Անդերսոն Հեյս Քուփեր (անգլ.՝ Anderson Hays Cooper, հունիսի 3, 1967(1967-06-03)[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի լրագրող, գրող և հաղորդավար։

Անդերսոն Հեյս Քուփեր
անգլ.՝ Anderson Cooper
Դիմանկար
Ծնվել էհունիսի 3, 1967(1967-06-03)[1][2][3][…] (56 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուամերիկյան անգլերեն և անգլերեն
ԿրթությունԵյլի համալսարան (1989), Trumbull College?, Վիետնամի Ազգային համալսարան և Դալթոնի դպրոց
Մասնագիտությունլրագրող, մոդել, հեռուստահաղորդավար, գրող և դերասան
ԱշխատավայրCNN, ABC News? և Channel One News?
Ծնողներհայր՝ Wyatt Emory Cooper?[4], մայր՝ Գլորիա Վանդերբիլթ[4]
Պարգևներ և
մրցանակներ
Կայքandersoncooper.com
 Anderson Cooper Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Անդերսոն Քուփերը ծնվել է 1967 թվականին գրող Վյատ Էմորի Քուփերի և դերասանուհի և նկարիչ Գլորիա Վանդերբիլտինի ընտանիքում։ Նա իր առաջին փորձը մասսայական լրատվամիջոցներում ստացել է մանուկ ժամանակ, երբ նկարահանվեց «Harper's Bazaar» ամսագրի համար` հայտնի լուսանկարիչ Դիանա Արբուսի կողմից։ Երեք տարեկանում նա հանդես եկավ «The Tonight Show» հաղորդման մեջ, իսկ 9 տարեկան հասակում նա մասնակցեց «To Tell the Truth» խաղային շոուին։

Մի քանի սրտի կաթվածից հետո հայրը մահացավ 1978 թվականի հունվարին, իսկ Անդերսոնի ավագ եղբայրը՝ Քարթերը, ինքնասպանություն գործեց 1988 թվականի հուլիսին։ Եղբոր մահը նրան մղեց դառնալ լրագրող. Յեյլի համալսարանն ավարտելուց հետո մի քանի տարվա ընթացքում նա այցելեց Սոմալի, Թաիլանդ, Վիետնամ, Ռուանդա, Բոսնիա-այն վայրերը, որտեղ, ըստ նրա, նա կարող էր տեսնել այն ցավը, որը ներքուստ զգում[8]։ Իր այցելած երկրներում նա նկարահանում էր տեսանյութեր, որոնք «One Channel»-ը գնում էր նրանից։

1995 թվականին Քուփերը տեղավորվեց աշխատանքի որպես ABC News-ի թղթակից, իսկ 1999 թվականին նա դարձավ «World News Now» ծրագրի համահաղորդավար։ Հաջորդ տարի նա հրավիրվեց The Mole ռեալիթի շոու։ 2001 թվականին Քուփերը հեռացավ ABC-ից և տեղավորվեց CNN-ում, որտեղ նա Պոլուլա Զենի հետ միասին վարում էր «Ամերիկյան առավոտ» հաղորդումը։ 2002 թվականին նա հանգստյան օրերի սկսեց աշխատել CNN-ի տեղեկատվական թողարկումներում։ 2003 թվականի սեպտեմբերից լրագրողը վարում է իր սեփական «Անդերսոն Քուփեր 360°» լրատվական հաղորդաշարը։ Քուփերը նաև հեղինակ է մի շարք հոդվածների, որոնք հրապարակվել են Միացյալ Նահանգների շատ նշանավոր հրապարակումներում, այդ թվում նաև՝ «Details»-ում[9]։ Բազմաթիվ Emmy մրցանակակիր է, ներառյալ Արքայադուստր Դիանայի հուղարկավորության լուսաբանումը՝ 1997 թվականին[10]։ «World News Now» վարել է Էլիսոն Ստյուարտի հետ։ 2012 թվականի հուլիսի սկզբին նա հրապարակային հայտարարություն արեց իր համասեռամոլության մասին[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Lundy D. R. The Peerage
  5. https://cronkite.asu.edu/community/walter-cronkite-award-past-recipients/
  6. https://www.president.gov.ua/documents/5952022-43765
  7. https://web.archive.org/web/20150504145141/http://www.hillmanfoundation.org/thesidney?page=6
  8. «Anderson Cooper's Hurricane Katrina Coverage» (անգլերեն). New York Magazine. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 2-ին.
  9. Patrick Phillips (01.03.2006). «Anderson Cooper: I Didn't Go to Anchor School'» (անգլերեն). I Want Media. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 2-ին.
  10. «Anderson Cooper» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 2-ին.
  11. Anderson Cooper comes out, gets sea of support from celebrity friends Kelly Ripa, Ellen DeGeneres.(անգլ.) // New York daily news, 02.07.2012

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդերսոն Հեյս Քուփեր» հոդվածին։