Անժելա Աթաբեկյան

հայ քանոնահարուհի, երաժշտագետ, արվեստագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աթաբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Անժելա Աթաբեկյան (Երևան, ապրիլի 11, 1938(1938-04-11)), հայ քանոնահարուհի, երաժշտագետ, արվեստագետ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (2003)։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1986)։

Անժելա Աթաբեկյան
Ծնվել էապրիլի 11, 1938 (86 տարեկան)
Երևան
ԵրկիրՀայաստան
Մասնագիտությունքանոնահարուհի, երաժշտագետ, արվեստագետ
ԳործիքներՔանոն
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
 Anzhela Atabekyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծագում է Ջրաբերդ գավառի տիրակալների՝ Աթաբեկյանների իշխանական տոհմից։ 1955 թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը։ 1983 թ. ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։

1956-1993 թվականներին եղել է ՀՀ Հեռուստառադիոյի Ա. Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար։ 1959-2000 թվականներին դասավանդել է Ռոմանոս Սելիքյանի անվան ուսումնարանում, 1983 թվականից՝ Երևանի պետական կոնսերվատորիայում։ Շուրջ 25 տարի՝ 1968-1993 թվականներին, ղեկավարել է ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրությանը կից մեթոդ-կաբինետի ժողգործիքների բաժինը՝ որպես մեթոդիստ-խորհրդատու։ Կազմել և խմբագրել է 2 ժողովրդական մեթոդական ձեռնարկներ և այլն։ 1972 թվականից գործում է Աթաբեկյանի հիմնադրած «Աթաբեկյան քույրեր» վոկալ-գործիքային անսամբլը։ 2012 թվականից Մէլիքաց Միություն հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ է։

Ձեռքբերումներ խմբագրել

Պատվավոր կոչումներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1967
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1986
  • ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 2013

Գիտական կոչումներ խմբագրել

  • Մոսկվայի ԲՈՀ-ի կողմից դոցենտի գիտական կոչում, 1992
  • ԲՈՀ-ի կողմից պրոֆեսորի գիտական կոչում «Երաժշտական արվեստ» մասնագիտությամբ, 2003

Ոսկե մեդալներ խմբագրել

  • Հայաստանի երիտասարդության առաջին մրցույթ-փառատոն (ժող. գործիքներ) – I կարգ, ոսկե մեդալ, 1957
  • Խորհրդային Միության մրցույթ-փառատոն-I կարգի դիպլոմ, ոսկե մեդալ, 1957
  • Երիտասարդության և Ուսանողության համաշխարհային VI-րդ  մրցույթ-փառատոն - I կարգի դիպլոմ, ոսկե մեդալ, 1957
  • ԽՍՀՄ  էստրադային արտիստների վարպետ կատարողների մրցույթ – I կարգ, ոսկե մեդալ և պատվոգիր, 1958
  • Հունգարիայում հայկական տասօրյակի ընթացքում լավագույն կատարողի մեդալ՝ «Ոսկե անիվների վրա»
  • ՀՀ ՀՌԱԿ  կազմակերպության կողմից «Ազգանվեր գործունեություն ծավալելու և հայկական երաժշտությունը ողջ աշխարհով տարածելու երկարամյա գործունեության կապակցությամբ»- ոսկե  հուշաշքանշան և պատվոգիր, 2009
  • ՀՀ մշակույթի նախարարության կողմից ծննդյան 75-ամյակի  կապակցությամբ-ոսկե մեդալ, 2013

Ոսկե հուշամեդալներ և պատվավոր կոչումներ խմբագրել

  • «Աթաբեկյան քույրեր» հնգյակը՝ Անժելա, Ապոլինա, Անահիտ, Եղիսաբեթ, Ծովինար, Հայաստանի ԱՕԿՍ-ի ուղեգրով մասնակցել են ՀԽՍՀ-ին նվիրված մաշակույթի տասնօրյակինն, երկայացնելով ազգային ֆոլկլորը, արժանանալով I կարգի դիպլոմի, 1973,
  • Անժելա Աթաբեկյանը արժանանացել է ԱՄՆ (Լոս-Անջելես)  «ՀԱՅԵՐ–HYEAIR» տնօրինության ոսկե հուշամեդալ, բարձրորակ ելույթի և ձայնագրությունների համար, 1988,
  • «Աթաբեկյան քույրեր» վոկալ-գործիքային  անսամբլին (համալրված  որդիներով և  թոռներով),հրավիրում են մասնակցելու Յունեսկոյի կողմից կազմակերպված միջազգային 2-րդ փառատոնին՝որի փայլուն հաջողությունների մասին գրվել է «Թեսալոնիկի» թերթում, արժանանալով բարձր գնահատականի -I կարգի դիպլոմի, 2000,
  • Ընտրվել է ԼՂՀ «Մայրության» հասարակական կազմակերպության պատվավոր անդամ, 2003,
  • ԼՂՀ մայրական երախտագիտության ոսկե հուշամեդալի՝ «Արցախի քաջորդիներ», 2009,
  • «Քանոն» ֆիլմի նկարահանման կապակցությամբ արժանացել է «ՀԱՅ-ART»-ի բարեկամ տիտղոսին, 2009,
  • Հայոց ցեղասպանության  95-րդ  տարելիցին   նվիրված  Գյումրիի «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի ժյուրիի կազմում պարբերաբար մասնակցելու կապակցությամբ  պարգեվատրվել է ոսկե հուշամեդալով, 2010,
  • Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում կայացած հունական մշակույթի VII միջազգային փառատոնում «Խարիտոնի» («Աթաբեկյան քույրեր») վոկալ-գործիքային անսամբլի բոլոր  անդամները  պարգևատրվեցին ոսկե հուշամեդալներով և պատվոգրերով Ռուսաստանի հունական համայնքների նախաքահ՝ Իվան Սավիդիի կողմից,ինչպես նաև Ուկրանիայի հունական համայնքի կողմից, 2012,
  • Ծննդյան 75-ամյակի կապակցությամբ 2013 թվականին Աթաբեկյանը պարգևատրվել է՝
  1. ՀՀ երաժշտական ընկերության «Կոմիտաս» հուշամեդալով և պատվոգրով
  2. Միջազգային անվտանգության Ասպետաց ակադեմիայի «Ասպետաց  փառքի» ոսկե հուշամեդալով
  3. ԼՂՀ մշակույթի նախարարության կողմից «Ղարաբաղյան շարժում» ոսկե հուշամեդալով
  • Հունաստանի «Պեֆկոխորի» քաղաքում կայացած միջազգային ֆոլկլորային փառատոնում Աթաբեկյանի «Խարիտոնի» վոկալ-գործիքային անսամբլը հանդես է եկել երկու ազգային մշակույթով՝ հայկական-հունական և արժանացել «Ոսկե գավաթի» և պատվոգրի, 2016,
  • «ՆԱԻՐԻ» համահայկական փառատոնի «Գլխավոր մրցանակ»՝ «ԳՐԱՆ-ՊՐԻ», 2017։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ով ով է. հայեր (կենսագրական հանրագիտարան։ Երկու հատորով), ՀՀ խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ, Երևան
  • Հայկական հանրագիտարան հրատ., Հ.1, Աբալյան-Ղուշչյան, 2005։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անժելա Աթաբեկյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անժելա Աթաբեկյան» հոդվածին։