Անդրեյ Ավինով

ռուս նկարիչ

Անդրեյ Ավինով (Տուլչին, փետրվարի 14, 1884(1884-02-14)[2], Տուլչին, Bratslavsky Uyezd, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 16, 1949(1949-07-16)[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ռուսական ծագումով ամերիկացի միջատաբան, թիթեռների մասնագետ, բուսաբան, նկարիչ, արվեստագետ, կոլեկցիոներ, դիվանագետ։ Նա նաև ուսումնասիրել է ռուսական սրբապատկերները, զարգացրել է թանգարանները, վերականգնել է ռուսական ճարտարապետական համալիրները։ Անդրեյ Ավինովը կարող էր խոսել չորս և կարդալ տասը լեզուներով։ Քսան տարի (1926-1945 թթ.) Փիթսբուրգում եղել է Կարնեգիի բնական գիտությունների թանգարանի տնօրեն։ Թղթակցել է Ռուսական աշխարհագրական ընկերությանը, նաև Լոնդոնի և Նյու Յորքի միջատաբանական կենտրոնների կողմից արժանացել է ոսկե մեդալի։

Անդրեյ Ավինով
անգլ.՝ Andrey Avinoff
ԿեղծանունAvinov, Andrej Nikolaevic[1], Avinoff, Andrew N.[1] և Awinoff, Andrej?[1]
Ծնվել էփետրվարի 14, 1884(1884-02-14)[2]
ԾննդավայրՏուլչին, Bratslavsky Uyezd, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 16, 1949(1949-07-16)[2] (65 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունկենսաբան, կենդանաբան, նկարիչ, լեպիդոպտերիստ, միջատաբան և գիտական պատկերազարդող
Թեմաներմիջատաբանություն
ՀայրQ7494341?
ՄայրQ115103220?
 Andrey Avinoff Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Անդրեյ Ավինովը յունկերի համազգեստով

Ծնվել է Տուլչինում։ Ծագել է Ավինովների հին ազնվական տոհմից։ Նրա պապը Ալեքսանդր Պավլովիչ Ավինովը (1786-1854 թթ.) երիտասարդ ժամանակ եղել է կամավոր Նելսոնի նավատորմում, նաև մասնակցել է Տրաֆալգարի ճակատամարտում, ռուսական նավատորմիղում։ Նրա հայրը Նիկոլայ Ալեքսեվիչ Ավինովը կոչումով սպա էր, գեներալ-լեյտենանտ[3]։

Էկզոտիկ բույսերի քարտեզի հեղինակ է և պատկերել է Հիմալայների և Բերմունդի բնանկարները, որոնք տեղ են գտել «Պենսիլվանիայի և Օգայո նահանգի Վերին Բասսեյնի Արևմտյան վայրի ծաղկավոր բույսեր» գրքում (Wildflowers of Western Pennsylvania and the Upper Ohio Basin)։

  • 1902 թվականին ընդգրկվեց Մոսկվայի նկարիչների միություն։
  • 1905 թ. ավարտեց մոսկվայի համալսարանը։
  • 1905-1911 թթ. աշխատել է ռուս Էմիգրանտների թղթակցությունում, որոնց կասկածում էին հեղափոխական գործունեության մեջ։
  • 1911 թ. հոր մահից հետո Ավինովը հեռացավ Սենատից։
  • 1914-1916 թթ. Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին զբաղվում էր դեղամիջոցների, զինվորական հանդերձանքի և պարենի գնումներով։
  • 1917 թվականին արտագաղթեց ԱՄՆ։ Եղել է Ռուսաստանի ժամանակավոր կառավարության ներկայացուցիչ և մասնակցել է Վերսալյան պայմանագրի կնքմանը։
  • 1921 թ. Նյու Յորքում տեղի ունեցավ նրա առաջին ցուցահանդեսը։
  • 1926-1945 թթ. Փիթսբուրգում եղել է Կարնեգիի բնական գիտությունների թանգարանի տնօրեն։
  • 1936 թ. Նյու յորքում Պուշկինի կոմիտեի անդամ էր։
  • 1946-1947 թթ. նա ունեցել է վեց անձնական ցուցահանդես, որտեղ ցուցադրվել են ծաղիկներով նատյուրմորտները, որոնք նկարված էին տարբեր ոճերով նաև ցուցադրվում էին բնանկարներ։
  • 2005 թվականին տեղի ունեցան ցուցահանդեսներ Ռուսաստանից դուրս, որտեղ առաջին անգամ ցուցադրեց էրոտիկ նկարները[4]։

Աշխատել է Coalgate–ի և Chevrolet–ի գովազդի համար, ստեղծել է ինքնաթիռաշինարարական ընկերության լոգոտիպը և նկարել է այդ ընկերության նախագահ Սերգեյ Ռախմանինովի դիմանկարը։

Փիթսբուրգի նկարիչների միության անդամ էր։ Նաև Նյու Յորքի ջրաներկի խմբակի և Ամերիկական արվեստի ֆեդերացիայի անդամ էր։

Մահացել է 1949 թվականին հուլիսի 16–ին Նյու Յորքում։

Գիտարշավներ խմբագրել

  • 1908-1914 թվականներին կազմակերպել է քառասուն երկու տրանսասիական գիտարշավ։ Նրա պապը մեծ ժառանգություն էր թողել և Անդրեյ Ավինովը հատուկ գործակալների միջոցով ստանում էր թիթեռների անգին տեսակներ հատկապես Կովկասից, Հայաստանից, Պարսկաստանից, Հինդուկուշից, Տյան Շանից, Հնդկաստանի Բութանից և Սիքիմից։
  • 1912 թվականին Ա. Գ. Հակոբոսի և Մ․ Ս․ Մամաևի հետ Կաշմիրից ուղևորվեց դեպի Լադակի արքայություն, Ռապշու, Կարա–Կորում, Արևելյան Թուրքմենստան, Շրի Լանկա, Հնդկաստան (Չեննայ, Արգու, Դելի, Սրինագար, Լադակ և այլ․)։ Այնտեղ մասնավորապես բռնում էր կրծողներին և լվեր լորդ Ռոթշիլդայի համար, ում անձամբ էր ճանաչում։
  • 1931-1940 թվականներին Ավինովը և նրա զարմիկ Ն․ Շումատովը անցկացրեցին հինգ գիտարշավ։ Նրանք հավաքում էին Յամայկայի գիշերային և ցերեկային թիթեռներին (մոտ 14,000 նմուշահատ և մոտավորապես 1,000 տեսակ)։

Միջատաբանություն խմբագրել

 
«Ռուսական սենյակ» Փիթսբուրգի համալսարանում

Նա ուսումնասիրել էր ավելին քան 80 հազար թիթեռի տեսակ։ Թիթեռների Կոլլեկցիա հավաքելուց բացի նա նաև զբաղվում էր նրանց նկարագրությամբ։ Նա ուսումնասիրել էր ամենահազվադեպ հանդիպող և ամենագեղեցիկ թիթեռներին։ 1922 թվականին ամերիկյան համալսարանի միջատաբան և ռեկտոր Ուիլյամ Հոլլանդը հրավիրեց Ավինովին Կարնեգիի թանգարանում աշխատել որպես հսկիչ։ Շուտով նա նշանակվեց թանգարանի տնօրեն։ Նրա կոլեգան էր Վլադիմիր Նաբոկովը, William P. Comstock, E. Irving Huntington, Cyril F. dos Passos։

Ավինովի նկարագրած թիթեռների շարքը՝

  • Parnassius autocrator
  • Parnassius boedremius holbecki
  • Parnassius b. candida
  • Parnassius charltonius vaporosus
  • Parnassius delphius jacobsoni
  • Parnassius d. kiritshenkoi
  • Parnassius maharaja
  • Paralasa summa
  • Paralasa semenovi
  • Karanasa alpherakyi и другие.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://mix-n-match.toolforge.org/#/entry/115928493
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://sdei.senckenberg.de/biographies/information.php?id=1023
  3. «Авинов Николай Александрович (17.10.1844 г. — ?)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  4. «Авинов А. Н. на сайте worldart.ru». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Ավինով» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Ավինով» հոդվածին։