«Անզսպելիները»[7] (անգլ.՝ The Expendables), 2010 թվականին նկարահանված ամերիկյան մարտաֆիլմ։ Ֆիլմում հանդես են գալիս 1980-1990-ական թվականների հայտնի մարտարվեստային դերասանները։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի օգոստոսի 3֊ին։

Անզսպելիները
անգլ.՝ The Expendables
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ և թրիլեր
Թվականօգոստոսի 3, 2010[1], օգոստոսի 13, 2010, օգոստոսի 26, 2010[2] և հոկտեմբերի 14, 2010[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍիլվեստր Ստալոնե
ՊրոդյուսերԱվի Լերներ
Սցենարի հեղինակԴևիդ Քալլահամ և Սիլվեստր Ստալոնե
ԴերակատարներՍիլվեստր Ստալոնե, Ջեյսոն Սթեթհեմ, Ջեթ Լի, Դոլֆ Լունդգրեն, Էրիկ Ռոբերտս, Ռենդի Կուտուր, Սթիվ Օսթին, Դավիդ Զայես, Թերի Քրյուզ, Ժիզել Իտիե, Քարիզմա Կարպենտեր, Միքի Ռուրկ, Գարի Դենիելս, Առնոլդ Շվարցենեգեր, Բրյուս Ուիլիս, Ջեյմս Լենդրի Էբեր[4] և Ջինո Գալենտո
ՕպերատորՋեֆրի Լ. Քիմբել
ԵրաժշտությունԲրայան Թայլեր
Պատմվածքի վայրԼոս Անջելես և Օռլեան շրջան
ԿինոընկերությունNu Image, Millennium Films և Lions Gate Entertainment
Տևողություն104 րոպե
Բյուջե80 000 000 $[5]
Շահույթ274 500 000 $[6]
ՀաջորդԱնզուսպները 2
Պաշտոնական կայքէջ
 The Expendables (2010 film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գլխավոր հերոսները հանդես են գալիս հատուկ ջոկատային խմբում՝ կատարելով տարբեր բարդությունների հատուկ առաջադրանքներ՝ պատանդների փրկությունից մինչև միապետների տապալում։ Գեներալ Գարզան Մեքսիկական ծոցի և Հարավային Ամերիկայի միջև տեղակայված ոչ մեծ կղզու՝ Վիլենի ղեկավարն է։

Հետախուզական նպատակներով կղզի ժամանալուց հետո ջոկատայինները հասկանում են, որ նրանց թիրախը համարվում է ոչ թե գեներալը, այլ նրա աշխատակից՝ Ջեյմս Մոնրոն, ով զբաղվում էր կղզում թմրանյութերի արտադրությամբ։ Բարնին մտածում է ետ կանգնել առաջադրանքից, բայց փոխում է իր որոշումը գեներալի դստեր՝ Սանդրայի պատճառով։

Մարտիկներն ուղևորվում են կղզի։ Այդ ժամանակ Մոնրոն սպանում է գեներալ Գարզային և փորձում փախչել՝ գերեվարելով Սանդրային։ «Անզսպելիները» ոչնչացնում են գեներալի և Մոնրոյի զորքը։

Դերերում խմբագրել

«Անզսպելիների» խումբ խմբագրել

  • Սիլվեստր Ստալոնե, Բարնի Ռոս, «Անզսպելիների» խմբի առաջնորդը
  • Ջեյսոն Սթեթհեմ, Լի Քրիստմաս, խմբի ամենաերիտասարդ անդամ, ով լավ տիրապետում է թրերին և մարտական մշակույթին
  • Ջեթ Լի, Ին Յան, չինացի և արևելյան մշակույթի վարպետ
  • Դոլֆ Լունդգրեն, Գունար Յենսեն, խմբի անդամ և հիանալի դիպուկահար, ով օգտագործում է թմրանյութեր
  • Թերի Քրուզ, Հեյլ Սեզար, Աֆրոամերիկացի, ով սիրում է հզոր զենքեր
  • Ռենդի Կուտուր, Թոլ Ռոուդ, UFC ծանրքաշային և կիսածանր չեմպիոն
  • Միքի Ռուրկ, Տուլ, ապագա «Անզուսպ», իսկ հիմա դաջվածք անող և միջնորդ՝ «Անզսպելիների» և պատվիրատուների միջև

Գարզայի մարդիկ խմբագրել

  • Էրիկ Ռոբերտս, Ջեյմս Մոնրո, Կենտրոնական հետախուզական ուղղության ապագա լրտես, իսկ այս պահին թմրամոլ
  • Դեյվիդ Զայաս, Գարզա գեներալ, Հորինված Վիլեն կղզու միապետ, «Անզսպելիների» առաջնային նպատակը և Սանդրայի հայրը
  • Սթիվ Օսթին, Դեն Փեյն, առձեռն Մոնրո
  • Հերի Դենիելս, Բրիտանացի, առձեռն Մոնրո

Մյուս հերոսներ խմբագրել

Ստեղծում խմբագրել

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2009 թվականի փետրվարին՝ Կոստա Ռիկայում և Լուիզիանայում։ Նաև հիշատակվել էր, որ մարտին ֆիլմը մի քանի շաբաթ կնկարվի Բրազիլիայում[8]։ Ապրիլի 7-֊ին Մարգարատիբա քաղաքում տեղի ունեցող նկարահանումներին ժամանեցին Սուրմալյանն ու Սթեյթեմը, իսկ ավելի ուշ նաև Էրիկ Ռոբերտսը[9]։

Ապրիլին ֆիլմի նկարահանումներն երկու օր տևեցին «Իգարկա» շոգեքաշում[10]։

«Ford F-100» ավտոմեքենան, որով գնացել է Սիլվեստր Ստալոնեն՝ ստեղծվել է «West Coast Customs»-֊ի կողմից։

Քասթինգ խմբագրել

Ֆիլմում նկարահանվել են հայտնի մարզիկներ․

Քասթինգի ընթացքում դերասանական կազմը ենթարկվել է փոփոխությունների․

Ի սկզբանե ծրագրավորվել էր, որ Առնոլդ Շվարցենեգերն կխաղա հենց իր դերը, սակայն ավելի ուշ որոշվեց, որ նա կխաղա լրտես Թրենչի դերը, ով կփորձի գլխավոր հերոսից առաջադրանք վերցնել։ Ստալոնեի հայտարարությամբ՝ ֆիլմում կա մրցակցություն երկու հերոսների միջև։ Դրվագում նաև կա Բրյուս Ուիլիսը, իսկ իրադարձություններն տեղի են ունենում եկեղեցում[11]։ Այդ դրվագի նկարահանումներն տեղի են ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 24֊ին՝ Հոլիվուդում՝ պրեսբիտերեկան եկեղեցում։

Ֆիլմում կարող էին խաղալ՝ Ահարոն Ալիգերան, Սթիվեն Սիգալը, Նիկոլաս Քեյջը։

Սաունդթրեք խմբագրել

Ֆիլմի կոմպոզիտորը եղել է Բրայան Թայլերը, ում հետ Ստալոնեն աշխատել է դեռ «Ռեմբո IV» ֆիլմի համար։ Ֆիլմի համար Թայլերը գրել էր 20 երգացանկ։ Ձայնային էֆեկտների համար վրա աշխատել է ամերիկյան ռոք֊խումբ Shinedown֊ը։ Ֆիլմի համար նրանք գրել են Diamond Eyes (Boom-Lay Boom-Lay Boom) երգը։ Թրեյլերներից մեկում լսվել է Paradise City երգը՝ Guns N' Roses խմբի կատարմամբ[12]։ Thin Lizzy խմբի The Boys Are Back in Town երգը լսվել է մի քանի գովազդային տեսաշարերում[13]։ Ֆիլմում նաև լսվել են Creedence Keep On Chooglin և Born on the Bayou խմբերի երգերն։

Ֆիլմի պաշտոնական սաունդթրեքը թողարկվել է օգոստոսի 10-֊ին[14]։

Բոլոր երգերի հեղինակն է ֊ Բրայան Թայլեր. 

«Անզսպելիները»։ Պաշտոնական սաունդթրեք
# Անվանում Տևողություն
1. «The Expendables»   3:22
2. «Aerial»   2:58
3. «Ravens And Skulls»   4:49
4. «Lee And Lacy»   2:15
5. «Massive»   3:24
6. «The Gulf Of Aden»   6:56
7. «Lifeline»   4:29
8. «Confession»   2:56
9. «Royal Rumble»   3:41
10. «Scanning The Enemy»   3:47
11. «The Contact»   1:31
12. «Surveillance»   3:27
13. «Warriors»   3:49
14. «Trinity»   4:19
15. «Waterboard»   3:01
16. «Losing His Mind»   2:37
17. «Take Your Money»   2:41
18. «Giant With A Shotgun»   3:57
19. «Time To Leave»   1:55
20. «Mayhem And Finale»   5:47

Այլ խմբագրել

Ռունետում հանրահայտ է դարձել թրեյլերի ռուսական տարբերակը, որում ներառված են Վոլոդարսկու և Գավրիլովի ձայներն ու ձայնային եղանակներն, որոնց հեղինակային ձայնագրումներն մեծ ճանաչություն ունեին 1800-1900֊ականներին[15]։ «Նոր սկավառակ» կազմակերպությունը ներկայացրել է արտադրանք՝ թարգմանությամբ և Վոլոդարսկու ձայնով։

«Պատերազմի շներ» ֆիլմի գլխավոր հերոս՝ Մայոր Ջեյմս «Կատու» Շենոնը նաև հնում է Զանգարո երկիր, որտեղ պետք է առաջնային անցկացնի հետախուզություն, թռչնաբանի տեսքով, ով նկարում է հազվադեպ պատահող թռչուններին։ Հետաքրքիր է, որ «Անզսպելիները» ֆիլմը թողարկվել է «Պատերազմի շներ» ֆիլմի երեսուն տարելիցի ժամանակ, սակայն այդ ֆիլմի դերասաններից ոչ ոք դեր չստացավ, բացի Քրիստոֆ Ուոկենից և Տոմ Բերենջերից։

Ֆիլմի սկզբում և վերջում Սթեյմենը իր ձեռքում ունի կունայ։ Մարտական դրվագների մեջ մեծ մասամբ օգտագործվում են «ռումբ»

Թերի Քրուզը ինքնաթիռում ցուցադրում է զենք, մտածելով, որ դա գնդացիր։ Ավելի ուշ, երբ դրանից կրակեցին Գարզայի մարդիկ, օդում տարածվեցին մեծ թվով կրակոցներ։ Իրականում դա ավտոմատ Atchisson AA-12 մանրագնդակի հրացանն էր, որը կարող է ամենաշատը կրակել 32 անգամ։

Սկզբի դրվագում ծովահենների կողմից վերցված նավում նշմարվում է «Իգարկա» և FESCO (Far East Shipping Company), որից կարելի է ենթադրել, որ նավը ռուսական է։

«Անզսպելիների» ինքնաթիռը Grumann HU16C Albatros֊ն էր։

Փոքրիկ երկխոսություն Պարոն Տաճարի և Բարի Ռոսի միջև (Թրենչի մասին, ում դերակատարն է Առնոլդ Շվարցենեգերը)

֊ Իսկ ինչ՞ով է նա զբաղված որ

֊ Ուզում է դառնալ նախագահ

համարվում է «Կործանողը» ֆիլմի հղումը, որում գլխավոր դերը կատարում է Ստալոնեն, իսկ Շվարցենեգերը ԱՄՆ֊ի նախագահն է։

Շարունակություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
  4. ČSFD (չեխերեն) — 2001.
  5. http://boxofficemojo.com/movies/?id=expendables.htm
  6. Box Office Mojo — 1999.
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  9. Сталлоне, Стейтем и Джет Ли станут «Расходными»(չաշխատող հղում)
  10. Сильвестр Сталлоне: новости(չաշխատող հղում)
  11. Новости о кино
  12. The Expendables Trailer 3 ՅուԹյուբում Google
  13. The Expendables - Sneak Peek ՅուԹյուբում Google
  14. «The Expendables by Brian Tyler». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  15. YouTube - The Expendables - russian voiceover. Русский перевод

Արտաքին հղումներ խմբագրել

Կայքեր

Տեսահոլովակ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անզսպելիները» հոդվածին։