Անդրեյ Գուլյաև (ռուս.՝ Андре́й Миха́йлович Гуля́ев, նոյեմբերի 16, 1952(1952-11-16) - դեկտեմբերի 4, 1999(1999-12-04), Իսլամաբադ, Պակիստան), ռուս դիվանագետ։

Անդրեյ Գուլյաև
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր նոյեմբերի 16, 1952(1952-11-16)
Վախճանի օր դեկտեմբերի 4, 1999(1999-12-04) (47 տարեկան)
Վախճանի վայր Իսլամաբադ, Պակիստան

Կենսագրություն խմբագրել

1975 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը և 1985 թվականին Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության հասարակական գիտությունների ակադեմիան։ 1990 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետել է գերմաներեն և անգլերեն լեզուներին։

  • 1978 թվականից մինչև 1990 թվականը եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության միջազգային բաժանմունքի ռեֆերենտ, ավագ ռեֆերենտ։
  • 1990-ից մինչև 1994 թվականը Հնդկաստանում եղել է ԽՍՀՄ, իսկ հետո՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական։
  • 1994 թվականից մինչև 1998 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի երրորդ դեպարտամենտի ավագ խորհրդական, բաժանմունքի վարիչ, տնօրենի տեղակալ։
  • 1998 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև 1999 թվականի դեպտեմբերի 4-ը Պակիստանում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • Երկրորդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1997 թվականի հուլիսի 25)[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации от 18.09.1998 № 1118 «О назначении Гуляева А. М. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Исламской Республике Пакистан»
  2. «Памяти Андея Михайловича Гуляева». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. Указ Президента Российской Федерации от 25.07.1997 № 790 «О присвоении дипломатических рангов»

Արտաքին հղումներ խմբագրել