Անդրե Ժյուլ Արիստիդ Միշլեն (André Jules Aristide Michelin, հունվարի 16, 1853(1853-01-16), Փարիզի 3-րդ շրջան, Փարիզ - ապրիլի 4, 1931(1931-04-04)[1][2][3][…], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ[4]), ֆրանսիացի ճարտարագետ և արդյունաբերող, 1877 թվականին Արհեստների և արվեստների բարձրագույն դպրոցի շրջանավարտ, իր եղբայր Էդուար Միշլենի հետ անվադողերի արտադրության Michelin ընկերության համահիմնադիր, 1900 թվականին Միշլենի «Կարմիր ուղեցույցի» հեղինակ[5]։

Անդրե Միշլեն
ֆր.՝ André Michelin
Դիմանկար
Ծնվել էհունվարի 15, 1853(1853-01-15)
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա
Մահացել էապրիլի 4, 1931(1931-04-04) (78 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունՖրանսիա Ֆրանսիա
ԿրթությունՓարիզա Կենտրոնական դպրոց և Լյուդովիկոս Մեծի լիցեյ
Մասնագիտությունճարտարագետ, գործարանատեր և ավտոարշավորդ
Գործունեությունճարտարագետ, ավտոարշավորդ
ԱշխատավայրMichelin
ԱմուսինՍոֆի Վոլֆ (Sophie Wolff)
Զբաղեցրած պաշտոններնախագահ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվավոր Լեգեոնի շքանշան
ԱնդամությունAéro-Club de France?, French Automobile Club? և Société des ingénieurs civils de France?
ԵրեխաներՄարսել Միշլեն (Marcel Michelin)
 André Michelin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ամուսնացել է ռոյալների հանրահայտ գործարանի սեփականատեր և դաշնակահար Օգյուստ Վոլֆի դստեր` Սոֆի Վոլֆի (1858—1918) հետ[6]։ 1889 թվականին իր եղբայր Էդուարի հետ ստեղծում է Michelin ընկերությունը, որը 1891 թվականին սկսում է զբաղվել օդադողերի (օդի ճնշմամբ գործող անվադողերի) արտադրությամբ։

1900 թվականին Անդրե Միշլենը ստեղծում է «Միշլենի կարմիր էքսկուրսավար», որը նաև հայտնի է «Կարմիր ուղեցույց» անունով`ավելի հայտնի և ազդեցիկ ռեստորանների վարկանիշային ցանկ, որում գնահատումն իրակաացվում է եռաստղ գնահատման համակարգով։

Այնուհետև, 1909 թվականին Անդրեն տարբեր երկրներում սկսում է Le Guide Rouge ուղեցույցների թողարկումը[7]։ 1/200 000 մասշտաբով նկարված Michelin քարտեզները աչքի են ընկնում իրենց միկրոսկոպիկ ճշտությամբ։

1900 թվականին իր եղբայր Էդուարի, կոմս Դիոնի, Ռենո եղբայրների, Լուի Պանարի (Louis Panhard) և այլ արդյունաբերողների հետ «Ավտո-վելո» («l’Auto-Vélo») սպորտային օրաթերթի համահիմնադիր, հետագայում հայտնի դարձած «Ավտո» («l’Auto») անունով, որը ղեկավարում էր հեծանվորդ և սպորտային լրագրող Անրի Դեգրանժը։ Օրաթերթը լույս է տեսնում 1900 թվականի հոկտեմբերի 16-ից 1944 թվականի օգոստոսի 17-ը։

Անդրե Միշլենը հանդիսանում էր Ֆրանսիայի աերակումբի համահիմնադիր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 մահվան վկայական
  5. «Шиномонтаж Братьев Мишлен» (ռուսերեն). www.ceo.ru. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  6. Н. С. (1890–1907). «Вольф, Огюст-Дезире-Бернар». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Андре Мишлен

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Միշլեն» հոդվածին։