Անդրանիկ Քոչարյան

քաղաքական գործիչ

Անդրանիկ Գրիգորի Քոչարյան (մայիսի 3, 1961(1961-05-03)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ, իրավաբան,կուսակցական, քաղաքական գործիչ,Հայաստանի Ազգային ժողով տարբեր գումարումների պատգամավոր, տարբեր ժամանակներում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պետական բարձր պաշտոններ։

Անդրանիկ Քոչարյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
2019 - 2021
ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր
 2021 թվականի օգոստոսի 2-ից
ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
 2019-2021

2021-ից

 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, իրավաբան, ճարտարագետ
Ծննդյան օր մայիսի 3, 1961(1961-05-03)[1] (62 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

1995-1999 թվականներին եղել է ՀՀՇ, ՀՔԴԿ, ՀՀԿ, ՍԴՀԿ, Մտավորական Հայաստան, ՌԱԿ կուսակցություններից կազմված «Հանրապետություն» միավորման անդամ։ 2018-2021 թվականներին եղել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմքի վրա ձևավորված Իմ քայլը դաշինքի անդամ, 2021 թվականից՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։

Ներկայում հանդիսանում է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր[2] և ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Կենսագրական տվյալներ խմբագրել

1983 թ. ավարտել է Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետի ավտոմատ կառավարման համակարգեր բաժինը։ Ճարտարագետ։ 2000 թ.՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբան։

1983-1990 թթ. աշխատել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի ճարտարագետ։

2000-2005 թթ.՝ «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» հկ ազգային անվտանգության եւ պաշտպանության գծով անկախ փորձագետ։ 2008-2009 թթ.՝ Երեւանում 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունները քննող փաստահավաք խմբի անդամ, փորձագետ։ 2012 թվականից «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» հկ նախագահն է։

Հայաստանի պետական բարձր պաշտոններ խմբագրել

Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո Անդրանիկ Քոչարյանը Հայաստանում զբաղեցրել է մի շարք բարձր պաշտոններ։ 1990-1991 թվականներին եղել է Հայաստան ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, իսկ 1991-1995 թվականներին՝ Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

1991թ-ի դեկտեմբերի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Անդրանիկ Քոչարյանը նշանակվել է Մեղրու շրջանի արտակարգ դրության պարետ՝ երեք ամիս ժամկետով։

1999-2000 թվականներին Անդրանիկ Քոչարյանը զբաղեցրել է Հայաստանի վարչապետի՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ կադրային քաղաքականության հարցերով խորհդականի պաշտոնը։

Գործունեությունն աղետի գոտում խմբագրել

1994-1996 թվականներին Անդրանիկ Քոչարյանը եղել է Սպիտակի երկրաշարժի հետևանքով աղետի գոտու վերածված տարածաշրջանում Հայաստանի կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչը։ Այդ տարիների իր գործունեության համար քննադատվել է և հանրային դաշտում արժանացել բազմաթիվ մեղադրանքների։

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր խմբագրել

Ազգային ժողովի պատգամավոր (1995-1999) խմբագրել

1995-1999 թվականներին «Հանրապետություն» խմբակցությունից եղել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր։

Ազգային ժողովի պատգամավոր (2018-2021) խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր։

2019 թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ խմբագրել

2019 թվականի մայիսի 31-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում ստեղծվել է քննիչ հանձնաժողով, որպեսզի ուսումնասիրի 2016 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական կարճատև պատերազմի հանգամանքները։ Այն կազմված է եղել Ազգային ժողովի 11 պատգամավորներից (նախագահ Անդրանիկ Քոչարյան, անդամներ Վարդան Վարդանյան, Գևորգ Գորգիսյան, Արամ Խաչատրյան, Արմեն Խաչատրյան, Տիգրան Կարապետյան, Սասուն Միքայելյան, Քրիստինե Պողոսյան, Սողոմոն Սողոմոնյան, Ռուբիկ Ստեփանյան, Սիփան Փաշինյան)[3]։

Ըստ հրապարակումների՝ քննիչ հանձնաժողովի գործունեության շուրջ տարիների ընթացքում Անդրանիկ Քոչարյանը խոստացել է սկանդալային բացահայտումներ անել[4]։

Հանձնաժողովի կատարած աշխատանքների ուսումնասիրությունն այդպես էլ չի հրապարակվել և որպես պատճառ նշվել է, որ այն պարունակում է բազմաթիվ գաղտնքիներ[5]։ Հանձնաժողովը ղեկավարող Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ 2021 թվականի հայ-ադրբեջանական պատերազմում հայկական բանակը կրել է մեծ կորուստներ, և նպատակահարմար չի հրապարակել հանձնաժողովի եզրակացությունը[6]։

Ըստ հանձնաժողովի անդամ, Լուսավոր Հայաստան կուսակցությունից Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանի՝ քննիչ հանձնաժողովի եզրակացությունը չի հրապարակվել, որովհետև 2021 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմից հետո ձախողվել է Սերժ Սարգսյանին պատժելու Նիկոլ Փաշինյանի ծրագիրը[4]։

Ազգային ժողովի պատգամավոր (2021-) խմբագրել

2021 թվականի հունիսի 20-ին Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից ընտրվել է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։

2021 թվականի օգոստոսի 13-ին վերընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=518&lang=eng
  2. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  3. Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով։
  4. 4,0 4,1 ««Ապրիլյան քննիչ հանձնաժողովով Սերժ Սարգսյանին պատժելու ծրագիրը ձախողվել է. միֆեր են պայթել». հանձնաժողովի անդամ, պատգամավոր»։
  5. «Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի փակ նիստում. Փաթեթը պարունակում է բազմաթիվ պետական գաղտնիքներ»։
  6. «Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվի»։