Անիբալե Կարաչի (իտալ.՝ Annibale Carracci), նոյեմբերի 3, 1560[1], Բոլոնիա, Պապական մարզ[2][3] - հուլիսի 15, 1609(1609-07-15)[1][4][5][…], Հռոմ, Պապական մարզ[6][3]), իտալացի նկարիչ, Բոլոնիայի դպրոցի քանդակագործ, նկարիչ Ագոստինո Կարաչիի եղբայրը։

Անիբալե Կարաչի
իտալ.՝ Annibale Carracci
Ծնվել էնոյեմբերի 3, 1560[1]
ԾննդավայրԲոլոնիա, Պապական մարզ[2][3]
Վախճանվել էհուլիսի 15, 1609(1609-07-15)[1][4][5][…] (48 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ[6][3]
Քաղաքացիություն Պապական մարզ
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, գծագրող և գրաֆիկական դիզայներ
Ոճբարոկկո[7]
Ժանրպատմական գեղանկարչություն[8], ժանրային նկարչություն[8] և դիմանկար[8]
Թեմաներգեղանկարչություն[9]
Ուշագրավ աշխատանքներCorpse of Christ?, The Choice of Hercules? և Resurrection of Christ?
ՈւսուցիչՊրոսպերո Ֆոնտանա
ԱշակերտներԱնտոնիո Մարցիալե Կարաչի
ԱզգականներԱնտոնիո Մարցիալե Կարաչի
ստորագրություն
Изображение автографа
 Annibale Carracci Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պասերոտոյի և իր երկպորտ եղբոր` նկարիչ Լյուդովիկ Կարաչիի աշակերտը, Անիբալը արվեստի դասեր է վերցրել Կորեջիոյից, Տինտորետտոյից, Պաոլո Վերոնեզեից, Ռաֆայելից ու Միքելանջելոյից։ Այս վարպետներին նմանակելու ձգտումը վառ արտահայտված է նրանց վաղ ստեղծագործություններում։ 1582 թվականին Անիբալե և Ագոստինո Կարաչիները հիմնել են սեփական դպրոցը, որն արդյունքում ստացել է «Ակադեմիա դելի Ինկամինատի» անվանումը[10]։ Անիբալեն գործուն մասնակցություն է ունեցել Ակադեմիայի մանկավարժական ու գեղարվեստական գործունեությանը։ 1597 թվականին Անիբալե Կարաչին հրավիրվել է Հռոմ կարդինալ Ֆարնեզեի կողմից` առասպելաբանական թեմատիկայով ձևավորելու Պալացո Ֆարնեզեի պատերը։ Այդ աշխատանքը նրանից, իր եղբայր Ագոստինոյից ու աշակերտներից խլել է 8 տարի։ Նրանց կողմից ստեղծված որմնանկարները նշանակալի են իրենց հաջող դիրքերով, համադրությունների իմաստավորումով և բազմապիսությամբ ու նկարչի հաջողված նկարներին բնորոշ գույների թարմությամբ։ 1602 թվականին Անիբալե Կարաչին պատվեր է ստանում որմնանկարելու հռոմական Էրերա դե Սան Ջակոմո դելի Սպանիոլի կապելան։ 1605 թվականից սկսած դաժան հոդացավերը թույլ չեն տալիս նկարչին սբաղվել գեղանկարչությամբ։ Չնայած համընդհանուր ճանաչմանը, Անիբալեն Կարաչին մահացել է 49 տարեկան հասակում, աղքատության մեջ և թաղվել է Պանթեոնում, Ռաֆայելի կողքին` ըստ մահից առաջ հայտնած իր ցանկության։

Ստեղծագործություն խմբագրել

Կարաչիի գեղարվեստական ստեղծագործությունների արժանիքները կայանում է համադրության արվեստում, խելամտորեն հաշվարկված կերպարներում և գույների թարմության մեջ:Սակայն քննադատները նաև նշում են իրականության բացակայությունը նրա աշխատանքներում։ Անիբալե Կարաչիի կրոնական կոմպոզիցիաները տիպիկ արտացոլումն է իր ժամանակների սենտիմենտալ և անիրական աստվածատկերման։ Բացի հոգևոր, դիցաբանական և այլաբանական բովանդակության նկարներից, պատկերել է նաև բնանկաներ։

Հիմնական աշխատանքներ խմբագրել

  • «Աստվածամայրը սրբերի հետ» (1592);
  • «Քրիստոսի հարությունը»
  • «Սուրբ Ռոխ»
  • «Բաքոսուհին և սատիրը»
  • «Քրիստոսը և սամարացին»
  • «Մանուկների ծեծ»
  • «Սուրբ ընտանիք»
  • «Հանգիստ Եգիպտոսի ճանապարհին»
  • «Մահացած Քրիստոսը»

Իր փորագրություններում Անիբալե Կարաչին ստեղծել է գրեթե բացառապես սեփական համադրություններ («Խաչելություն», «Յուպիտերը և Անտիոպան», «Քրիստոս» և այլն)։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Annibale Carracci» (անգլերեն). Artble. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
  • Аннибале Карраччи. Картины
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիբալե Կարաչի» հոդվածին։