Աներոիդ (հունարեն՝ α - ժխտական մասնիկ և γηρόc - ջուր, այսինքն՝ առանց հեղուկի օգնության աշխատող), մետաղական բարոմետր, մթնոլորտային ճնշման մեծությունը չափող գործիք։

Սարքի կառուցվածք խմբագրել

Աներոիդի հիմնական մասը օդազուրկ, ծալքավորված, բարակ պատերով տուփ է, որը մթնոլորտային ճնշման փոփոխությանը զուգընթաց ձևափոխվում է։ Այս ձևափոխումը լծակների և զսպանակի միջոցով հաղորդվում է աստիճանավորված ցուցնակի վրայով շարժվող սլաքին։

Աներոիդի ցուցմունքները կախված են ջերմաստիճանից, ժամանակի ընթացքում տուփի նյութի առաձգական հատկությունների փոփոխությունից և այլն։ Գործիքն աստիճանավորվում և ժամանակ առ ժամանակ ստուգվում է ըստ սնդիկային բարոմետրի։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Кедроливанский В. Н., Стернзат М. С. Метеорологические приборы, Л., 1953, гл. 8.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 403  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աներոիդ» հոդվածին։