Անկուսակցական կառավարություն

Անկուսակցական կառավարություն, մի շարք իրավիճակներին հատուկ կառավարությունների ձևավորման կարգ, որի դեպքում անտեսվում է կուսակցական հատկանիշը։ Սովորաբար Անկուսակցական կառավարություն ձևավորվում են' 1) երբ երկրում առհասարակ չկան բարդ կուսակցություններ կամ նրանք արգելված են կամ գտնվում են անլեգալ վիճակում (Սաուդյան Արաբիայի, Օմանի բացարձակ միապետություններ և այլն). 2) այսպես կոչված «գործարար» կամ «ծառայողական» կառավարություն, որն ստեդծում են ոչ թե կուսակցությունների առաջնորդները. այլ բարձր աստիճանավորները, և որը, որպես կանոն, կարճատև բնույթ ունի, նրա խնդիրն է հաղթահարել խորհրդարանական փակուղին կառավարություն ծևավորել, կազմակերպվեն խորհրդարանի նոր կագի ընտրություններ («գործարար» կառավարություններ են ձևավորվել, օրինակ. Ֆինլանդիայում, Նիդեռլանդներում. Պորտուգալիայում). 3) հատուկ տեսակի Անկուսակցական կառավարություններ են ստեղծում ռազմական վարչակարգեր։ Իրենց ձեռքին պահելով քաղաքական իշխանությունն և կառավարման գլխավոր լծակները' զինվորականները ձևավորում են պրոֆեսիոնալների կառավարություն, որին պարտավորեցնում են կենսագործելու իրենց մշակած քաղաքականությունը։ Տհխնոկրաա Անկուսակցական կառավարություններ գործել են Արգենտինայի Բրագխիայի. Նիգերիայի և մի շարք այլ Երկրների ռազմական վարչակարգերի ժամանակ։

Աղբյուրներ խմբագրել

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва