Անդրեյ Դոստոևսկի (ռուս.՝ Андрей Михайлович Достоевский, մարտի 27, 1825(1825-03-27) կամ 1825[1], Ռուսական կայսրություն - մարտի 19, 1897(1897-03-19) կամ 1897[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս ճարտարապետ և հուշագրող։ Գրող Ֆեոդոր Դոստոևսկու կրտսեր եղբայրը, հյուսվածաբան Ալեքսանդր Դոստոևսկու հայրը։ Անդրեյ Միխայիլովիչը Ֆեոդորի հետ այնքան մոտ չէր, որքան իր ավագ եղբոր՝ գրող Միխայիլի հետ, ում հետ ավելի շատ ընկերական հարաբերությունների մեջ էին։ Նրանք իրար հետ շփվել են մինչև կյանքի վերջ, և Անդրեյ Միխայիլովիչը գրել է իր «Հուշեր»-ը (առաջին անգամ ամբողջությամբ լույս է տեսել 1930 թվականին), մեծ գրողի վաղ տարիների մասին անգնահատելի տեղեկությունները։

Անդրեյ Դոստոևսկի
220px
Ի ծնեԱնդրեյ Միխայիլովիչ Դոստոևսկի
Ծնվել է1825 թվականի մարտ 27
ԾննդավայրՌուսական կայսրություն
Մահացել է1897 թվականի մարտի 19
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ
Ազգությունռուս
ԿրթությունQ58494182? (1848)
 Andrey Dostoyevsky Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Երիտասարդ տարիներ խմբագրել

Ինչպես Ֆեոդոր Միխայիլովիչն, այնպես էլ Անդրեյը սովորել են Չերմակայի անվան պանսիոնում, 5-րդ դասարանից հետո մտադրված է եղել ընդունվել համալսարանի մաթեմատիկական ֆակուլտետը, բայց եղբոր՝ Միխայիլի խորհրդով տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որպեսզի Ֆեոդորից հետո ընդունվի գլխավոր ինժեներական ուսումնարան, սակայն քննություններն անհաջող հանձնելու արդյունքում չի ընդունվել, և 1842 թվականի դեկտեմբերի 16-ից ուսումը շարունակել է քաղաքացիական ինժեներների ուսումնարանում (1842 թվականի դեկտեմբերի 17-ին վերանվանվել է Շինարարական ուսումնարան)[2]։ Քննությունների նախապատրաստման ժամանակ Անդրեյն ապրում էր Ֆեոդորի վարձակալած բնակարանում։ Անդրեյ Միխայիլովիչն ուսումն ավարտել է և եղել է առաջին շրջանավարտը, ով ընդունվել է ծառայության Նախագծերի, հաղորդակցության և հանրային շենքերի գլխավոր վարչություններում։

Հասուն տարիներ խմբագրել

1849 թվականի ապրիլի 23-ին սխալմամբ ձերբակալվել է եղբոր՝ Միխայիլի փոխարեն, Պետրաշևսկու հայտնի գործով։ Մինչ կբացահայտվեր գործը նա 13 օր մնաց Պետրոպավլովյան ամրոցում։ Միխայիլը ձերբակալվել է մայիսին։ Գլխավոր ճանապարհներով հաղորդագրությունները կոմս Կլեյենմիխելին, նպատակ ուներ ազատվել շնորհազուրկ ազգանունով ճարտարապետից, ում Անդրեյ Միխայիլովիչը Ելիզավետգրադում քաղաքային ճարտարապետ է նշանակել։

1850 թվականի հուլիսի 16-ին տեղի է ունեցել Անդրեյ Միխայիլովիչի և Դոմնիկա Ֆեդորչենկոյի հետ։ Նրանք ունեին 2 աղջիկ և երկու տղա։ Ելիզավետգրադկաում Անդրեյ Միխայիլովիչն աշխատում է 1849 թվականի հոկտեմբերից մինչև 1858 թվականի հուլիսը։

1858 թվականի հուլիսից մինչև 1860 թվականի մայիսը Սիմֆերոպոլում եղել է ճարտարապետ, իսկ հետո տեղափոխվել է Եկատերինոսլավ՝ գավառական ճարտարապետի պաշտոնով, որտեղ նրա ղեկավարությամբ 1861 թվականին կառուցվել է արական դասական գիմնազիայի շենքը և Մեծ զբոսայգու փողոցում նոր հյուրանոցի բակը։

1865 թվականի օգոստոսի 4-ին ստացել է յարոսլավական գավառական ճարտարապետի պաշտոն։ Դոստոևսկին Յարոսլավ է ժամանել 1865 թվականի օգոստոսի 26-ին, որտեղ և ծառայել է ավելի քան քսանհինգ տարի՝ տարբեր պաշտոններում։

Յարոսլավի գավառական ճարտարապետ խմբագրել

 
Առևտրային հրապարակը Մոլոգայի հրշեջ ծառայության ամենամյա տոնակատարության ժամանակ։ Աջում հրշեջների տաղավարներն են, որոնք կառուցվել են Դոստաևսկու նախագծով։
  • 1867 թվական՝ հաստատվել է իր նախագիծը սեղանատան ընդլայման և վերակազմավորման վերաբերյալ, և Յարոսլավի Սուրբ Աստվածածնի եկեղեցու զանգակատան կառուցումը Ավետման տոնի առթիվ։
  • 1867 թվական՝ հրավիրվել է Ձմեռայի տաճարի ընդլայնման աշխատանքներին հետևելու համար։ Այս տարի կազմել է Մոլոգա քաղաքի քարե հրշեջ պահոցի նախագիծն ու նախահաշիվը։
  • 1868 թվական՝ ստեղծել է երկհարկանի շենք Յարոսլավի Պրեդտեչի եկեղեցու հոգևորականների համար։
  • 1867՝1869 թվականներ ՝ ղեկավարել է Ռոստովի նահանգի Կրասնովա գյուղի եկեղեցու կառուցման աշխատանքները։
  • 1871 թվական՝ հաստատվել է իր նախագիծը վաճառական Վորոխոբինայի երկհարկանի շենքի կառուցման վերաբերյալ՝ Դանիլով քաղաքում։
  • 1880 թվական՝ կազմել է վաճառական Դունաևայի լուցկու գործարանի նախագիծը Յարոսլավ քաղաքում։
  • 1882 թվական՝ մշակել է Ռոմանով-Բորիսոգլեբսկ քաղաքի մերձակայքում գտնվող քիմիական գործարանի նախագիծը։ Նաև Յարոսլավում նախագծել է մետաղական և մեխանիկական գործարանի քարե շենքը՝ ինժեներ-մեխանիկ Ֆեդոսեևայի համար։
  • 1882 թվական՝ գործարկել է Միշկինսկոգո նահանգի Մալո-Բոգորոդսկոե գյուղում գտնվող եկեղեցու զանգակատունը և քարե մատուռի վերակառուցումը։
  • 1886 թվական՝ հաստատվել է իր նախագիծը Մոլոգսկոգո նահանգի Բրեյտովո գյուղում Սուրբ Աստվածածնի ծնունդին նվիրված քարե եկեղեցու կառուցման վերաբերյալ։
  • 1887 թվական՝ Կազմվել է Պոշեխոնսկի նահանգի Դմիտրևսկոե գյուղի Սուրբ Միրոնոսից կանանց նվիրված եկեղեցու քարե զանգակատան նախագիծը։
  • 1888 թվական՝ Լյուբիմսկոգո նահանգի Զակոբյակինո գյուղում մշակել է նախագիծ եկղեցու զանգակատան համար։ Կառուցել է վաճառական Սակինայի համար երկհարկանի շենք՝ նախատեսված կարի գործարանի համար, որը գտնվում է Կարաբիղա և Նագատինո գյուղերի միջև՝ Կոտորոսլի գետի ափին։
  • 1890 թվական՝ մշակել է հինգհարկանի քարե շենքի նախագիծը։

Անդրեյ Միխայլովիչն ակտիվ մասնակցել է Յարոսլավլ նահանգի հին ճարտարապետական հուշարձանների վերականգնման աշխատանքներին։ Մասնավորապես, նա եղել է Ռոստովի Կրեմլի կառավարման կոմիտեի անդամ եւ վերականգնողական աշխատանքների տեխնիկական կառավարիչ։

XIX դարի վերջում նա մասնակցել է ճարտարապետության հնագույն հուշարձանի վերականգնման աշխատանքներին `Ուգլիչի Դմիտրի պալատում։

Հետագա տարիներ խմբագրել

Յարոսլավլում Դոստոևսկու ընտանիքի երկարամյա բարեկամը եղել է բանաստեղծ և տեղական պատմաբան Թրեֆոլևը, որի հետ Անդրեյ Միխայլովիչը հանդիպել է, երբ Լեոնիդ Նիկոլաևիչի հետ մի քանի տարի աշխատել է շինարարության բաժնում որպես քարտուղար։ Անդրեյ Միխայիլովիչի ընտանիքը շատ համերաշխ էր և բարեկեցիկ, ու Ֆեոդոր Միխայիլովիչին առավել համապատասխան էր մեծ գրողի մտքերն ու ձգտումները։ «…Միայն քեզ է թվում, որ եկել է քո պատիվը բարձր պահելու ժամանակը, քո ընտանիքը օրինակելի է և կիրթ, իսկ դու քո երեխաներին նայում ես բերկրալի զգացողությամբ…»

Ընդհանուր Ֆեոդոր Միխայիլովիչ Դոստոևսկու և փոքր եղբոր հետ հայտնի է 17 նամակ, իսկ Անդրեյ Միխայիլովիչի և Ֆեոդոր Միխայիլովիչի հետ 2 նամակ[2]։

1887 թվականի փետրվարի 8-ին ծանր հիվանդությունից հետո մահանում է Դոմնիկա Իվանովնան, և Անդրեյ Միխայիլովիչը մնում է մենակ։ Աղջիկներն ամուսնանում են 70-ականների կեսերին, իսկ տղաները գնում են Պետերբուրգ սովորելու։

1890 թվականի դեկտեմբերի 11-ին Անդրեյ Միխայիլովիչ Դոստոևսկին հիվանդության պատճառով դուրս է գալիս աշատանքից, շինարարության և ճարտարապետության բնագավառում աշխատել է 42 տարի։ 1896 թվականի աշնանը Անդրեյ Միխայիլովիչը լուրջ հիվանդանում է։

1897 թվականի մարտի 7-ին (19-ին) Անդրեյ Միխայիլովիչը մահանում է քաղցկեղից։ Թաղված է Պետերբուրգում՝ Սմոլենսկի գերեզմանատանը։

Հուշեր խմբագրել

1875 թվականին Անդրեյ Միխայիլովիչը որոշել է կազմել գրություններ իր ամբողջ կյանքի մասին, սակայն մի հետաքրքիր՝ բնակարանային ձևով, ինչը ճարտարապետության համար լավ հասկանալի է։ Հուշագրությունների բաժինները վերնագրված են ոչ թե գլուխներով, այլ բնակարաններով[2]։ Սակայն նույն թվականին սկսված գրառումները ներառում էին միայն մանկության պատմությունը և հեղինակի կողմից այն ընդհատվեց։ Ֆեոդոր Միխայիլովիչ Դոստոևսկու մահից հետո նա ներկայացրել է այդ նյութերը առաջին կենսագիր, գրող, պրոֆեսոր Օրեստ Ֆեոդորովիչ Միլլերին, ով դրանք մասամբ օգտագործել է «Ֆեոդոր Միխայիլովիչ Դոստոևսկու կենսագրական նյութերնր»-ի մեջ[3]։ 1884 թվականից Անդրեյ Միխայիլովիչը պահել է օրագիր։ Վերջին գրառումը նրա գրվել է 1896 թվականի օգոստոսի 18-ին։

Հիշատակ խմբագրել

Անդրեյ Միխայիլովիչ Դոստոևսկու անունով բացվել է միջնակարգ դպրոց Յարոսլավում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 «Достоевский Андрей Михайлович». Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. Миллер О. Ф. Материалы для жизнеописания Ф. М. Достоевского // Биография, письма и заметки из записной книжки Ф. М. Достоевского (там же: Страхов Н. Н. Воспоминания о Ф. М. Достоевском (Биография) // Достоевский Ф. М. Полн. собр. соч. Т. 1. СПб., 1883. Типография A. C. Суворина, 1883. С. 3-176
  4. Портал органов городского самоуправления города Ярославля. Новости. Память о ярославцах увековечили в названиях школ

Գրականություն խմբագրել