Անդրեա Կոնտի

իտալացի ֆուտբոլիստ

Անդրեա Կոնտի (իտալ.՝ Andrea Conti, մարտի 2, 1994(1994-03-02)[1][2], Լեքո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Միլանի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[4]։

Անդրեա Կոնտի
Andrea Conti
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 2, 1994(1994-03-02)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Լեքո, Լոմբարդիա, Իտալիա
Հասակ 184 սմ
Քաշ 76 կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Միլան
Համար 12
Պատանեկան կարիերա
2003-2013[3] Իտալիա Ատալանտա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2017 Իտալիա Ատալանտա 47 (10)
2013-2014   Իտալիա Պերուջա 16 (0)
2014-2015   Իտալիա Վիրտուս Լանչանո 24 (0)
2017-ներկա Իտալիա Միլան 0 (0)
Ազգային հավաքական
2010-2011 Իտալիա Իտալիա Մ17 9 (0)
2011 Իտալիա Իտալիա Մ18 1 (0)
2014 Իտալիա Իտալիա Մ20 3 (0)
2015-2017 Իտալիա Իտալիա Մ21 17 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 1-ի, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 24-ի, 2017

Ակումբային կարիերա խմբագրել

Ատալանտա խմբագրել

2002 թվականին Կոնտին հաջողությամբ անցավ փորձաշրջանը Միլանի ակադեմիայում Լեքոյում, Լոմբարդիա, բայց հրաժարվեց միանալ ակումբին, որովհետև նա չհավանեց ակադեմիայի մարզվելու կենտրոնը Լինատեում (կամ ուղղակի այն հեռու էր իր ապրելավայրից)։ Նա նաև առաջարկ ստացավ Ինտերից, սակայն միացավ Ատալանտային, որտեղ 1 տասնամյակից ավել խաղաց այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք էին Մատիա Կալդարան և Ռոբերտո Գալյարդինին[5]։

2013 թվականի հուլիսին Կոնտին վարձավճարով տեղափոխվեց Սերիա C-ում հանդես եկող Պերուջա[6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի օգոստոսի 4-ին՝ Իտալիայի գավաթի Սավոնայի դեմ խաղում։ Ավելի ուշ այդ ամսում նա անցկացրեց իր առաջին հանդիպումը առաջնությունում՝ դուրս գալով խաղադաշտ Նոչերինայի դեմ խաղում։ Այս մրցաշրջանում Կոնտին անցկացրեց 16 խաղ առաջնությունում՝ օգնելով Պերուջային դուրս գալ Սերիա B:

2014 թվականի հուլիսի 10-ին Կոնտին 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց այդ ժամանակ Սերիա B-ում հանդես եկող Վիրտուս Լանչանո[7]։ Կոնտին անցկացրեց 24 խաղ, իսկ նրա թիմը զբաղեցրեց 14-րդ տեղը։ 2015 թվականի ամռանը նա վերադարձավ Ատալանտա և հայտավորվեց թիմի հիմնական կազմում հաջորդ Սերիա A-ի մրցաշրջանի համար։

2015 թվականի սեպտեմբերի 30-ին Կոնտին նոր պայմանագիր կնքեց Ատալանտայի հետ՝ նախատեսված մինչև 2019 թվականը[8]։ Ակումբում իր դեբյուտը նշեց դեկտեմբերի 2-ին՝ Իտալիայի գավաթի Ուդինեզեի դեմ խաղում[9]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց 2016 թվականի հունվարի 6-ին՝ նույն մրցակցի դեմ խաղում[10]։ Կոնտին իր առաջին գոլը առաջնությունում խփեց փետրվարի 3-ին՝ Վերոնայի դեմ խաղում[11]։

2016-2017 մրցաշրջանում Կոնտին դարձավ 8 գոլի հեղինակ 32 խաղերում՝ սահմանելով նոր սեփական ռեկորդ։ Նրա հիմնական խաղային դիրքը աջ եզրային պաշտպանն էր՝ 3–4–3 մարտավարությունում։

Միլան խմբագրել

2017 թվականի հուլիսի 7-ին Կոնտին միացավ Միլանին։ Ատալանտան նրա տրանսֆերի համար ստացավ 24 միլիոն եվրո և Մատեո Պեսինայի տրանսֆերը[12]։

Միջազգային կարիերա խմբագրել

2015 թվականի օգոստոսի 12-ին Կոնտին նշեց իր դեբյուտը Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում՝ Հունգարիայի մինչև 21 տարեկանների հավաքականի դեմ խաղում[13]։

2017 թվականի հունիսին Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում Կոնտին մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[14]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2017 թվականի հուլիսի 14-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ատալանտա 2015–16 Սերիա A 14 2 1 0 15 2
2016–17 33 8 2 0 35 8
Ընդհանուր 47 10 3 0 50 10
Պերուջա 2013–14 Սերիա C 17 0 1 0 18 0
Ընդհանուր 17 0 1 0 18 0
Վիրտուս Լանչանո 2014–15 Սերիա B 24 0 1 0 25 0
Ընդհանուր 24 0 1 0 25 0
Միլան 2017–18 Սերիա A 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 90 10 5 0 0 0 95 10

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Accordo Di Collaborazione Sportiva» (JPG). Gianlucadimarzio.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  4. «Italy - A. Conti - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  5. «Gianluca Di Marzio :: Lo sgambetto alla compagna di classe, gli scherzi con Grassi e la dedizione al sacrificio. "Calciava contro al muro e poi diceva: 'Tanto pitturi tu…'": viaggio nel 'Mondo di Conti'» (իտալերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  6. «UFFICIALE: Conti in prestito al Perugia». Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  7. «Arrivano dall'Atalanta Davide AGAZZI e Andrea CONTI». S.S. Virtus Lanciano 1924 - News. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  8. «UFFICIALE: Atalanta, Andrea Conti ha rinnovato fino al 2019 - TUTTOmercatoWEB.com». Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  9. «Football (Sky Sports)». SkySports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  10. «Udinese 2 - 1 Atalanta Team line-ups 1/6/16 - Serie A - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  11. «Serie A (Sky Sports)». SkySports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  12. Milan, AC. «OFFICIAL: CONTI IS NOW RED AND BLACK | AC Milan». AC Milan. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  13. «Football (Sky Sports)». SkySports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  14. UEFA.com. «Italy - U21 EURO». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Կոնտի» հոդվածին։