Անդրեյ Մյագկով

խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր, գրող

Անդրեյ Վասիլևիչ Մյագկով (ռուսերեն՝ Андрей Васильевич Мягков, հուլիսի 8, 1938(1938-07-08)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 18, 2021(2021-02-18)[2][3], Մոսկվա, Ռուսաստան[4]), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր, գրող։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1977 թ.), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1986 թ.)[6]:

Անդրեյ Մյագկով
Ծնվել էհուլիսի 8, 1938(1938-07-08)[1]
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 18, 2021(2021-02-18)[2][3] (82 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[4]
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն[5]
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա և Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, գրող, նկարիչ, մանկավարժ, թատերական ուսուցիչ և թատերական ռեժիսոր
Ժանրերդիմապատկեր
Ամուսին(ներ)Անաստասիա Վոզնեսենսկայա
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Անդրեյ Մյագկովը ծնվել է Լենինգրադում։ Հայրը Տեխնոլոգիական ինստիտուտում դոցենտ էր[7], իսկ մայրը` ճարտարագետ-մեխանիկ։ Իր հոր հորդորով Անդրեյն ավարտել է Լենինգրադի քիմիա-տեխնոլոգիական ինստիտուտը (ներկայիս` Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ) և որոշ ժամանակով աշխատել Պլաստիկ զանգվածների ինստիտուտում[8]։ Սիրողական ներկայացումներից մեկի ժամանակ նրան նկատել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնին (ՄԳԱԹ) կից դպրոց-ստուդիայի մանկավարժներից մեկը և առաջարկել ուժերը փորձել իրենց մոտ[8]։ 1965 թվականին ավարտելով դպրոց-ստուդիան, նա դարձել է «Սովրեմեննիկ» («Современник») թատրոնի դերասան։

Անդրեյ Մյագկովի առաջին թատերական դերերից էր քեռու դերը «Քեռու երազը» բեմադրությունում[9]։ Թատրոնում նրա աշխատանքներից կարելի է առանձնացնել «Հատակում», «Բալալայկին և Կո», «Սովորական պատմություն», «Բոլշևիկները» և այլ ներկայացումներում խաղացած դերերը[9]։ 1977 թվականին նա տեղափոխվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն, իսկ 1987 թվականից, արդեն իսկ առանձնացած` Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում է։ Նա դասավանդել է ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիայում[9]։

Անդրեյ Մյագկովը Խորհրդային Միության հայտնի դերասաններից մեկն էր։ Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1965 թվականին՝ «Ատամնաբույժի արկածները» կինոնկարում[10]։ Սակայն նրան համընդհանուր ճանաչում բերեց Էլդար Ռյազանովի հետ երկար տարիների համագործակցությունը` նկարահանվելով «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» (1975 թ.), «Ծառայողական սիրավեպ» (1977 թ.), «Ավտոտնակ» (1979 թ.) և «Դաժան ռոմանս» (1984 թ.) ֆիլմերում[10]։ Կինոգետների կարծիքով Անդրեյ Մյագկովը ավելի շատ կատակերգու դերասան է, չնայած նրա խաղացանկում առկա են խոշոր դրամատիկական դերեր, ինչպիսին է օրինակ` գիտնական Շվիրկովի դերը Մառլեն Խուցիևի «Վերջաբան» (1983 թ.) ֆիլմում[11]։

Անձնական կյանք խմբագրել

1963 թվականին Անդրեյ Մյագկովն ամուսնացել է դերասանուհի Անաստասյա Վոզնեսենսկայայի հետ[9]։ Նա հեղինակ է երեք վեպերի և զբաղվում է նաև դիմանկարչությամբ։

Անդրեյ Մյագկովը վարել է մեկուսի կյանք և խուսափել է հարցազրույցներից[8]։

Մահացել է 2021 թվականի փետրվարի 18-ին, ըստ նախնական տվյալների՝ մահվան պատճառը հանդիսացել է սրտի սուր անբավարարությունը[12]։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1965 Ատամնաբույժի արկածները Похождения зубного врача Չեսնոկով
1967 Թշվառ Լիզան Бедная Лиза Էրաստ
1968 Կարամազով եղբայրներ Братья Карамазовы Ալյոշա
1969 Հին տունը Старый дом Ալեքսանդր Գերցեն
1970 Արծաթե շեփորներ Серебряные трубы Արկադի Գայդար
1972 Հատակում На дне Բարոն
1972 Անսպասելի հյուրը Нежданный гость Սլեպցով
1972 Գրոսմայստերը Гроссмейстер Սերգեյ Խլեբնիկով
1973 Նադեժդա Надежда Վլադիմիր Լենին
1974 Իմ ճակատագիրը Моя судьба Գեորգի Սաբուրով
1975 Բարձրության վախ Страх высоты Անտոն Տիխոմիրով
1975 Ճակատագրի հեգնանք, կամ Բաղնիքդ անուշ Ирония судьбы, или С лёгким паром! Եվգենի Լուկաշին
1975 Լոպատինի գրառումներից Из записок Лопатина Վյաչեսլավ
1976 Տուրբինների օրերը Дни Турбиных Ալեքսեյ Տուրբին
1977 Արձակուրդ, որը չկայացավ Отпуск, который не состоялся Յուրի
1977 Դուք ինձ գրում էիք Вы мне писали Յուրի Զվյագին
1977 Մոտ նստիր, Միշկա Садись рядом, Мишка! Գենկայի հայրը
1977 Ծառայողական սիրավեպ Служебный роман Անատոլի Նովոսելցև
1979 Ընդունեք հեռագիրը` որպես պարտք Примите телеграмму в долг Լինյովի հայրը
1979 Ավտոտնակ Гараж Սեմյոն Խվոստով
1979 Ակտիվ գոտի Активная зона Մարզկոմի քարտուղար
1979 Առավոտյան շրջայց Утренний обход Լև Նեչաև
1980 Հետաքննություն Расследование գնդապետ Երմիլով
1981 Սպասվում են ցրտահարություններ և ձյուն Ожидаются похолодание и снег Ստուպին
1982 4:0 հօգուտ Տանեչկայի 4:0 в пользу Танечки Պյոտր Սեմյոնովիչ
1983 Ուղղահայաց մրցավազք Гонки по вертикали Ստանիսլավ Տիխոնով
1983 Լեթարգիա Летаргия Վադիմ Բեկասով
1983 Ետ նայիր Оглянись! հոգեթերապևտ
1983 Վերջաբան Послесловие Վլադիմիր Շվիրկով
1983 Երջանկություն չէր լինի Не было бы счастья… Անատոլի Բրեդնյով
1984 Դաժան ռոմանս Жестокий романс Յուլի Կարանդիշև
1984 Խոչընդոտների շերտագիծ Полоса препятствий Վիկտոր Կորաբելնիկով
1986 Վերջին ճանապարհը Последняя дорога Լեոնտի Դուբելտ
1986 Մարդը, ով հարցազրույց էր վերցնում Человек, который брал интервью պրոֆեսոր Նելի
1986 Աշխատավարձից աշխատավարձ От зарплаты до зарплаты Նիկոլայ Պավլիշչև
1987 Ազատ անկում Свободное падение քննիչ
1987 Ձեր հատուկ թղթակիցը Ваш специальный корреспондент Իոն Բրանիշտե
1987 Գլուխկոնծի Кувырок через голову Յուրի Ժուկով
1992 Միթե ես մեղավոր եմ Виновата ли я… Բորիսով
1992 Դերիբասովսկայայում լավ եղանակ է, կամ Բրայթոն-Բիչում կրկին անձրևներ են գալիս На Дерибасовской хорошая погода, или На Брайтон-Бич опять идут дожди քեռի Միշա, «Արտիստ», Լենին, Ստալին, Բրեժնև, Խրուշչով
1993 Աշնանային հրապուրանքներ Осенние соблазны Պաուլ Լանդմայեր
1996 Մեռնելու արվեստ Искусство умирать -
1998 Պայմանագիր մահվան հետ Контракт со смертью Գլեբ Իգնատովսկի
2001 Ասք ստրելեց Ֆեդոտի մասին Сказ про Федота-стрельца Ցար
2004 32 դեկտեմբերի 32 декабря Սերգեյ Պետրովիչ
2006 Ով է գալիս ձմռան երեկո Кто приходит в зимний вечер Նիկոլայ Ֆիլարետով
2007 Ճակատագրի հեգնանք. Շարունակություն Ирония судьбы. Продолжение Եվգենի Լուկաշին
2010 Մառախուղը ցրվում է Туман рассеивается Վլադիմիր Կրյուչկով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 ՌԻԱ Նովոստի (ռուս.)Россия сегодня, 1941.
  3. 3,0 3,1 3,2 Ազատ Եվրոպա ռադիո/Ազատություն ռադիոPrague: 1949.
  4. 4,0 4,1 4,2 The Moscow Times / H. Amos, M. Berdy, M. FishmanAlexander Gubsky, 1992. — ISSN 1563-6275
  5. https://ria.ru/20210220/myagkov-1598342458.html
  6. Андрей Васильевич Мягков / Andrey Myagkov
  7. В.Л. Островская Издательско-полиграфический техникум: К 80-летию техникума. — СПб: РИО ФГОУ СПО "СПбГИПТ", 2010. — С. 208, с илл.. — ISBN 978-5-89319-147-9
  8. 8,0 8,1 8,2 Дмитрий Гордон (27 декабря 2011). «Что наша жизнь? Игра...» (ռուսերեն). Бульвар Гордона. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Биография Андрея Мягкова» (ռուսերեն). РИА Новости. 8 июля 2013. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  10. 10,0 10,1 «Почему Андрей Мягков празднует два дня рождения» (ռուսերեն). 7 дней. 8 июля 2013. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  11. «Ирония судьбы, или С днем рождения!» (ռուսերեն). Независимая газета. 8 июля 2013. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  12. «Умер актер Андрей Мягков». lenta.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Մյագկով» հոդվածին։