Անդրե Լեոն Մարիե Նիկոլաս Ռիու, հոլանդացի ջութակահար և դիրիժոր՝ հայտնի իր ստեղծած վալս նվագող Յոհան Սթրաուս նվագախմբով։ Միասին նրանք դասական և վալսային երաժշտությունը հասցրել են աշխարհահռչակ համերգային հյուրախաղերի, ինչպես գլոբալ փոփ և ռոք ամենամեծ համերգների հյուրախաղերը[5]։ Իր աշխատանքի համար Ռիուն պարգևատրվել է այնպիսի մրցանակներով, ինչպիսիք են «the Order of the Netherlands Lion»֊ը Նիդերլանդների կողմից, «the Knight of the Ordre des Arts et des Lettres»-ը Ֆրանսիայի կողմից և «the Honorary Medal»֊ը իր հարազատ Լիմբուրգ գավառի կողմից։

Անդրե Ռիու
Անդրե Ռիու
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունAndré Rieu
Ի ծնե անունհոլ.՝ André Léon Marie Nicolas Rieu
Ծնվել էհոկտեմբերի 1, 1949(1949-10-01)[1][2][3][…] (74 տարեկան)
Մաստրիխտ, Նիդերլանդներ[4]
Երկիր Նիդերլանդների Թագավորություն
Ժանրերդասական, Վալս, հեշտ լսվող
Մասնագիտությունջութակահար, դիրիժոր
Գործիքներջութակ
ԿրթությունMaastricht Academy of Music?, Բրյուսելի թագավորական կոնսերվատորիա և Լիեժի թագավորական կոնսերվատորիա
Պարգևներ
Կայքandrerieu.com/es/
 André Rieu jr. Վիքիպահեստում

Ռիուն սկսել է սովորել ջութակ նվագել հինգ տարեկանում։ Նա ստեղծել է Մասթրիչթ Սասլոն նվագախումբը 1978 թվականին, ապա ստեղծել է Յոհան Սթրաուս նվագախումբը 1988 թվականին։

Վաղ կյանքը խմբագրել

Ռիու անունը ունի ֆրանսիական ծագում։ Ռիուի հայրը, որ ուներ նույն անունը, Մասթիչթ սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն էր։ Անդրեն ջութակ նվագել է սովորում հինգ տարեկանից։ Շատ վաղ տարիքից նա գերել էր նվագախմբին։ Նա սովորել է ջութակ նվագել Լիջի Արքայական կոնսերվատորիայում և Մասթիչթ կոնսերվատորիայում՝ սովորելով Ջուդա և Հերման Քրեբերների մոտ։ 1974֊ից 1977 թվականներին հաճախել է Բրյուսելի երաժշտական ակադեմիա, սովորելով Անդրե Գերլերի հետ, վերջապես ստանալով Բրյուսելի արքայական կոնսերվատորիայի «Premier Prix»֊ի աստիճան[6]։

Կարիերա խմբագրել

Համալսարանում նա կատարել է Ֆրանց Լեհարի Ոսկե և Արծաթե վալսերը։ Քաջալերված հանդիսատեսի արձագանքով, նա որոշեց հետևել վալսի ձևին, Ռիուն ձևավորեց Մասթիչթ Սալոն նվագախումբը և ծառայեց այնտեղ որպես ջութակահար Լիմբուրգի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ 1987 թվականին նա ստեղծեց Յոհան Սթրաուս նվագախումբը և հիմնեց իր սեփական ընկերությունը։ Սկսած այդ ժամանակից նրա մելոդրամատիկական բեմային կատարումները և ռոք համերգները ասոցացվում են վալս երաժշտական կատեգորիայի վերածննդի հետ։ Անդրե Ռիուն նվագում է 1667 թվականի Ստրադիվարիուսի ջութակով։

Յոհան Շտրաուս նվագախումբ խմբագրել

Նվագախումբը սկսել է 1987 թվականին 12 անդամներով՝ առաջին անգամ համերգ տալով 1988 թվականի հունվարի 1-ին։ Տարիների ընթացքում այն կտրուկ տարածվել է։ Այսօր 80֊ից 150 երաժիշտ է նվագում այս նվագախմբում։

Ռիուն իր նվագախմբով համերգներով ներկայացել է Եվրոպայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում, Ճապոնիայում և Ավստրալիայում։ Նրանց հյուրախաղերի չափին ու եկամտին հավասար են միայն ամենահայտնի փոփ և ռոք համերգները։ Ռիուն 2008 թվականի շքեղ հյուրախաղով ներկայացավ Սիսի Կայսրական Ամրոցում՝ այդ ժամանակվա ամենամեծ բեմում[7]։ 2009 թվականի առաջին կեսին Անդրեն աշխարհի ամենահաջողակ հյուրախաղերի գնացող տղամարդ արտիստն էր՝ համաձայն Բիլբորդ ամսագրի։

Տարի Կարգ Ցուցադրումներ Եկամուտ Աղբյուր
2015 #20 101 ցուցադրում $51,151,367 Billboard Top 25 Tours 2015[8]
2014 #17 70 ցուցադրում $42,983,266 Billboard Top 25 Tours 2014[9]
2013 #20 70 ցուցադրում $49,881,605 Billboard Top 25 Tours 2013[10]
2012 #10 99 ցուցադրում $46,785,71 Billboard Top 25 Tours 2012[11]
2011 # 9 102 ցուցադրում $67,104,756 Billboard Top 25 Tours 2011[12]
2010 #16 86 ցուցադրում $39,992,285 Billboard Top 25 Tours 2010[13]
2009 # 6 112 ցուցադրում $95,854,338 Billboard Top 25 Tours 2009[14]
2008 # 8 71 ցուցադրում $76.9 մլն Pollstar’s top 10 worldwide tour acts 2008

Պարգևներ խմբագրել

Ընտրված սկավառակագրություն խմբագրել

  • Maastricht Salon Orkest – Serenata (1984)
  • Hieringe biete 1 (1989)
  • D'n blauwen aovond (1992)
  • Merry Christmas (1992)
  • Strauss & Co (1994)
  • The Vienna I Love (1995)
  • In Concert (1996)
  • Strauss Gala (1997)
  • The Christmas I Love (October 1997)
  • Romantic Moments (1998)
  • 100 Years of Strauss (1999)
  • Fiesta! (October 1999)
  • La vie est belle (2000) – Berlin
  • Musik zum Träumen (Dreaming) (2001)
  • Live at the Royal Albert Hall (April 2002)
  • Love Around the World (November 2002)
  • Gala Concert (December 2002) – Hamburg
  • Romantic Paradise (September 2003) – Cortona, Italy
  • Live in Dublin (October 2003)
  • André Rieu at the Movies (March 2004)
  • The Flying Dutchman (July 2004)
  • Live in Tuscany (September 2004)
  • Songs from My Heart (2005)
  • Roses from the South (June 2005) – Mainau, Germany
  • New Year's Eve in Vienna (October 2005)
  • Auf Schönbrunn (July 2006) – Vienna)
  • Christmas Around the World (October 2006)
  • New York Memories (November 2006) – Radio City NY
  • The 100 Most Beautiful Melodies (May 2007) – Australian Albums: No.2
  • Masterpieces (September 2007) – Australian Albums: No.9
  • In Wonderland (November 2007) – Efteling, Nederland
  • Waltzing Matilda (April 2008) – Australian Albums: No.1
  • Live in Vienna (September 2008)
  • Ich tanze mit dir in den Himmel hinein (October 2008) – Wedding, Semper Opera, Dresden
  • Live in Maastricht II (November 2008)
  • Live in Australia (December 2008) – Australian Albums: No.14
  • You'll Never Walk Alone (May 2009) – Australian Albums: No.2
  • Live in Maastricht III (8 September 2009)
  • I Lost My Heart in Heidelberg (29 September 2009) – with the Berlin Comedian Harmonists
  • The Very Best of André Rieu (October 2009) – Australian Albums: No.23
  • Forever Vienna (December 2009) – UK: #2, IRE: No.4
  • You Raise Me Up – Songs for Mum (May 2010) – Australian Albums: No.8
  • My African Dream (August 2010) – South Africa
  • Live in Maastricht IV (September 2010)
  • Moonlight Serenade (November 2010) – Australian Albums: No.17
  • And the Waltz Goes On (2011)
  • Live in Brazil (2012)
  • Home for Christmas (11 December 2012)
  • Live in Maastricht VI (October 2013) – 25th anniversary
  • Nuits magiques (November 2013)
  • Music of the Night (2013)
  • Love Letters (February 2014)
  • Les mélodies du bonheur (May 2014)
  • Un amour à Venise (November 2014)
  • Arrivederci Roma (November 2015) – with His Johann Strauss Orchestra

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dutch Top 40
  2. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. GeneaStar
  4. Deutsche Nationalbibliothek Record #119520966 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «international Archives - Page 2 of 3 - Andre Rieu». Andrerieu.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  6. «André Rieu». classicfm.co.uk. Վերցված է 2012 թ․ հունվարի 28-ին.
  7. «Andre Rieu is top 10 Touring act». Andrerieu.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  8. «2015 թվականի թոփ 25 հյուրախաղերը». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  9. «Top 25 Tours of 2014». Billboard. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  10. «Top 25 Tours of 2013». Billboard. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  11. «Top 25 Tours of 2012». Billboard. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  12. «Top 25 Tours of 2011». Billboard. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  13. «Top 25 Tours of 2010». Billboard. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  14. «Top 25 Tours of 2009». Billboard. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.