Վիքիպեդիայում կան հոդվածներ Արծրունի ազգանունով այլ մարդկանց մասին։

Անդրեաս (Անդրեյ) Երեմիայի Արծրունի (նոյեմբերի 15 (27), 1847[1][2][3][…], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[4] - սեպտեմբերի 22, 1898(1898-09-22)[2][3][5][…], Բա Հոննեֆ, Ռեյն Զիգ, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1][3][5][…]), հայ երկրաբան։ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1895 թվականից)։

Անդրեաս Արծրունի
Ծնվել էնոյեմբերի 15 (27), 1847[1][2][3][…]
Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[4]
Մահացել էսեպտեմբերի 22, 1898(1898-09-22)[2][3][5][…] (50 տարեկան)
Բա Հոննեֆ, Ռեյն Զիգ, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1][3][5][…]
բնական մահով
ԳերեզմանԹիֆլիս
Բնակության վայր(եր)Թբիլիսի[3][4]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Գերմանական ռայխ
Ազգությունհայ
Մասնագիտություներկրաբան, հանքաբան, համալսարանի դասախոս և ֆոնդապահ
Հաստատություն(ներ)Mineralogical Museum (Berlin)?[3][4], Վրոցլավի համալսարան[3][4] և Ախենի Ռեյնիշ-Վեստֆելիշեի տեխնիկական համալսարան[3][4]
Գործունեության ոլորտՄիներալոգիա[4], Երկրաքիմիա, բյուրեղագիտություն, geognosy?[4], Պետրոգրաֆիա և Հրաբխականություն
Պաշտոն(ներ)պրոֆեսոր, պրիվատ-դոցենտ, ֆոնդապահ և extraordinary professor?
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա[3][5], Թուրինի գիտությունների ակադեմիա[1] և Corps Montania zu Aachen?[6]
Ալմա մատերԹիֆլիսի գիմնազիա (1863) և Հայդելբերգի համալսարան (1871)[3][4]
Գիտական աստիճանդոկտորի աստիճան
ՀայրԵրեմիա Արծրունի[4]
ՄայրԱգրիպինա Նազարյանց-Արծրունի
 Andreas Artsruni Վիքիպահեստում

Գրիգոր Արծրունու եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Պետերբուրգի, Դորպատի, ապա Հայդելբերգի համալսարաններում (վերջինս ավարտել է 1871 թվականին)՝ ստանալով քիմիայի դոկտորի կոչում։ 1871-1875 թվականներին ընդմիջումներով ապրել է Թիֆլիսում, զբաղվել Կովկասի երկրաբանության հետազոտությամբ, մանկավարժությամբ, առաջ է քաշել Անդրկովկասում քիմիական արդյունաբերության զարգացման հարցը։ 1877 թվականին հրավիրվել է Բեռլինի համալսարան, ուր զբաղեցրել է պրիվատդոցենտի և զուգահեռաբար միներալոգիայի թանգարանի տնօրենի (1880-1883) պաշտոնները։ 1883-1884 թվականներին Բրեսլավլի (Վրոցլավ) համալսարանի էքստրաօրդինար պրոֆեսոր էր։ 1884-1898 թվականներին Ախենի պոլիտեխնիկումի պրոֆեսոր, միներալոգիայի ամբիոնի վարիչ և դեկան (ընդմիջումներով)։ Գ․ Արծրունու մահից հետո Անդրեաս Արծրունին 1895-1898 թվականներին «Մշակ»-ի անվանական հրատարակիչն էր[7][8]։

1880-1890-ական թվականներին Անդրեաս Արծրունին կազմակերպել է մի շարք արշավախմբեր դեպի Ուրալ, Կովկաս, եվրոպական տարբեր երկրներ, ինչպես նաև Չիլի, Բրիտանական Գվիանա, Եգիպտոս և այլն։ Հայաստանի երկրաբանական կառուցվածքը և օգտակար հանածոները Անդրեաս Արծրունին ուսումնասիրել է երկու մեծ արշավախմբերով (1873-1875 և 18921894 թվականին բարձրացել է Փոքր Մասիսի գագաթը և առաջին անգամ իջել հանգած հրաբխի խառնարանը։ Նա հերքեց Հումբոլտի և Աբիխի այն տեսությունը, թե Հայաստանի հրաբուխները ուղղաձիգ տեղադիրք ունեն։ Վանա լճի մակարդակի տատանումների երևույթը բացատրեց երկրաբանական գործոններով, որն ապացուցվեց կես դար անց։ Անդրեաս Արծրունին կանխատեսեց Դիլիջանի, որպես առողջարանի, ապագան։ Անդրեաս Արծրունու աշխատությունները նվիրված են երկրաքիմիայի, բյուրեղաքիմիայի, միներալոգիայի, պետրոգրաֆիայի, ինչպես նաև տնտեսագիտության, փիլիսոփայության, ազգագրության և գրականության հարցերին։ Նրանցում լուսաբանված են Կովկասի և Ուրալի միներալոգիայի, ֆիզիկական և քիմիական բյուրեղագիտության պրոբլեմները (բյուրեղների քիմիական բաղադրության և նրանց քիմիականու ֆիզիկական հատկությունների կապը)։ Ընդհանրացնող աշխատություն է «Բյուրեղների ֆիզիկական քիմիան» (1893, գերմաներեն) գիրքը, որը հետագայում երկու անգամ վերահրատարակվել է։

Անդրեաս Արծրունին 1893 թվականին տվել է տարրերի տասը կարևորագույն իզոմորֆ շարքերի դասակարգումը։ Նա մասնակցել է Երկրաբանական միջազգային կոնգրեսի I-VII նստաշրջաններին, կարդացել զեկուցումներ և ղեկավարել VII նստաշրջանի (1897) Ուրալյան էքսկուրսիան։ Ֆ․Ն․Չերնիշևի համահեղինակությամբ կազմել է Ուրալի շերտագրական սխեման և Հարավային Ուրալի առանձին շրջանների երկրաբանական առաջին քարտեզները, որոնք միայն 1930-ական թվականներին լրացվեցին խորհրդային երկրաբանների կողմից։ Անդրեաս Արծրունու գործունեությունը արժանացել է ականավոր շատ գիտնականների (Ֆերսման, Վերնադսկի, Հոլդշմիտ, Ռուլե, Ֆեյրիխ, Հոֆման և այլն) բարձր գնահատականին։

Նա ընտրվել է Թուրինի թագավորական և Բավարիայի գիտությունների ակադեմիաների թղթանդամ։ Նրա անունով է կոչվում արծրունիա միներալը։ Ախենի պոլիտեխնիկումի շենքի առջև կանգնեցվել է Անդրեաս Արծրունու կիսանդրին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 www.accademiadellescienze.it (իտալ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://elpub.wdcb.ru/ebooks/formemb.pdf
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Wolkenhauer W. Biographisches Jahrbuch und Deutscher Nekrolog (գերմ.) / Hrsg.: A. BettelheimB. — Vol. 3. — S. 325—326.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  6. Neher F. L. Das Corps Montania zu Aachen — P. 21.
  7. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՄՇԱԿ». Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  8. «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 73