։

Բրիտանական «The Guardian» թերթը ֆիլմը գնահատել է հինգ աստղ՝ անվանելով այն «չհամակարգված, բայց, անկասկած, հիանալի»[29]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակ Անվանակարգ Առաջադրվածներ / դափնեկիրներ Արդյունք
Կաննի կինոփառատոն 2016[8] «Ոսկյա արմավենու ճյուղ» Օլիվյե Ասայաս Առաջադրված
«Լավագույն ռեժիսոր» Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. filmportal.de — 2005.
  5. http://www.imdb.com/title/tt4714782/technical
  6. 6,0 6,1 Erbland, Kate (2016 թ․ ապրիլի 14). «2016 Cannes Film Festival Announces Lineup» (անգլերեն). IndieWire. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  7. 7,0 7,1 Debruge P., Keslassy E. (2016 թ․ ապրիլի 14). «Cannes 2016: Film Festival Unveils Official Selection Lineup» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  8. 8,0 8,1 Tartaglione, Nancy (2016 թ․ մայիսի 22). «Cannes Film Festival Winners: Palme d'Or To Ken Loach's 'I, Daniel Blake'» (անգլերեն). Deadline. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  9. Collin, Robbie (2016 թ․ մայիսի 17). «Cannes 2016: Kristen Stewart should be honoured by Personal Shopper boos — review» (անգլերեն). The Daily Telegraph. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  10. Hyland, Véronique (2017 թ․ մարտի 14). «Personal Shopper Gets the Unglamorous Side of Fashion Exactly Right». New York — The Cut (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  11. 11,0 11,1 Marchini Camia, Giovanni (2016 թ․ մայիսի 17). «Personal Shopper — Cannes 2016 Review» (անգլերեն). The Film Stage. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  12. Cole, Jake (2016 թ․ սեպտեմբերի 20). «Personal Shopper [[:Կաղապար:Скобка]]» (անգլերեն). Slant Magazine. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  13. Debruge, Peter (2016 թ․ մայիսի 16). «Cannes Film Review: 'Personal Shopper'» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  14. Keslassy, Elsa (2015 թ․ մայիսի 15). «Cannes: Kristen Stewart to Star in Ghost Story 'Personal Shopper' for Olivier Assayas (EXCLUSIVE)» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  15. 15,0 15,1 Goodfellow, Melanie (2015 թ․ հոկտեմբերի 14). «Olivier Assayas, Kristen Stewart reunite on set of 'Personal Shopper'» (անգլերեն). Screen International. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  16. Ruth L. Ratny (2015 թ․ նոյեմբերի 23). «Olwin lands first film role in an international feature». ReelChicago. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  17. Goodfellow, Melanie (2015 թ․ նոյեմբերի 17). «Paris attacks: Bac, Pathé push on with 'Taj Mahal', 'Cowboys' releases» (անգլերեն). Screen International. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  18. Stephens, Brittney (2015 թ․ դեկտեմբերի 2). «Kristen Stewart Looks Fiercer Than Ever at Chanel's Runway Show in Rome» (անգլերեն). PopSugar. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  19. «Kristen Stewart filming horror movie in Oman». tabloid! (անգլերեն). Gulf News. 2015 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  20. Al Mukrashi, Fahad (2016 թ․ հունվարի 10). «Kristen Stewart "didn't film horror scenes in Bahla"». tabloid! (անգլերեն). Gulf News. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  21. Charles Gillibert (2015 թ․ դեկտեմբերի 12). «#PersonalShopper it's a wrap !» (անգլերեն). Twitter. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  22. Keslassy, Elsa (2016 թ․ փետրվարի 13). «Berlin: Kristen Stewart's 'Shopper' Tops MK2 Sales Deals» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  23. Barraclough, Leo (2016 թ․ հունիսի 6). «Universal Picks Up Kristen Stewart's 'Personal Shopper' in Multiple Territories» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  24. Vlessing, Etan (2016 թ․ օգոստոսի 16). «Toronto: Christian Bale-Starrer 'The Promise,' Richard Gere-Starrer 'Norman' Get Gala Screenings». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  25. «Personal Shopper - NYFF54». Film Society of Lincoln Center. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  26. Busis, Hillary (2016 թ․ սեպտեմբերի 29). «Kristen Stewart Just Can't Give Up the Ghost in Personal Shopper» (անգլերեն). Vanity Fair. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  27. Personal Shopper (2016)(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
  28. «Personal Shopper»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
  29. Bradshaw, Peter (2016 թ․ մայիսի 16). «Personal Shopper review: Kristen Stewart's psychic spooker is a must-have» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2016-11-ին.