Անետտե Շավան (գերմ.՝ Annette Schavan; հունիսի 10, 1955(1955-06-10)[2][3][4][…], Jüchen, Rhein-Kreis Neuss, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]), գերմանացի քաղաքական գործիչ, Քրիստոնեական-դեմոկարատական միության անդամ, 2005 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2013 թվականի փետրվարի 9-ը եղել է Գերմանիայի ուսումնասիրությունների ու կրթության դաշնային նախարար։

Անետտե Շավան
գերմ.՝ Annette Schavan[1]
Դիմանկար
Ծնվել էհունիսի 10, 1955(1955-06-10)[2][3][4][…] (68 տարեկան)
ԾննդավայրJüchen, Rhein-Kreis Neuss, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]
Քաղաքացիություն Գերմանիա[1]
Մայրենի լեզուգերմաներեն
ԿրթությունԲոննի համալսարան և University of Düsseldorf?
Գիտական աստիճանՓիլիսոփայությունների դոկտոր[5][6]
Մասնագիտությունքաղաքական գործիչ և աստվածաբան
ԱշխատավայրԲեռլինի ազատ համալսարան, Cusanuswerk? և Roman Catholic Diocese of Aachen?
Զբաղեցրած պաշտոններԳերմանական Բունդեսթագի անդամ, Member of the Landtag of Baden-Württemberg?, ambassador of Germany to the Holy See?, State Minister?, Գերմանական Բունդեսթագի անդամ, Federal Minister of Education and Research? և Գերմանական Բունդեսթագի անդամ
ԿուսակցությունՔրիստոնեական-դեմոկրատական միություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունNational board of the CDU?, Central Committee of German Catholics?, ZDF Television Council?, First Merkel cabinet? և Second Merkel cabinet?
Կայքannette-schavan.de
 Annette Schavan Վիքիպահեստում

Սովորել է Բոննի և Դյուսելդորֆի համլսարանում, որտեղ ուսումնասիրել է մանկավարժություն, փիլիսոփայություն և կաթոլիկ աստվածաբանություն։

1995 թվականից մինչև 2005 թվականը զբաղեցրել է Բադեն-Վյուրթեմբերգի մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարի պաշտոնը։ 2005 թվականին Էրվին Թոյֆելի հրաժարականից հետո եղել է Բադեն-Վյուրթեմբերգի վարչապետի հավակնորդ, սակայն նոր վարչապետ է դարձել Գյունթեր Էգինտերը։ 2005 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո դարձել է Գերմանիայի ուսումնասիրության և կրթության դաշնային նախարար՝ այս պաշտոնում փոխարինելով Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Էդելգարդ Բուլմանին։

Գրագրողության մեջ մեղադրանք խմբագրել

2012 թվականին անանուն բլոգերը գրագողություն է հայտնաբերել փիլիսոփայության դոկտորի կոչման համար Շավանի ատենախոսության մեջ[8]։ «Անձը և խիղճը ՝ խղճի ժամանակակից ձևավորման նախադրյալների, անհրաժեշտության և պահանջների հետազոտություն» խորագրով դիսերտացիան պաշտպանվել է 1980 թվականին՝ Դյուսելդորֆի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Համալսարանը հետաքննել է այդ մեղադրանքները[9]։ Ապացուցվել է, որ ինչպես պաշտպանության նախարար Կարլ-Թեոդոր ցու Գուտենբերգի դիսերտացիայի մեջ նախկինում հայտնաբերված գրագողության մեջ, գրեթե 100 դեպքերում հայտնաբերվել է արտաքին աղբյուրների վերաձևակերպում՝ առանց դրանց հղումների[10]։

2013 թվականի փետրվարի 6-ին գրագողության համար զրկվել է փիլիսոփայության գիտությունների դոկտորի աստիճանից[11]։ Գրագողության մեջ մեղադրվելու կապակցությամբ Շավանը կրթության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել։ 2013 թվականի փետրվարի 9-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ընդունել է Շավանի հրաժարականը[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #118160168 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 https://d-nb.info/gnd/118160168/about/lds / German National Library
  3. 3,0 3,1 https://www.bundestag.de/webarchiv/abgeordnete/biografien18/S/schavan_annette-259062 (գերմ.) / Hrsg.: Deutscher Bundestag
  4. 4,0 4,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  5. Frankfurter Allgemeine Zeitung, Frankfurter Allgemeine (գերմ.) / Hrsg.: Werner D’Inka, G. Braunberger, J. Kaube, B. KohlerF, Deutschland: Frankfurter Allgemeine Zeitung GmbH, 1949. — ISSN 0174-4909; 1431-3138; 1866-5314
  6. http://www.uni-duesseldorf.de/home/startseite/news-detailansicht/article/aktuelle-sitzung-des-fakultaetsrats-der-philosophischen-fakultaet-und-presseerklaerung-vom-0502.html?cHash=f62502a63791e17b59921d072e912fdb
  7. http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/201802/t20180228_328136.html (չին.)中华人民共和国教育部.
  8. «Dokumentation mutmaßlicher Plagiate in der Dissertation von Prof. Dr. Annette Schavan». schavanplag — Dokumentation mutmaßlicher Plagiate in der Dissertation von Prof. Dr. Annette Schavan. 2013 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
  9. «German Research Minister Faces Plagiarism Allegations - ScienceInsider». Science. 2012 թ․ մայիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին. {{cite web}}: Unknown parameter |permalink= ignored (օգնություն)
  10. «Министра образования Германии уличили в плагиате :: Политика :: Top.rbc.ru». rbc.ru — Министра образования Германии уличили в плагиате. Дюссельдорфский университет начал разбирательство в отношении министра образования Германии и члена партии Христианский демократический союз Аннет ... 2013 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
  11. «Lenta.ru: Мир: Министра образования Германии лишили ученой степени». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
  12. «Lenta.ru: Мир: Уличенная в плагиате министр образования ФРГ ушла в отставку». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել