Անդրեա Պինամոնտի

իտալացի ֆուտբոլիստ

Անդրեա Պինամոնտի (իտալ.՝ Andrea Pinamonti, մայիսի 19, 1999(1999-05-19)[1][2], Կլես, Տրենտո, Տրենտինո Ալտո Ադիջե, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ինտեր Միլանից վարձավճարով հանդես է գալիս Ջենոայի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։

Անդրեա Պինամոնտի
Andrea Pinamonti
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 19, 1999(1999-05-19)[1][2] (24 տարեկան)
Ծննդավայր Կլես, Տրենտո, Տրենտինո Ալտո Ադիջե, Իտալիա
Հասակ 185 սմ
Քաշ 72 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ջենոա
(վարձավճարով Ինտեր Միլանից)
Համար 99
Պատանեկան կարիերա
2013-2017 Իտալիա Ինտեր Միլան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-ներկա Իտալիա Ինտեր Միլան 3 (0)
2018-2019   Իտալիա Ֆրոզինոնե 27 (5)
2019-ներկա   Իտալիա Ջենոա 5 (1)
Ազգային հավաքական
2014 Իտալիա Իտալիա Մ15 6 (4)
2014-2015 Իտալիա Իտալիա Մ16 13 (6)
2015-2016 Իտալիա Իտալիա Մ17 15 (7)
2016-2018 Իտալիա Իտալիա Մ19 21 (3)
2018-2019 Իտալիա Իտալիա Մ20 11 (5)
2019-ներկա Իտալիա Իտալիա Մ21 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 11-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 11-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Ինտեր Միլան խմբագրել

Պինամոնտին Ինտեր Միլանի ակադեմայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի դեկտեմբերի 8-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի Սպարտա Պրահայի դեմ խաղում[5][6]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց 2017 թվականի փետրվարի 12-ին՝ փոխարինելով Էդերին Էմպոլիի դեմ խաղում[7][8]։ 2017-18 մրցաշրջանում Պինամոնտին տեղափոխվեց Ինտերի առաջին թիմ, սակայն շարունակեց հանդես գալ ՈՒԵՖԱ Երիտասարդական գավաթում, որտեղ անցկացրած 6 հանդիպումներում դարձավ 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

2018 թվականի օգոստոսի 17-ին Պինամոնտին 1 տարվա վարձավճարով միացավ Ֆրոզինոնեին[9][10][11][12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 20-ին՝ փոխարինման մտնելով Ատալանտայի դեմ խաղում[13]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հոկտեմբերի 28-ին՝ ՍՊԱԼ-ի դեմ խաղում[14]։ Նոյեմբերի 9-ին Պինամոնտին գոլ խփեց Ֆիորենտինայի դեմ հանդիպման 89-րդ րոպեին՝ փրկելով Ֆրոզինոնեին պարտությունից[15][16]։ 2019 թվականի ապրիլի 3-ին իտալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պարմայի դեմ խաղում[17]։ Ֆրոզինոնեի կազմում Պինամոնտին անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[18]։

2019 թվականի հունիսի 30-ին Պինամոնտին վարձավճարով տեղափոխվեց Ջենոա[19][20][21][22]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 25-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ռոմայի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ[23][24]։

Միջազգային կարիերա խմբագրել

Պինամոնտին ներկայացրել է Իտալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[25]։ 2016 թվականին նա Իտալիայի Մ17 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[26]՝ խաղադաշտ դուրս գալով բոլոր 3 հանդիպումներում և գոլի հեղինակ դառնալով Իսպանիայի դեմ խաղում[27][28]։ Իտալիան դուրս մնաց մրցաշարի խմբային փուլից՝ զիջելով Իսպանիային և Նիդերլանդներին[29]։ 2018 թվականին Պինամոնտին մասնակցեց մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությանը[30]՝ անցկացնելով 4 հանդիպում, իսկ Իտալիան հասավ առաջնության եզրափակիչ[31][32], որտեղ հանդիպման ավելացված ժամանակում 3-4 հաշվով պարտվեց Պորտուգալիային[33][34]։ 2019 թվականին նա որպես թիմի ավագ մասնակցեց աշխարհի Մ20 առաջնությանը[35]՝ անցկացրած 6 հանդիպումներում դառնալով 4 գոլի հեղինակ։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 11-ի դրությամբ[36]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ինտեր Միլան 2016–17 Սերիա A 2 0 0 0 1 0 3 0
2017–18 1 0 1 0 2 0
Ընդհանուր 3 0 1 0 1 0 0 0 5 0
Ֆրոզինոնե (վարձավճար) 2018–19 Սերիա A 27 5 0 0 27 5
Ջենոա (վարձավճար) 2019–20 5 1 1 0 0 0 0 0 6 1
Կարիերայի ընդհանուր 35 6 2 0 1 0 0 0 38 6

Նվաճումներ խմբագրել

Միջազգային խմբագրել

Իտալիա Մ19

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն. երկրորդ տեղ. 2018[33]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Italy - A. Pinamonti - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  4. «Who is the Italy starlet targeted by Liverpool boss Klopp? - scout report». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 9. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. «Inter Milan - AC Sparta Praha, Dec 8, 2016 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  6. «EL: Eder brace gives Inter victory | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  7. «Inter Milan - FC Empoli, Feb 12, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  8. «Inter-Empoli 2-0, il tabellino: esordio in A per Pinamonti». La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  9. «Frosinone loan Pinamonti | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  10. «Official: Pinamonti joins Frosinone». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  11. «PINAMONTI AL FROSINONE - Frosinone Calcio». Frosinone Calcio (իտալերեն). 2018 թ․ օգոստոսի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  12. «Ufficiale, Pinamonti al Frosinone. Ciociari scatenati al fotofinish». La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  13. «Atalanta BC - Frosinone Calcio, Aug 20, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  14. «SPAL 2013 - Frosinone Calcio, Oct 28, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  15. «Frosinone Calcio - ACF Fiorentina, Nov 9, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  16. «Serie A: Frosinone-Fiorentina 1-1 FT, Pinamonti tied the game up late on». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  17. «Frosinone Calcio - Parma Calcio 1913, Apr 3, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  18. «Andrea Pinamonti | Football Stats | Inter Milan | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  19. «Andrea Pinamonti joins Genoa». FC Internazionale - Inter Milan. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  20. «Official: Pinamonti joins Genoa | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  21. «Official: Genoa complete signing of Inter's Pinamonti». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  22. «OFFICIAL - Andrea Pinamonti Joins Genoa From Inter». Sempreinter (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունիսի 30. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  23. «AS Roma - Genoa CFC, Aug 25, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  24. bren (2019 թ․ օգոստոսի 25). «Roma Blow Three Leads, Drop Points to Genoa in Six Goal Affair». Chiesa Di Totti (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  25. «Scout Report: Andrea Pinamonti | Inter's promising young forward • Outside of the Boot». outsideoftheboot.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  26. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - Italy – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  27. «Spain U17 - Italy U17, May 12, 2016 - 2016 European Under-17 Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  28. UEFA.com. «Under-17 - Spain-Italy». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  29. UEFA.com. «U17 EURO - Standings». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  30. «Nicolato ufficializza i 20 convocati per l'Europeo: le gare dell'Italia in diretta su Rai Sport | VivoAzzurro». vivoazzurro.it (իտալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  31. «Italy U19 - Portugal U19, Jul 29, 2018 - European U19 Championship 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  32. «Portugal U19 4-3 Italy U19 (AET): Pedro Correia snatches dramatic winner in Euro final». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  33. 33,0 33,1 UEFA.com. «Under-19 - Portugal's unique feat in Finland». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  34. «Portugal Captures European U19 Title With Wild 4-3 Win Over Italy». The18. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  35. «Italy name U-20 World Cup squad | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  36. «Andrea Pinamonti». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել