Անխելիկա Ռիվերա

մեքսիկացի երգչուհի, մոդել, դերասանուհի, Մեքսիկայի նախկին առաջին տիկին

Անխելիկա Ռիվերա Ուրտադո (արտասանություն: [aŋˈxelika riˈβeɾa uɾˈtaðo], իսպ.՝ Angélica Rivera Hurtado, օգոստոսի 2, 1969(1969-08-02) կամ օգոստոսի 2, 1970(1970-08-02)[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի երգչուհի, մոդել, դերասանուհի։ Մեքսիկայի նախագահ (2012-2018) Էնրիկե Պենիա Նիետոյի պաշտոնավարման ժամանակահատվածում եղել է Մեքսիկայի առաջին տիկին[2]։

Անխելիկա Ռիվերա
իսպ.՝ Angélica Rivera
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 2, 1969(1969-08-02) (54 տարեկան) կամ օգոստոսի 2, 1970(1970-08-02)[1] (53 տարեկան)
ԾննդավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, քաղաքական գործիչ, դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
ԱմուսինԷնրիկե Պենիա Նիետո
Զբաղեցրած պաշտոններFirst Lady of Mexico?
Պարգևներ և
մրցանակներ
Կառլոս III-ի շքանշանի Մեծ խաչի ասպետ և Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ
ԵրեխաներSofía Castro?
 Angélica Rivera Վիքիպահեստում

Որպես դերասանուհի՝ նկարահանվել է «Հասնել աստղերին II» (1991), «Լեդի սեփականատերը» (La Dueña, 1995), «Անխելա» (1998), «Sin Pecado Concebido» (2001), «Գիշերային Մարիանան» (2003) և «Tequila De Maguey» (2007) ֆիլմերում, ինչպես նաև «Destilando Amor» (2007) հեռուստասերիալում։ Հայտնի է դարձել Televisa հեռուստաընկերության «Պարզապես Մարիա» հեռուստանովելում մարմնավորած Իզաբելա դե Պենյալբերտ դե Լոպեսի դերով։ Որպես երգչուհի եղել է Muñecos de Papel գեղարվեստական երիտասարդական խմբի անդամ։

Կենսագրություն խմբագրել

Ռիվերան ծնվել է 1969 թվականին, Մեխիկոյում։ Ունի հինգ քույր և մեկ եղբայր։ Երբ դերասանուհի Վերոնիկա Կաստրոն նկարահանվում էր Ռիվերայի տան շրջակայքում, նրանք հանդիպեցին, և Կաստրոն առաջարկեց Ռիվերային մասնակցելու «Հերալդի դեմքը» մրցույթին, որտեղ Ռիվերան 1987 թվականին հաղթող ճանաչվեց։

Ռիվերայի դերասանական կարիերան սկսվել է, երբ նա 17 տարեկան էր և հաղթեց «Հերալդի դեմքը» մրցույթում։ Այնուհետև որպես մոդել Լուիս Միգելի հետ նկարահանվել Ahora Te Puedes Marchar («Այժմ կարող ես հեռանալ») տեսահոլովակում, որին հաջորդել են երկու հեռուստա/ռադիո կոմերցիոն ֆիլմեր, որոնցից մեկն ամերիկյան, մյուսը՝ ճապոնական։

 
Ռիվերան 2011 թվականին

1989 թվականին Ռիվերան հնարավորություն ստացավ փոքր դեր խաղալ Dulce Desafío («Քաղցր մարտահրավեր») սերիալում, որին հաջորդել են շատ սերիալներ, ինչպիսիք են «Պարզապես Մարիա», «Իմ փոքրիկ մենություն», «Երազող Պիկարան»։ 1991 թվականին Ռիվերան ընտրվել է մարմնավորելու Սիվանայի դերը «Հասնել աստղերին II» ֆիլմում։ 2003 թվականին խաղացել է ոճրագործ Մարսիայի դերը «Գիշերային Մարիան» սերիայում։

2007 թվականին Ռիվերան գլխավոր դերակատարում է ունեցել հայտնի «Destilando Amor» սերիալում՝ որպես Գավիոտա, գյուղից քաղաք եկած երիտասարդ մի աղջիկ, ով քաղաքում ավելի լավ կյանք էր փնտրում։ Այս սերիալից հետո Ռիվերային հաճախ դիմում էին որպես «Լա Գավիոտա»[3][4]։

Մեքսիկայի առաջին տիկին խմբագրել

 
Ռիվերան ամուսնու՝ Էնրիկե Պենիա Նիետոյի հետ

Երբ 2012 թվականի դեկտեմբերին Մեքսիկայի նախագահ ընտրվեց Էնրիկե Պենիա Նիետոն, Ռիվերան դարձավ Մեքսիկայի առաջին տիկին»։ 2013 թվականի մարտից Ռիվերան եղել է Մեխիկոյում ընտանիքի բարեկեցության ազգային կառույցի նախագահը։

Հանրային կերպար խմբագրել

2010 թվականից Ռիվերան եղել է ամուսնու՝ Էնրիկե Պենիա Նիետոյի, քաղաքական արշավի առանցքային դեմքերից[5]։ Ըստ «The Huffington Post»-ի՝ Ռիվերան քաղաքականությունում ներգրավվում է որպես հմայիչ ու բարետես կերպար, ինչպես Կառլա Բրունին[5]։

 
Ռիվերան Չինաստանի առաջին տիկին Պեն Լիյուանի հետ այցելում են Մեխիկոյի Ֆեդերիկո Գոմեսի անվան մանկական հիվանդդանոց

Անձնական կյանք խմբագրել

1994 թվականի դեկտեմբերի 11-ին Ռիվերան ամուսնացել է պրոդյուսեր Վերոնիկա Կաստրոյի եղբոր՝ Խոսե Ալբերտո Կաստրոյի հետ, որից ունի երեք դուստր՝ Անխելիկա Սոֆիան (ծնված 1996 թվականին), Ֆերնանդան (ծնված 1999 թվականին) և Ռեգինան (ծնված 2005 թվականին)։ Զույգն ամուսնալուծվել է 2008 թվականին։

2010 թվականի նոյեմբերի 27-ին Ռիվերան ամուսնացել է Մեխիկոյի նահանգապետ Էնրիկե Փենիա Նիետոյի հետ[6]։ Օրեր անց նա հայտարարել է իր գեղարվեստական կարիերայի ավարտի մասին[7]։ Այս ամուսնությունից ունի երեք խորթ երեխա։

Երբ 2012 թվականի մարտի 30-ին Պենիա Նիետոն սկսեց իր նախագահական քարոզարշավը, Ռիվերան նրան ուղեկցեց տարբեր իրադարձությունների ժամանակ ամբողջ երկրում։ Նա նաև հրապարակել է մի շարք տեսահոլովակներ, որոնք անվանել է «Ինչ են տեսնում իմ աչքերը և ինչ է զգում իմ սիրտը», որտեղ նա վավերագրել է քարոզարշավն իր տեսանկյունից[8]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարի Ավնանում Դեր Ծանոթություններ
1993 ¡Aquí espaantan! Գաբի դեբյուտային ֆիլմ

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Ավնանում Դեր Ծանոթություններ
1988-89 Dulce desafío Ջինա / Մարիա Ինես Կրկնվող դեր
1989 Simplemente María Isabella de Peñalvert Կրկնվող դեր
1990 Mi pequeña Soledad Մարիսա Կրկնվող դեր
1991 La pícara soñadora Ջիովաննա Կարանի
1991 Alcanzar una estrella II Սիլվանա Վելես
1993 Sueño de amor Իսաբել Գոնսալես / Էրիկա դե լա Կրուս Գլխավոր դեր
1995 La dueña Ռեգինա Վիլարեալ Գլխավոր դեր
1997-98 Huracán Էլենա Գլխավոր դեր
1998-99 Ángela Անխելա Բելատի Ռոլդան Գլխավոր դեր
2001 Sin pecado concebido Մարիանա Կամպոս Օրտիս Գլխավոր դեր
2003-04 Mariana de la noche Մարսիա Մոնտենեգրո Գլխավոր հակառակորդ
2007 Destilando amor Տերեսա Էռնանդես Գարսիա "Գավիոտա" /Մարիանա Ֆրանկո Գլխավոր դեր

Պարգևներ խմբագրել

Օտարերկրյա պարգևներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Recibe Peña Nieto constancia de mayoría Milenio, 31 de agosto de 2012.
  3. 'La Gaviota' pierde sus alas El Mundo, 8 December 2014
  4. La Gaviota levanta el vuelo El País, 5 July 2014
  5. 5,0 5,1 Cheung, Erica (2012 թ․ հուլիսի 3). «Angelica Rivera, Mexico's New First Lady, Has A Soap Opera Past (PHOTOS, VIDEO)». The Huffington Post. Վերցված է 2012 թ․ հուլիսի 10-ին.
  6. Peña Nieto y Angélica Rivera ya están casados Milenio, 27 de noviembre de 2010.
  7. Angélica Rivera se retira por amor Արխիվացված 18 Դեկտեմբեր 2013 Wayback Machine Vanguardia, 21 de diciembre de 2010.
  8. «Los videos detrás de cámaras de 'La Gaviota' con Peña Nieto». ADNPolitico (իսպաներեն). 2012 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 5-ին.
  9. http://www.ordens.presidencia.pt/?idc=154&list=1/
  10. Boletín Oficial del Estado
  11. https://s-media-cache-ak0.pinimg.com/736x/c6/63/e1/c663e1da85b143abd94325a57f33df09.jpg
  12. http://usa.chinadaily.com.cn/world/attachement/jpg/site1/20140610/002564bc67451500b99a06.jpg
  13. . 2015 թ․ հունիսի 19 http://boe.es/buscar/doc.php?id=BOE-A-2015-6860. Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  14. http://i.dailymail.co.uk/i/pix/2016/04/13/23/33269A4A00000578-3538788-image-m-10_1460587355996.jpg
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անխելիկա Ռիվերա» հոդվածին։