Անիզոտրոպություն (հունարեն՝ άνισος - անհավասար + τροπος — ուղղություն), նյութի ֆիզիկական (մեխանիկական, օպտիկական, էլեկտրական և այլն) բոլոր կամ որոշ հատկությունների ոչ միատեսակությունը տարբեր ուղղություններով։ Օրինակ՝ բամբակե գործվածքը հեշտությամբ պատռվում է թելերի երկարությամբ (այդ ուղղությամբ գործվածքի նվազ ամրության հետևանքով)։

Բնական անիզոտրոպություն խմբագրել

Բնական անիզոտրոպությունների բյուրեղների բնութագրական առանձնահատկությունն է։ Բյուրեղների ֆիզիկական հատկությունները (ջերմահաղորդականությունը, լույսի բեկման ցուցիչը, առաձգականությունը և այլն) կախված են ուղղությունից, այսինքն բյուրեղներն անիզոտրոպ են։ Սակայն բյուրեղների ոչ բոլոր հատկություններն են անիզոտրոպ (օրինակ՝ խտությունը, տեսակարար ջերմունակությունը)։ Ընդհանրապես բյուրեղների անիզոտրոպությունը կախված է սիմետրիայից՝ որքան ցածր է սիմետրիայի կարգը, այնքան խիստ է արտահայտվում անիզոտրոպությունը։

Անիզոտրոպ միջավայր խմբագրել

 

Անիզոտրոպ միջավայրը համասեռ է, եթե ֆիզիկական հատկությունների կախվածությունն ուղղությունից միևնույնն է նրա տարբեր կետերում, հակառակ դեպքում անիզոտրոպ միջավայրն անհամասեռ է կամ տեղային։ Համասեռ Անիզոտրոպություն կարող է պայմանավորված լինել նյութի կառուցվածքով, մոլեկուլների ասիմետրիայով և այլն։ Տեղային Անտիզոտրոպություն հետևանք է թրծման, ձգման, միակողմանի սեղմման և մեխանիկական այլ դեֆորմացիաների կամ ներքին լարումների անհավասար բաշխվածության։ Միևնույն միջավայրը կարող է անիզոտրոպ լինել մի հատկության (օրինակ՝ օպտիկական) և իզոտրոպ՝ մեկ այլ հատկության (օրինակ՝ մեխանիկական) նկատմամբ։ Միջավայրի օպտիկական հատկությունների, մասնավորապես՝ լույսի տարածման արագության կախվածությունը տարբեր ուղղություններից անվանում են օպտիկական անտիզոտրոպություն (օրինակ՝ երկբեկման երևույթը բյուրեղներում)։

Մարմինը կարող է հանդես բերել նաև մագնիսական անտրիզոպություն, երբ մարմնի մագնիսական հատկությունները կախված են ուղղությունից։ Անիզոտրոպ հատկությունները մաթեմատիկորեն բնութագրվում են վեկտորական և տենզորական մեծություններով՝ ի տարբերություն իզոտրոպ հատկությունների, որոնք նկարագրվում են սկալյար մեծություններով։

Տես նաև խմբագրել

Իզոտրոպություն։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիզոտրոպություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 412