Անկարայի համալսարան (թուրքերեն՝ Ankara Üniversitesi), հանրային համալսարան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ Թուրքիայի Հանրապետությունում հիմնադրված առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունն է։ Համալսարանն ունի 40 մասնագիտական, 120 բուհական և 110 ավարտական ծրագրեր։

Անկարայի համալսարան
Տեսակհասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված էհունիսի 13, 1946
ՀիմնադրիրՄուստաֆա Քեմալ Աթաթուրք
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[1] և Anatolian University Libraries Consortium Association?[2]
Երկիր Թուրքիա[3]
ՏեղագրությունԱնկարա
Կայքankara.edu.tr(թուրքերեն) և ankara.edu.tr/en/(անգլ.)
Անկարայի համալսարան (Թուրքիա)##
Անկարայի համալսարան (Թուրքիա)
Անկարայի համալսարան, Թուրքիա
 Ankara University Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Անկարայի համալսարանը հիմնադրել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։

Համալսարանի դպրոցներն են՝

  • Դատական համակարգի համար 1925 թվականին ստեղծված իրավագիտության դպրոցը
  • Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ինստիտուտ՝ հիմնադրված 1933 թվականին
  • Լեզվի, պատմության և աշխարհագրության դպրոց՝ հիմնադրված 1935 թվականին
  • Քաղաքագիտական դպրոց (1859 թվականից հանրային ադմինիստրատորներ է վերապատրաստել՝ գործելով որպես Mekteb-i Mülkiye, հետագայում տեղափոխվել է Անկարա) Աթաթուրքի ղեկավարությամբ 1936 թվականին
  • Բժշկության և գիտության դպրոցները հիմնադրվել են 1940-ական թվականներին
 
Անկարայի համալսարանի բժշկական դպրոց

Անկարայի համալսարանի ֆակուլտետներ՝

  • Իրավագիտության ֆակուլտետ (1925)
  • Լեզվի, պատմության և աշխարհագրության ֆակուլտետ (1935)
  • Գիտության ֆակուլտետ(1943)
  • Բժշկության ֆակուլտետ (1945)
  • Համալսարանի կազմում են նաև գյուղատնտեսության և անասնաբուժության ֆակուլտետները, որոնք նախկինում եղել են Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ինստիտուտի կազմում
  • Աստվածաբանության դպրոց, հիմնադրվել է 1949 թվականին
  • Քաղաքագիտության ֆակուլտետ, հիմնադրվել է 1950 թվականին
  • Դեղագիտության դպրոց, հիմնադրվել է 1960 թվականին
  • Ատամնաբուժական դպրոց (1963), 1977 թվականին դարձել է ֆակուլտետ
  • Կրթական գիտությունների ֆակուլտետ, հիմնադրվել է 1965 թվականին
  • Հեռահաղորդակցության ֆակուլտետ, հիմնադրվել է 1965 թվականին
  • Չանկիրիի Անտառագիտության և առողջության կրթության Ֆակուլտետ, բացվել է 1996 թվականին
  • Գեղարվեստի ֆակուլտետ, հիմնադրվել է 2015 թվականին[4]
  • Կիրառական գիտությունների ֆակուլտետ, հիմնադրվել է 2015 թվականին[5]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել