Անդրե Բազեն

ֆրանսիացի գրող

Անդրե Բազեն (ֆր.՝ André Bazin, ապրիլի 18, 1918(1918-04-18)[1][2], Անժե, Մեն և Լուար, Ֆրանսիա - նոյեմբերի 11, 1958(1958-11-11)[3][4][2], Նոժան սյուր Մարն, Սենա, Ֆրանսիա)` ֆրանսիացի կինոքննադատ, ազդեցիկ պատմաբան և կինոտեսաբան։

Անդրե Բազեն
ֆր.՝ André Bazin
Դիմանկար
Ծնվել էապրիլի 18, 1918(1918-04-18)[1][2]
ԾննդավայրԱնժե, Մեն և Լուար, Ֆրանսիա
Մահացել էնոյեմբերի 11, 1958(1958-11-11)[3][4][2] (40 տարեկան)
Մահվան վայրՆոժան սյուր Մարն, Սենա, Ֆրանսիա
ԳերեզմանCemetery of Nogent-sur-Marne
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունÉcole normale supérieure de Saint-Cloud?
Մասնագիտությունfilm theorist, կինոքննադատ, լրագրող, գրող և կինոռեժիսոր
ԱշխատավայրCahiers du cinéma?
ԱմուսինJanine Bazin?

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Սեն Կլուի Էկոլ նորմալում, 1941 թվականին ընդհատեց ուսումը, օկուպացիայի ժամանակ Փարիզում հիմնեց կինոակումբ, 1943 թվականին սկսեց գրել կինոյի մասին։ Պատերազմից հետո ակտիվորեն մասնակցել է հանրային կրթության զարգացմանը՝ Գերմանիայի, Ալժիրի, Մարոկկոյի գործարաններում ստեղծելով կինոակումբների ցանց։ Մշտապես Կինոյի մասին գրում էր թերթերում և ամսագրերում, ստեղծել է «Ռադիո-կինո-հեռուստատեսություն» ամսագիրը այժմ՝ ⟨«Տելեռամա»⟩՝ երիտասարդ Ֆրանսուա Տրյուֆոյի մասնակցությամբ։

1951 թվականին մի խումբ համախոհների հետ տտեղծեց «Les Cahiers du cinéma» ամսագիրը, որը շարժման տեսական հիմք է տվել «Նոր ալիք» շարժմանը և դարձել յուրօրինակ դարբնոց նոր ֆրանսիական կինոյի կադրերի համար։ Քարոզել է իտալական նեոռեալիզմ, Չարլի Չապլինի, Օրսոն Ուելսի, Շտրոհայմի, Ֆրից Լանգի, Դրեյերի, Բունյուելի, Հիչքոքի, Մարսել Կառնեի, Ժակ Բեկկերի, Ակիրա Կուրոսավայի ֆիլմերը՝ հիմք դնելով Տրոուֆոյի, Էրիկ Ռոմերի, Կլոդ Շաբրոլի, Ժակ Ռիվետի և այլոց կինոգեղագիտության ապագայի համար։ Մահացել է լեյկեմիայից Տրյուֆոյի առաջին ֆիլմը թողարկելուց մեկ տարի առաջ և, ցավոք, չի տեսել իր գաղափարների և աշակերտների հաղթանակը։ Թյուրիմացաբար համարվում է, որ Բազենի աշխատանքները համարվել էին «Ինչ է կինոն» գրքի չորս մասերում նրա մահից հետո միայն[5]։ Գրքի քառամաս կառուցվածքը, ինչպես նաև առաջին երկու հատորների կառուցվածքը, բնորոշվել են հենց Բազենի կողմից, ինչը նա մատնացույց է արել առաջին հատորի «Գոյաբանություն և լեզու» նախաբանում։

Դա շարքի առաջին գիրքն է, որը բաղկացած է ամենաքիչը չորս հատորից, որը միավորում է հոդվածները, որոնք հրատարակվել են պատերազմից հետո։ Հեղինակը, որքանով որ դա հնարավոր էր, ընտրում էր հոդվածներ, որոնք ուղղակիորեն պայմանավորված էին չարաբաստիկ լրագրութամբ։ Հետևաբար, այստեղ զետեղված հոդվածների հնչերանգը և գլխավորապես չափսը, էականորեն փոփոխվելու էր, չափանիշները, որոնցով մենք ղեկավարվում էինք, բովանդակութան գերակայություն է ձևի նկատմամբ, այդ պատճառով այս կամ այն հոդվածը, որը հայտնվում է շաբաթաթերթում, այս գրքի տեքստում ունի ոչ պակաս արժեք, քան ամբողջ ամսաթերթի ուսումնասիրությունը կամ մեր կողմից կառուցվող շենքի համար նույնիսկկարող է դառնալ հիմնաքար՝ ճակատի հուսալիության համար։ Ամեն անգամ, երբ դա մեզ նպատակահարմար էր թվում, մենք ոչ մի կերպ դրանց ուղղելուց չէինք ամաչում՝ ինչպես ձևը, այնպես էլ բովանդակությունը։ Փոխանակ բռնի կերպով արդեն գոյություն ունեցող հոդվածների մեջ ներառեինք մեր այսօրվա մտորումները, որպեսզի չխախտենք մտքերի բնական հոսքը։ «Ինչ է կինոն» գրքի երկրորդ հատորն ուղղված է լինելու հարակից արվեստների, երկրի, թատրոնի և կերպարվեստի հետ ֆիլմի հետ հարաբերությունների հասկացողության խորացմանը։ Երրորդ հատորի թեման լինելու է կինոյի հարաբերությունը հասարակության հետ։ Եվ, վերջապես, չորրորդ հատորը նվիրված է լինելու ժամանակակից կինոյի յուրահատուկ միտմանը՝ նեոռեալիզմին[6]։

Հավելյալ մանրամասներ, կապված Բազենի վերջին աշխատանքի հետ, բացահայտում է նրա ընկեր ու գաղափարակից, իսկ Բազենի կյանքի վերջին տարիներին նաև «Cahiers du cinéma» համախմբագիր Էրիկ Ռոմերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  5. В отечественное киноведение ошибка проникла вместе с неточностью, которую допустил в предисловии к единственному русскоязычному изданию итоговой работы Базена киновед И. Вайсфельд: «…основной труд „Что такое кино?“… <…> …составлен уже после его смерти» (Вайсфельд И. Андре Базен и современное киноискусство [Текст] / И.Вайсфельд // Базен А. Что такое кино. — М.: Искусство, 1972. — С.6).
  6. Bazin A. Avant-Propos // Bazin A. Qu’est-ce que le cinéma? T.1: Ontologie et Langage. — Paris: Les Éditions du Cerf, 1958. — P.7-9. Цит. перевода по Штейн С. Ю. Онтология кино в концепции Андре Базена : дисс. … канд.искусствоведения : 17.00.03 : защищена 20.04.2011 [Место защиты: Всерос. гос. ун-т кинематографии им. С. А. Герасимова] : утв. 09.02.2012 [Текст] / С. Ю. Штейн. — М., 2011. — С.9-10.