Անծանոթուհին

Իվան Կրամսկոյի նկար

Անծանոթուհին (ռուս.՝ Неизвестная), Իվան Կրամսկոյի 1883 թվականին ստեղծած կտավն է, հեղինակի ամենաճանաչված գործերից։ Ստեղծագործությունը ցուցադրվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում[1][2]։

Անծանոթուհին
տեսակգեղանկար
նկարիչԻվան Կրամսկոյ
տարի1883
բարձրություն75,5 ± 0,1 սանտիմետր
լայնություն99 ± 0 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ
 The Unknown (Kramskoy) Վիքիպահեստում

Ստեղծագործության նկարագիրը խմբագրել

Կտավին պատկերված է գեղեցիկ, վստահ, հպարտ կնոջ դիմանկար Սանկտ Պետերբուրգի Նևսկի պողոտայի վրա Անիչկովի պալատի ֆոնին։ Կինը բաց կառքի մեջ է, հագնված է ըստ 1880-ական թվականների վերջին նորաձևության։ Փետրավոր թավշե գլխարկով է, մորթե, ժապավեններով զարդարված վերարկուով։ Նուրբ կաշվե ձեռնոցներով և մորթե ձեռնամուշտակով է։ Կինը տիրական, խորհրդավոր և մի փոքր տխուր հայացքով է։ Ստեղծագործությունը դիմանկարի և թեմատիկ նկարի սահմանագծում է։

Հերոսուհին խմբագրել

Բնորդուհին անհայտ է։ Հեղինակը ոչ իր նամակներում, ոչ էլ հուշերում տեղեկություն չի թողել բնորդուհու մասին։ Կա մի քանի վարկած՝

  • Կրամսկոյի կենսագիրները և դուստրը՝ Կրամսկայա-Յոնկերը, պնդում են, որ ստեղծված դիմանկարը վերցված է տարբեր բնորդուհիներից։ Կրամսկոյի դուստրը նույնպես բնորդուհու դեր է կատարել նկարի համար։
  • Ըստ մի այլ վարկածի նկարի հերոսուհին Կուրսկից ճորտ գյուղացի Մատրյոնա Սավիշնան է, որն ամուսնացել էր ազնվական Բեստուժևի հետ։ Նկարիչը նրանց ընտանիքի բարեկամն էր[3]։
  • Երրորդ վարկածը պնդում է, որ անծանոթուհին Ալեքսանդր II ցարի սիրուհի Եկատերինա Դոլգորուկովան էր, և որ դիմանկարը պատվիրել էր ցարը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Անծանոթուհու մասին Տրետյակովյան պատկերասրահի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.
  2. Անծանոթուհին, 1883
  3. Սիրո պատմություն տխուր ավարտով
  4. «Անծանոթուհին» կտավի առեղծվածը(չաշխատող հղում)

Գրականություն խմբագրել

  • Государственная Третьяковская галерея. Искусство XII — начала XX века, М. СканРус, 2007, 166-167, 978-5-93221-120-5
  • Wachtel, Andrew, Plays of expectations, University of Washington Press, 2007, 58, 0-2959-8647-6