Անիլ Ագարվալ (անգլ.՝ Anil Agarwal,(հունվարի 24, 1954(1954-01-24), Պատնա, Հնդկաստան), հնդիկ ձեռնարկատեր, միլիարդատեր, բրիտանական Վեդանտա Ռեսուրսիս կորպորացիայի հիմնադիր և գործադիր տնօրեն[1]։ 2012 թվականին «Forbes» ամսագիրը նրա կարողությունը գնահատել է 3,5 միլիարդ USD[2]։

Անիլ Ագարվալ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 24, 1954(1954-01-24) (70 տարեկան)
ԾննդավայրՊատնա, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունգործարար
 Anil Agarwal (industrialist) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Անիլ Ագարվալը ծնվել և մեծացել է Պանտա քաղաքում՝ Բահար նահանգի մայրաքաղաքում[1][3]։ Նրա հայրը ալյումինե հաղորդիչներ վաճառող վաճառական էր։ 15 տարեկանում Ագարվալ Կրտսերը թողել է դպրոցը և սկսել մետաղի ջարդոնի սեփական բիզնեսը[3]։ 1973 թվականին 19 տարեկանում նա տեղափոխվել է Բոմբայ, որտեղ ղեկավարել է տարբեր փոքր բիզնեսներ[3]։ Սկզբում Ագարվալը հաջողություն չի ունեցել[3]։ 1976 թվականին բեկում է եղել նրա կարիերայում, երբ վարկ է վերցրել բանկային համակարգից և ներդրել Shamsher Sterling Corporation ընկերությունում՝ զբաղվելով էլեկտրատեխնիկական մետաղալարերի և մալուխների արտադրությամբ[3]։ Արդեն երկու երկու շաբաթ անց նա բանկին մարել է վարկի ամբողջ գումարը՝ դրա համար անհրաժեշտ միջոցները ստանալով ընկերության գործարանի պահեստից պղնձի վաճառքի արդյունքում[3]։ 1986 թվականին Shamsher Sterling Corporation-ը գնվել է Սթերլինգ կաբելի կողմից, որը մասամբ պատկանում էր Ագարվալին և նրա ընտանիքին[3]։ Արդյունքում ձևավորվում է նոր ընկերություն՝ Սթերլայթ Ինդասթրիս անվամբ[3]։ Նույն թվականին Ագարվալը հիմնում է Vedanta Resources կորպորացիան, որը ներառում էր Sterlite Industries-ը և մի շարք փոքր ընկերություններ, որոնք այն ժամանակ պատկանում էին Ագարվալ ընտանիքին։ 1988 թվականին Sterlite Industries-ը հաջողությամբ ավարտում է նախնական հրապարակային առաջարկը[3]։ Ստացված շահույթի մի մասն ուղղվել է հեռախոսային մալուխների արտադրության գործարանի կառուցման ֆինանսավորմանը[3]։ Ագարվալի բիզնեսը 1990-ականներին արագ աճ է գրանցել[3]։

2003 թվականին Vedanta Resources-ն անցկացնում է բաժնետոմսերի նախնական հրապարակային առաջարկ։ Արդյունքում 2003 թվականին Ագարվալը զբաղեցնում է 8-րդ տեղը ամենահարուստ հնդկացիների ցուցակում[4]։ Նրա կարողությունն այն ժամանակ գնահատվում էր 6,4 միլիարդ ԱՄՆ դոլար։ 2012 թվականին Forbes ամսագիրը Ագարվալի կարողությունը գնահատել է 3,5 միլիարդ դոլար[2]։ Նույն թվականին նա ամենահարուստ հնդկացիների ցուցակում զբաղեցրել է 15-րդ տեղը, իսկ Forbes ամսագրի վարկածով՝ միլիարդատերերի ցուցակում՝ 314-րդը։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, երկու երեխաների հայր[2]։ Բուսակեր է[1]։ Ըստ կրոնի ( Հինդու), Կրիշնայի գիտակցության միջազգային հասարակության հետևորդ է։ Ըստ իր իսկ հայտարարության՝ նա եկել է Հասարակություն՝ հանուն Կրիշնայի գիտակցության՝ Գուրու Ռադհանաթ Սվամի հետ հանդիպելուց հետո[5]։ Ֆինանսավորել է Պատնայում Հարե Կրիշնա տաճարի մեծ համալիրի կառուցումը, որի բացումը նախատեսված էր 2014թվականին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Who is Anil Agarwal?». The Telegraph (անգլերեն). 2010 թ․ օգոստոսի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 2-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Anil Agarwal». Forbes (անգլերեն). March 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 2-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Bababr Zaidi (2010 թ․ սեպտեմբերի 10). «Bold Baron». India Today (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  4. «Anil Agarwal, Rahul Bajaj make it to top 10 billionaires list». Rediff.com. 2003 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 2-ին.
  5. «Anil Agarwal introduces Radhanath Swami». YouTube. 2011 թ․ հունիսի 27. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 3-ին.