Անձեռոցիկ (ֆր.՝ serviette), գործվածքի կամ այլ նյութի ուղղանկյունաձև (հազվադեպ այլ ձևի) մի կտոր, օգտագործվում է կենցաղում մակերևույթների վրայից տարբեր նյութերի հեռացման համար։ Հիմնական գործառույթը կեղտի մաքրումն է, մակերևույթի մաքրության ապահովումը։

Թղթե անձեռոցիկներ

Անձեռոցիկների տեսակներ խմբագրել

 
Անձեռոցիկ

Ըստ նյութի խմբագրել

  • Թղթե,, օգտագործվում է հիմնականում ուտելու ընթացքում՝ բերանը, շրթունքները մթերքի հետքերից մաքրելու համար։ Շատ թղթե անձեռոցիկներ օգտագործվում են նաև տանը կենցաղային մաքրման ժամանակ[1]։
  • Գործվածքե, պատրաստվում է տարբեր տեսակի կտորներից։ Հիմնականում օգտագործվում է սեղանի և այլ մակերևույթներ սրբելու համար։
  • Առանց մազախավերի, պատրաստվում է տարբեր նյութերից, ենթարկվում է հատուկ մշակման։ Օգտագործվում է օպտիկական մակերևույթների՝ լինզա, հայելի և այլն, մաքրման համար։ Օգտագործվում է նաև տարբեր էկրանների, հատկապես մոնիտորներ մաքրման համար։
  • Ասբեստե, այս անձեռոցիկները հիմա չեն օգտագործվում։ Օգտագործվել են մերձարևելյան միապետների բակերը մաքրելու ժամանակ։ Հասարակ մարդիկ դա չէին կարող օգտագործել, քանի որ բավականին թանկ էր։

Ըստ օգտագործման ոլորտի խմբագրել

  • Կոսմետիկ ('հիգիենիկ, ինտիմ), նախապես ներծծված են լինում բուրավետ նյութերով և ծառայում են նույն նպատակով, ինչ դեզոդորանտները։ Պահվում են հերմետիկ փաթեթներում։
  • Սրբելու, անձեռոցիկներ, որոնք նախապես ներծծված են յուղերը հեռացնող թույլ լուծիչներով։ Դրանցով մաքրում են դռների բռնակները, համակարգչի ստեղնաշարը, մկնիկը և նմանատիպ այլ իրեր։ Պահպանվում են հերմետիկ փաթեթներում։
  • Հղկիչ, այս անձեռոցիկներով հեռացնում են մետաղական, ապակե, կերամիկական մակերևույթները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Энгельмейер П. К. (1890–1907). «Бумажные изделия». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)