Անդրեյ Յակուբովիչ (ռուս.՝ Якубович, Андрей Фёдорович, 1776[1], Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - 1842 կամ մոտ հուլիսի 1, 1842(1842-07-01)[1], Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն), գրականագետ։

Անդրեյ Յակուբովիչ
Ծնվել է1776[1]
ԾննդավայրՊոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1842 կամ մոտ հուլիսի 1, 1842(1842-07-01)[1]
Մահվան վայրԿալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
ԵրեխաներQ4537141?

Կենսագրություն խմբագրել

1798 թվականից հետո սովորել է Մոսկվայի Կայսերական համալսարանում և ուսման տարիներին համագործակցել է շատ ռուսական թերթերի հետ («Հաճելի և օգտակար ժամանց», 1798 թվական, «Իպպոկրենա» կամ «Սիրո բերկրանք») (1800-1801 թվականներ), գրել է բանաստեղծություններ և պատմվածքներ, թարգմանել է Հորացիոսի ներբողները։

1800 թվականին նա թողել է համալսարանը, ծառայել է Տամբովի հասարակական խնամակալության վարչությունում։ 1801 թվականից եղել է արձանագրող քոլեջների գրանցման աստիճանակարգում (Մոսկվա)։ 1804 թվականին եղել է տիտղոսակիր խորհրդական։ 1808 թվականից՝ Մոսկվայի փոստային բաժանմունքի առաքման օգնական, կոլեգիալ ասեսոր։ 1809-1819 թվականներին եղել է փոստատար Կալուգա նահանգում։

1823-1828 թվականներին դարձել է Տուլայի քաղաքացիական քրեական դատարանի պալատի նախագահ[2]։ Թոշակի անցնելուց հետո նա ապրել է իր կալվածքներում։

Ընտանիք խմբագրել

Կինը Եկատերինա Լուկյանովնան է, ի ծնե ազգանունը` Յակովլևա, Ալեքսանդր Պուշկինի լեցեյական ընկերներ Միխայիլ և Ցավել Յակովլևների քույրն է[3]։

Որդին` Լուկյանը, բանաստեղծ։

Ստեղծագործություններ խմբագրել

Նրա գրչին է պատկանում է իրական դեպքերի վրա գրված «Եղբայրական սերը» պատմվածքը (1798 թվական)։

1804 թվականին նա իր միջոցների հաշվին հրատարակել է իր կողմից պատրաստված հին ռուսական բանաստեղծություններ ժողովածուն։

Նրա աշխատանքի արդյունքում բանահյուսության պատմության մեջ առաջին անգամ տպագրվել է ռուսական էպոսների և պատմական երգերի իսկական ձայնագրությունների հավաքածու։

Հասցեներ խմբագրել

1809-1820 թվականներ` փոստատարի տուն Կալուգայի Պոչտովի նրբանցքում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Словарь русских писателей XVIII века. Выпуск 3: Р—Я (ռուս.) / под ред. А. М. ПанченкоСПб.: Наука, 2010. — С. 461—463. — ISBN 978-5-02-025203-5
  2. «О суде». Тульский областной суд. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
  3. 3,0 3,1 «По центру». Старая Калуга. 2008 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.

Գրականություն խմբագրել

  • Костин А. А. Якубович Андрей Федорович // Словарь русских писателей XVIII века / Отв. ред. А. М. Панченко. — 2010. — Т. 3: Р—Я. — С. 461—463. — 1000 экз. — ISBN 978-5-02-025203-5
  • Сахаров И. О словаре тульских писателей // Материалы для истории русской литературы : [Сб.] / Изд. [и предисл.] П. А. Ефремова. — СПб.: тип. И. И. Глазунова, 1897.
  • Энциклопедический словарь Брокгауза и Ефрона, полутом XXV, стр. 303.