Անդամանյան լեզուներ, Անդամանյան կղզիների բնիկների՝ անդամանցիների լեզուների ամբողջությունը։ Չեն մտնում որևէ լեզվաընտանիքի մեջ[1]։ Տարբերակում են երկու մեզ ենթախումբ՝ մեծ անդամանյան լեզուներ և օնգան։ Սենտինելերենը այսօրվա դրությամբ հետազոտված չէ, դրա համար չի դասակարգվում[2][3]։

Անդամանյան լեզուներ
Տարածված՝ Անդամանյան կղզիներ, Հնդկաստան
Դասակարգում՝ Երկու անկախ լեզուների ընտանիքներ
Կազմ՝
Մեծ անդամանյան լեզուներ
Օնգան լեզուներ
? Սենտինելերեն (չստուգված)

Նախագաղութային Անդամանյան կղզիների ժողովրդալեզվաբանական քարտեզը

Պատմություն խմբագրել

Անդամանյան ժողովուրդները Անդամանյան կղզիներում ապրել են հազարավոր տարիներ։ 20-րդ դարի սկզբին՝ Բրիտանիայի կողմից գաղութացումից հետո, անդամանյան ժողովուրդների պոպուլյացիաները մեծապես կրճատվեցին, շատ լեզվական և ցեղային ձևեր դադարեցին գոյություն ունենալ[4]։

Ուշ 20-րդ դարում մեծ անդամանյան լեզուների մեծամասնությունը դադարեց գոյություն ունենալ։ 21-րդ դարի սկզբին հայտնի էին ընդամենը 50 մեծ անդամանյան լեզուներով խոսողներ, լեզուն հիմնված էր մասնավորապես ակա-ջերու լեզվի հիման վրա[2]։ Մեծ անդամաներենի ձևավորված այս տարբերակը որոշ հետազոտողներ անվանվում են «ներկա մեծ անդամաներեն»[5][6]։

Օնգան լեզուները գոյատևել են հիմնականում խոսողների մեկուսացվածության պատճառով։

Դասակարգում խմբագրել

Անդամանյան լեզուները բաժանվում են երկու ընտանիքների[7]

  • Մեծ անդամանյան լեզուներ - խոսում են մեծ անդամանյան ժողովուրդները. ակա-ջերուն ունի 37 կենդանի խոսողներ (1997), որոնք երկլեզու են։
  • Օնգան լեզուներ - երկու լեզուներ, որոնցով խոսում են 300 միալեզու մարդիկ

Գոյություն ունի նաև մեկ չփաստագրված լեզու.

  • Սենտինելերեն - մոտավորապես 50-250 խոսողներ, սենտինելերի պոպուլյացիան անհայտ է

Մեծ անդամանյան լեզուները և օնգան լեզուները այնքան տարբեր են իրենց ձևաբանությամբ, որ որոշ հետազոտողներ, ինչպիսին Ջոզեֆ Գրինբերգն է, կասկածի տակ է դնում անդամանյան լեզուների՝ առանձին ընտանիք լինելու փաստը[8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 12։
  2. 2,0 2,1 Abbi, Anvita (2008). "Is Great Andamanese genealogically and typologically distinct from Onge and Jarawa?" Language Sciences, doi:10.1016/j.langsci.2008.02.002
  3. Blevins, Juliette (2007), «A Long Lost Sister of Proto-Austronesian? Proto-Ongan, Mother of Jarawa and Onge of the Andaman Islands» (PDF), Oceanic Linguistics, 46 (1): 154–198, doi:10.1353/ol.2007.0015, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունվարի 11-ին, Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին
  4. Radcliffe-Brown, A. R. (1922). The Andaman Islanders: A study in social anthropology. Cambridge: Cambridge University Press.
  5. Abbi, Anvita (2006). Endangered Languages of the Andaman Islands. Germany: Lincom GmbH.
  6. Burenhult, Niclas (1996). "Deep linguistic prehistory with particular reference to Andamanese." Working Papers 45, 5-24. Lund University: Department of Linguistics
  7. Manoharan, S. (1983). "Subgrouping Andamanese group of languages." International Journal of Dravidian Linguistics XII(1): 82-95.
  8. Greenberg, Joseph (1971). "The Indo-Pacific hypothesis." Current trends in linguistics vol. 8, ed. by Thomas A. Sebeok, 807.71. The Hague: Mouton.
  9. Andrew Pawley, 2008. An assessment of Greenberg’s Indo-Pacific hypothesis (draft)