Անգուս ՄաքՔիննոն Յանգ (անգլ. Angus McKinnon Young) (մարտի 31, 1955, Գլազգո, Շոտլանդիա), սոլո-կիթառիստ և ավստրալիական AC/DC ռոք խմբի երգերի հեղինակ։ Յանգը հայտնի է իր կիթառ նվագելու վարպետությամբ, բեմում վայրի էներգիայով և դպրոցական համազգեստով։

Անգուս Յանգ
Անգուս Յանգ, կենդանի կատարում, 2008 թվական
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունԱնգուս ՄաքՔիննոն Յանգ
Ի ծնե անունանգլ.՝ Angus McKinnon Young
Ծնվել էՄարտի 31, 1955 (60 տարեկան)
Գլազգո, Շոտլանդիա
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
Ժանրերհարդ-ռոք, բլյուզ-ռոք, ռոք-ն-ռոլլ
ՄասնագիտությունԵրաժիշտ, Կիթառիստ
ԳործիքներԿիթառ
Գործունեություն1973 - մինչև մեր օրեր
ԼեյբլԷՄԻ
ԿրթությունAshfield Boys' High School?
ԱնդամակցությունAC/DC և Marcus Hook Roll Band?
 Angus Young Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Անգուս Յանգը ծնվել է Կրենհիլլում (Գլազգո)։ Նրա մեծ եղբայրներն են Մալքոլմը, Ջորջը, Ալեքսը, ովքեր նույնպես դարձել են երաժիշտներ։ Անգուսը սկսել է նվագել կիթառ 5 տարեկանում։ Իր առաջին կիթառը նա պատրաստել է բանջոից։

Վաղ տարիները խմբագրել

Յանգը լրջությամբ չէր հետաքրքրվում կիթառով, մինչև 1963 թվականին նրա ընտանիքը չտեղափողվեց Ավստրալիա։ Իր առաջին կիթառը՝ Gibson SG-ն, Անգուսը ստացել է ինչ-որ մարդու կատալոգում տեսնելուց հետո։ Դրանից առաջ նա նվագում էր Hohner հին կիթառով, որը նա ժառանգել էր եղբորից։ Նախքան AC/DC-ում հանդես գալը, Յանգը նվագում էր տեղի Kantuckee խմբում։ Յանգի խոսքերով, նա մի ամենօրյա ամսագրում աշխատում էր տպագրող, որի հրատարակությունը անընդհատ տեղից տեղ էր տեղափոխվում։

AC/DC-ի ստեղծումը խմբագրել

Անգուս և Մալքոլմ Յանգը կազմեցին AC/DC-ն 1973 թվականին։ Նախնական կազմի մեջ էին մտնում Անգուս Յանգը (սոլո-կիթառիստ), Մալքոլմ Յանգը (ռիթմ-կիթառիստ), Կոլին Բյորջեսը (հարվածային գործիքներ), Լարրի Վան Քրիդտ (բաս-կիթառ) և Դեյվ Էվանսը (վոկալ)։ Խմբում նվագելով, որոշ ժամանակ անց նա սկսեց բեմ դուրս գալ իր դպրոցական համազգեստով։ Իրականում Անգուսը ատում էր դպրոցը, և երբ նա դուրս եկավ դպրոցից և մտավ AC/DC, Մալքոլմը խմբի մասնակիցներին խնդրեց մտածել իրենց ոճը, իսկ Անգուսի քույրը առաջարկեց նրան կրել դպրոցական համազգեստ։

Նախքան դպրոցականի կերպարին անցնելը Անգուսը ընդունել է տարբեր կերպարներ, այնպիսին՝ ինչպիսին են Սարդ-մարդը, Զորրոն, Սուպերմենը՝ «Սուպեր-Յանգ» անվանումով։ Սակայն այդ կերպարները անսովոր էին, ի տարբերություն դպրոցական կերպարի։

Նոր իրադարձությունները խմբագրել

Չնայած նրան, որ Անգուսը աշխատում է թաքցնել իր անձնական կյանքը ԶԼՄ-ներից, հայտնի է որ նա ապրում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում։ Նաև հայտնի է, որ 1980 թվականին նա ամուսնացել է Էլլեն անունով աղջկա հետ։

2006 թվականի օգոստոսի 24-ին Անգուս Յանգը, Փոլ Բրենիգանի կողմից, Kerrang! հանդեսում ստացել է Լեգենդի մրցանակ, ով AC/DC-ն համարել է պատմության ամենակարևոր և էական ռոք-խմբերից մեկը։ 2009 թվականին Անգուս Յանգը բրիտանական Classic Rock ամսագրում դասվել է լավագույն կիթառահարների շարքին։

Գործիքավորում խմբագրել

Կիթառներ խմբագրել

Անգուսը օգտագործել է Gibson SG-ն տարբեր ձևափոխություններով։ Նրան հազվադեպ են տեսել ուրիշ կիթառով։ Երբ 2003 թվականին AC/DC-ն կատարում էր «Rock me, baby» երգը Rolling Stones-ի հետ, նա նվագում էր Gibson ES-335-ով, դա միակ դեպքերից է եղել, որ նա հանդես չի եկել Gibson SG-ով։

Ուժեղարարներ խմբագրել

Յանգը հիմնականում օգտագործում է Marshall (JTM45, JTM50, JMP50 и Superlead) ուժեղարարները, գումարած որոշ Wizard ուժեղարարներ։ Նրա հիմանկան ուժեղարարը JTM45-ն է, որը նա օգտագործում է համերգներում, և ստուդիայում։

Ազդեցությունը խմբագրել

Անգուս Յանգի էներգիական ոճը ազդել է բազմաթիվ երիտասարդ կիթառահարների վրա։ Նրա աշխատանքը AC/DC-ում անդրադարձել է մի շարք խմբերի, Guns N' Roses-ից և Def Leppard-ից մինչև երիտասարդ կատարողներ Jet-ի և You Am I-ի ստեղծագործությունների վրա։

Սեմ Յանգը հաստատում է, որ նրա ստեղծագործությունները ազդեցություն են թողել Չաք Բերիի, Մադդի Ուոթերսի և բլյուզ ու ռոք-ն-ռոլլ կատարողների վրա։

Արարքները բեմում խմբագրել

Անգուս Յանգը բեմում հայտնի է իր վայրի շարժումնեով։ Նա զվարճացնում է բեմը, թռնելով և վազելով առաջ ետ, չդադարելով նվագել կիթառ։ Երբ Բոն Սկոթը դեռ ողջ էր և երգում էր AC/DC-ում, Անգուսը համերգների ժամանակ հաճախ էր բարձրանում նրա ուսերին։

Անգուսը կատարում է «բադաքայլի» իր ձևը, որը հորինել է նրա կուռք Չաք Բերին։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Անգուս Յանգը գրավել է առաջին տեղը «MAXIM» ամսագրում, որպես «25 հզոր կարճահասակներից մեկը պատմության մեջ»։ Անգուսը շրջանցել է այնպիսի կարճահասակների, ինչպիսին են Նապոլեոն Բոնապարտը, Ջոն Ստյուարդը, Մարտին Սկորսեզեն և Յոդան։
  • Green Day խմբի «Dookie» ալբոմում կարելի է գտնել Անգուսի ծաղրանկարը։ Նրա պատկերը գտնվում է շապիկի աջ կողմում։ Անգուսը կանգնած է կառույցի տանիքին այն նույն ձևով, ինչպես AC/DC-ի «Let There Be Rock» ալբոմի շապիկում։
  • 2012 թվականի մայիսի 16-ին Անգուս Յանգը համարվել է բոլոր ժամանակների լավագույն ավստրալիացի կիթառիստը։

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգուս Յանգ» հոդվածին։