Անգկոր Վատ կամ Անգկովոատ[1][2][3] (կխմեր.՝ អង្គរវត្ត [ʔɑŋkɔːvoat] — «Անգկոր տաճար»[4]), տաճարային համալիր Կամբոջայում։ Աշխարհի ամենամեծ կրոնական հուշարձանն է[5]։ Զբաղեցնում է 162․6 հա տարածք[6]։ Նախապես կառուցվել է Քմերական կայսրության օրոք, որպես հինդուիստական տաճար, որը նվիրված էր Վիշնու աստծուն, սակայն աստիճանաբար փոխակերպվել է բուդդիստական տաճարի[7]։

Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (հունիսի 20, 2019) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Անգկոր Վատ
Angkor Wat*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Անգկոր Վատը 2005 թվականին
Երկիր Կամբոջա Կամբոջա
Տիպ մշակութային
Չափանիշներ i, ii, iii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1992  (16-րդ նստաշրջան)
Համար 668
Անգկոր Վատ (Կամբոջա)##
Անգկոր Վատ (Կամբոջա)
Անգկոր Վատ (Ասիա)##
Անգկոր Վատ (Ասիա)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Համարվում է երբևէ ստեղծված ամենամեծ պաշտամունքային վայրերից, ինչպես նաև աշխարհի կարևորագույն հնագիտական հուշարձաններից մեկը[8]։ Կառուցվել է 12-րդ դարի կեսերին քմեր թագավոր Սուրյավարման II-րդի կառավարման օրոք[9] Յաշոդհարապուրա քաղաքում, որն այդ ժամանակ Քմերական կայսրության մայրաքաղաքն էր։ Համալիրը եղել է արքայական տաճար, իսկ հետագայում՝ դամբարան։ Նախորդ արքաները հետևել են շիվաիզմի ավանդույթներին, սակայն Անգկոր Վատը նվիրված է Վիշնու աստծուն։ Քանի որ տաճարը լավագույնս պահպանվել է, ըստ այդմ՝ այն միակն է այս տեղանքում, որն իր հիմնադրման օրվանից մնացել է որպես կարևոր կրոնական կենտրոն։ Համարվում է քմերական ճարտարապետության դասական ոճի ցայտուն օրինակ։ Կամբոջայի խորհրդանիշն է[10], պատկերված է ազգային դրոշի և զինանշանի վրա[8]։ Մեծ մասսայականություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում[11]։

Անգկոր Վատը տեղակայված է Սիեմրեապ քաղաքից 5,5 կմ հյուսիս, Կամբոջայի նույնանուն նահանգում, և իրենից ներկայացնում է տաճարային համալիր՝ քմերների պետության մայրաքաղաք Անգկորում։ Քաղաքը զբաղեցնում է 200 կմ²։ Վերջին ուսումնասիրությունները վկայում են, որ քաղաքն ընդգրկել է 3000 կմ², իսկ բնակչությունը կազմել է կես միլիոն մարդ, ըստ որի՝ այն եղել է նախաարդյունաբերական ժամանակաշրջանի ամենախոշոր բնակավայրը։

Ճարտարապետական առումով տաճարի մեջ միավորված են հինդուիստական տաճար-լեռը և տաճար-ճեմասրահը։ Առաջինը ներկայացնում էր առասպելական Մերու լեռը, որն աստվածների տունն էր, երկրորդը՝ քմերական ճարտարապետության հետագա դրսևորումն է։ Տաճարը բաղկացած է երեք համակենտրոն ուղղանկյուն կառույցներից։ Ներքին կառույցն ունի հինգ աշտարակ՝ ջրաշուշանի կառուցվածքով, կենտրոնական աշտարակի բարձրությունը 42 մետր է, իսկ ընդհանուր բարձրությունը՝ 65 մետր։

15-րդ դարում կառույցը չի օգտագործվել և լքվել է[12]։

Համալիրը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[8]։

Ստուգաբանություն խմբագրել

 
Անգկոր Վատը պատկերված է Կամբոջայի պետական դրոշի վրա և համարվում է երկրի հպարտության խորհրդանիշը

Ներկայիս անվանումը՝ Անգկոր Վատ, քմերերեն նշանակում է «Տաճարի քաղաք» կամ «Տաճարների քաղաք»։ Անգկոր նշանակում է «քաղաք» կամ «մայրաքաղաք», որը «nokor» (នគរ) բառի սկզբնական ձևն է և առաջացել է սանսկրիտերեն «nagara» (դեվանգարի՝ नगर) բառից[13]։ Վատը քմերերեն բառ է, նույնպես առաջացել է սանսկրիտերեն vāṭa բառից (դեվանգարի՝ वाट) և նշանակում է «պարիսպ»[14]։

Տաճարի սկզբնական անվանումը եղել է Vrah Viṣṇuloka (սանսկրիտերեն) կամ Brah Bisnulōk, որը նշանակում է Վիշնուի սրբազան բնակավայր։

Պատմություն խմբագրել

Անգկոր Վատը տեղակայված է ժամանակակից Սիեմրեապ քաղաքից 5.5 կմ դեպի հյուսիս, նախկին մայրաքաղաքից մի փոքր հարավ և արևելք։ Կամբոջայի այս հատվածում առկա է կարևոր կառույցների մի ամբողջություն։

 
Սուրյավարման II, Անգկոր Վատի հիմնադիր

Ըստ լեգենդի Անգկոր Վատի կառուցումը պատվիրել է Ինդրա աստվածը, որպես պալատ իր որդու Պրեչա Կետ Մեալեայի համար[15]։ Ըստ 13-րդ դարի ճանապարհորդ Չժոու Դագուանի որոշ մարդիկ ենթադրում են, որ տաճարը կառուցվել է մի գիշերվա ընթացքում աստվածային ճարտարապետի կողմից[16]։

Տաճարի կառուցումն ու ձևավորումը տեղի է ունեցել 12-րդ դարի առաջին կեսին Սուրյավարման II արքայի կողմից (կառավարել է 1113 – 1150 թթ)։ Նվիրված է Վիշնու աստծուն, կառուցվել է որպես արքայական պալատ և մայրաքաղաք։ Հիմնադրման վերաբերյալ չկա ո՛չ քարակոթող, և ո՛չ էլ արձանագրություններ, դրա սկզբնական անունը անհայտ է, սակայն հնարավոր է, որ այն պաշտամունքի առարկա դառնալուց հետո հայտնի է եղել որպես Վարահ Վիշնու-լոկ։ Աշխատանքը դադարել է թագավորի մահից հետո, ըստ այդմ որոշ ռելիեֆային ձևավորումներ մնացել են անավարտ[17]։ 1177 թվականին, Սուրյավարման II արքայի մահից հետո Անգկորը նվաճում են քմերների ավանդական թշնամի՝ չամպաները[18]։ Հետագայում կայսրությունը վերականգնվել է նոր արքայի՝ Ջայավարման VII-ի կողմից, որը մի քանի կիլոմետր դեպի հյուսիս հիմնադրել է նոր մայրաքաղաք և տաճար (Անգոր Տհոմ և Բայոն)։

12-րդ դարի վերջում Անգկոր Վատը աստիճանաբար հինդուիստական պաշտամունքային կենտրոնից վերափոխվում է բուդդիստականի, որն էլ շարունակվում է առ այսօր[7]։ Անգկոր Վատը Անգկորի ոչ սովորական տաճարներից է, և թեև այն 16-րդ դարից հետո մի փոքր անտեսվել է, սակայն երբեք չի լքվել։ Դա պայմանավորված է նրա դիրքով և այն փաստով, որ քաղաքի մոտակա ջրով լցված խրամը նրան պաշտպանել է ներխուժումներից[19]։

Արևմտյան այցելուներից առաջինը, ով եղել է տաճարում, պորտուգալացի վանական Անտոնիո դա Մադալենան էր։ Նա տաճարում եղել է 1586 թվականին և ասել է, որ «դա այնքան արտասովոր կառույց է, որ հնարավոր չէ նկարագրել գրչով, դա նման չէ աշխարհի որևէ այլ շինության»։ Ունի աշտարակներ, ձևավորում և այնպիսի մշակումներ, որոնք մարդկային հանճարը կարող է պատկերացնել[20]։

Մինչև 17-րդ դարը Անգկոր Վատը լիովին չի լքվել, այլ ծառայել է որպես բուդդայական տաճար։ Դրա տարածքում հայտնաբերվել է 17-րդ դարի թվագրության տասնչորս արձանագրություններ, որոնք վկայում են, որ ճապոնացի բուդդիստ ուխտավորները փոքր բնակավայր են հիմնադրել տեղացի քմերների կողքին[21]։ Այդ ժամանակ ճապոնացի այցելուները կարծել են, թե տաճարը հայտնի Բուդդայի Ջետավանա այգին է, որն իրականում տեղակայված է եղել Հնդկաստանի Մագադհա թագավորությունում[22]։ Հանրահայտ մի արձանագրության մեջ նշված է ճապոնացի ճանապարհորդ, առևտրական և ուխտավոր Ուկոնդաֆու Կազուֆուսայի մասին, որը 1623 թվականին այցելել է Անգկոր Վատ և այստեղ նշել քմերական Նոր տարին[23]։

 
Անգկոր Վատի ճակատամաս, հեղինակ՝ Անրի Մուո, 1860 թ․
 
Անգկոր Վատ, հեղինակ Լուի Դելապորտ, 1880]թ․

19-րդ դարի կեսին տաճար այցելության է եկել ֆրանսիացի բնագետ և հետազոտող Անրի Մուոն, որի ճամփորդական գրառումների շնորհիվ վայրը հանրաճանաչ է դառնում արևմուտքում։

  Այս տաճարներից մեկը Սողոմոնի տաճարի մրցակիցն է, որը կառուցվել է ինչ-որ հնագույն Միքելանջելոյի կողմից, և այն կարող է իր պատվավոր տեղը գտնել մեր ամենագեղեցիկ շենքերի կողքին։ Դա ավելի շքեղ է, քան այն, ինչ մնացել է Հունաստանի կամ Հռոմի կողմից, և ներկայացնում է բարբարոսության տխուր հակադրությունը, որում այժմ խորասուզված է ազգը[24]։  

Անգկոր Վատը կարող է վերաբերվել հունական և հռոմեական ճարտարապետությանը, որն ուսումնասիրված է արևմտյան սահմանումներում, այլ ոչ թե տաճարի արևելյան կողմնորոշմամբ։ Որոշ ճարտարապետներ գրել են, որ «ճիշտ է», որ կառույցն ուղղված լինի դեպի արևմուտք։ Տաճարի կողմնորոշման մեջ հունական և էտրուսկյան համատեքստում արևմուտքը կապվում է «ճիշտ» և «դժոխքի» հետ, որը ենթադրում է շենքի կրոնական կապի մասին[25]։

Մուոն, ինչպես և մյուս արևմտյան այցելուները, դժվարանում էին հավատալ, որ քմերները կարող էին կառուցել տաճարը և սխալմամբ վերագրել այն միևնույն դարաշրջանին, ինչպես և Հռոմը։ Անգկոր Վատի ճշմարիտ պատմությունը ամբողջականացվել էր միայն Անգկորի ողջ տարածքում իրականացվող հետագա մաքրման և վերականգնման աշխատանքների ընթացքում կուտակված ոճական և բնաբանական ապացույցներից։ Չկային սովորական կացարաններ, տներ կամ բնակավայրերի այլ նշաններ, հնագույն տարածքներում սովորաբար հայտնաբերված խոհանոցային պարագաներ, զենքեր կամ հագուստ նույնպես չկային։ Դրանց փոխարեն կան միայն հուշարձանները[26]։

Անգկոր Վատը զգալիորեն վերականգնվեց 20-րդ դարում, հիմնականում հեռացվեցին կուտակված հողն ու բուսականությունը[27]։ 1970-ականների և 1980-ականների ընթացքում աշխատանքը ընդհատվել է Կամբոջայի քաղաքացիական պատերազմի և Կարմիր քմերական վերահսկողության պատճառով, սակայն այդ ընթացքում համեմատաբար քիչ վնաս է հասցվել։ Կարմիր քմերների զորքերը որպես վառելանյութ օգտագործել էին փայտյա ամեն բան, որ մնացել էր տաճարի կառույցներում, տաղավարը ավերվել էր ամերիկյան արկից, իսկ վերջիններիս և վիետնամական ուժերի միջև տեղի ունեցած կրակոցների արդյունքում մի քանի փամփուշտներից անցքեր են բացվել խորաքանդակների վրա։ Ավելի շատ վնաս է հասցվել պատերազմից հետո արվեստի գողերի կողմից, որոնք 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին յուրացնում էին կառույցների հատվածները, ինչպես նաև վերակառուցված մասերը[28]։

Տաճարը Կամբոջայի խորհրդանիշն է և հանդիսանում է ազգային հպարտության աղբյուր։ Դրա պատկերը Կամբոջայի ազգային դրոշի մի մասն է։ Վերջինս 1863 թվականի առաջին տարբերակն է եղել[29]։ Պատմական և նույնիսկ միջմշակութային տեսանկյունից, սակայն, Անգկոր Վատ տաճարը չի դարձել ազգային հպարտության խորհրդանիշը, այլ ներգրավվել է ֆրանսիական գաղութային ժառանգության արտադրության ավելի խոշոր քաղաքական-մշակութային գործընթացում։ Տաճարի բնօրինակը ներկայացվել է Փարիզ և Մարսել քաղաքների ֆրանսիական գաղութային և համընդհանուր ցուցահանդեսներում, 1889-1937 թվականներին[30]։ Տաճարի գեղագիտությունը ցուցադրվել է նաև Լուի Դելապորտեի թանգարանում[31]։

1953 թվականի նոյեմբերի 9-ին Կամբոջան անկախություն ձեռք բերեց Ֆրանսիայից և այդ ժամանակից ի վեր սկսեց վերահսկել է Անգկոր Վատը։ Իսկ 1992 թվականին տաճարն ընդգրկվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, ինչը նպաստում է մշակութային ժառանգության ժամանակակից և աստիճանաբար գլոբալացվող հայեցակարգի ձևավորմանը[32]։

Ճարտարապետություն խմբագրել

Տեղանք և հատակագիծ խմբագրել

 
Հուշարձանի տեսքը վերևից
 
Կենտրոնական կառույցի հատակագիծը

ճարտարապետության տեսանկյունից Անգկոր Վատը ներկայացնում է հնդկական տաճար - սարի տեսակ, որը մատնանշում է Մերու առասպելական սարը՝ աստվածների բնակատեղին, ինչպես նաև ցուցահանդեսների տիպալոգիա, որն առավել բնորոշ է ավելի ուշ շրջանի ճարտարապետությանը։ Տաճարն իրենից ներկայացնում է երեք համակենտրոն ուղղանկյուն շինություն, որոնց շրջապատող տարածքը 1,5×1,3 կմ է, բարձրությունը աճում է դեպի կենտրոն՝ երկարությունը՝ 3.6 կմ, լայնությունը՝ 190մ։ Ներքին կառուցվածը ներառում է հինգ լոտոսի տեսքով աշտարակ, կենտրոնական աշտարակի բարձրությունը 42 մ է սրբատեղիի վրա։ Իսկ գետնից բարձրությունը կազմում է 65 մ։ Կենտրոնական աշտարակները խորհրդանշում էին լեռան հինգ գագաթները, իսկ պարիսպներն ու խրամը՝ լեռնաշղթաներն ու օվկիանոսը[33]։ Տաճարի վերին հատվածների մուտքն առավել բացառիկ է, աշխարհիկ դասին հասանելի է եղել միայն ստորին հատվածները[34]։

Ի տարբերություն քմերական մյուս եկեղեցիների, Անգկոր Վատը ուղղված է դեպի արևելք, այլ ոչ թե դեպի արևմուտք։ Ելնելով սրանից շատերը եզրակացրել են, որ Սուրյավարմանը մտադիր է եղել ծառայեցնել տաճարը որպես իր դամբարան[35][36]։ Այս տեսակետի հետագա վկայությունն ապահովում է խորաքանդակներով, որոնք արված են ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ։ Բրահմինական թաղման ժամանակ արարողությունները տեղի էին ունենում հակառակ կարգով[27]։ Հնագետ Չարլզ Հիգամը նաև նկարագրում է մի տարրա, որը կարծես թաղման սափոր լիներ, և դա հայտնաբերվել է կենտրոնական աշտարակից[37]։ Ֆրիմանն ու Ժակը, սակայն, նշում են, որ Անգկորի մի քանի այլ տաճարներ զերծ են մնում արևելյան կողմնորոշումից, և ենթադրում են, որ Անգկորինը կապված է այն բանի հետ, որ դա նվիրված է Վիշնուին, որը բնորոշ էր արևմուտքին[33]։

Անգկոր Վատի հետագա բացատրությունն առաջարկել է Էլեանոր Մանիկկան։ Նշելով տաճարի համադրությունն ու չափերը, ինչպես նաև խորաքանդակների բովանդակությունն ու դասավորությունը, նա պնդում է, որ կառույցը ներկայացնում է Սուրավարման II թագավորի իշխանության նոր, խաղաղ դարաշրջանը։ Մաննիկայի առաջարկությունները գիտական օղակների կողմից ընդունվել են և՛ հետաքրքրությամբ, և՛ թերահավատորեն[37]։ Նա հեռանում է ուրիշների շահարկումներից, ինչպիսիք են Գրահամ Հենկոկը, թե Անգկոր Վատը Վիշապ համաստեղության նկարագրության մի մասն է[38]։

Ոճ խմբագրել

 
Անգկորի տեսքը կողքից

Տաճարը քմերական ճարտարապետության «Անգկոր Վատ» ոճի դասական օրինակ է։ Մինչև 12-րդ դարը քմերական ճարտարապետության մեջ որպես հիմնական շինանյութ օգտագործվել է ավազաքարը։ Տաճարի տեսանելի հատվածներից շատերը պատրաստված են ավազաքարից, մինչդեռ արտաքին պատերի և ներքին հատվածների կառուցման համար օգտագործվել է կարմիր կավաքար։ Քարերի միացությունների նյութը դեռևս հստակ չէ, թերևս օգտագործվել է բնական խեժ կամ քայքայված կրաքար[39]։

Տաճարը նախևառաջ նշանավորվում է դիզայնի ներդաշնակության համար։ Մորիս Գլեյզը, որը 20-րդ դարի կեսերին տաճարի պահապանն էր, նշում է՝ տաճարը «ձեռք է բերել դասական կատարելություն՝ իր նուրբ հավասարակշռված տարրերի զսպված մոնումենտալիզմով և նրա համամասնությունների ճշգրիտ դասավորությամբ։ Դա իշխանության, միասնության և ոճի գործ է»[40]։

Ճարտարապետորեն ոճի բնորոշ տարրերը ներառում են սրածայր աշտարակներ, որոնք ունեն լոտոսի տեսք, ճեմասրահներ, ընդլայնված անցուղիներ, պարիսպները միացնող առանցքային սրահներ և խաչաձև հարթակներ, որոնք ձգվում են տաճարի հիմնական առանցքի երկայնքով։ Տիպիկ դեկորատիվ տարրերից են ապսարաները, խորաքանդակները, իսկ վերնաճակատների վրա՝ լայնածավալ ծաղկեպսակներն ու պատմողական տեսարանները։ Անգկոր Վատի քանդակագործությունը համարվում է պահպանողական, լինելով ավելի ստատիկ և պակաս նրբագեղ, քան ավելի վաղ աշխատանքը[41]։ Դիզայնի այլ տարրերը թալանվել են և ոչնչացվել ժամանակի ընթացքում։ Դրանցից էին աշտարակների ոսկեզօծ ստուկկոն, խորաքանդակների ոսկեզօծ պատկերները և փայտե ծածկարաններն ու դռները[42]։

Առանձնահատկություններ խմբագրել

Արտաքին պարիսպ խմբագրել

 
Հատված արևմտյան պարսպից
 
Հյուսիսային գրադարան

Արտաքին պարսպի երկարությունը 1024 մետր է, իսկ լայնությունը 802 մ, բարձրությունը 4,5 մետր է, շրջապատված է 30 մետր բաց հողատարածքով։ Տաճարը արևելյան կողմից միացած է ցամաքին, իսկ արևմտյան կողմից միացած է ավազաքարե խճուղով։ Վերջինս համարվում է հիմնական մուտքը, և այն ավելացվել է ավեի ուշ․ հավանաբար փոխարինել է փայտե կամրջին[43]։ Հիմնական ծայրերից յուրաքանչյուրում կան գոպուրամներ։ Արևմտյանն ամենամեծն է և ունի երեք ավերված աշտարակներ։ Հարավային աշտարակի տակ Վիշնուի արձանն է, որը հավանաբար սկզբում զբաղեցրել է տաճարի կենտրոնական սրբավայրը[43]։ Գոպուրամների երկու կողմերի մուտքերը հաճախ վերագրվում են որպես «փղի դարբասներ», քանզի դրանք բավականաչափ լայն էին, որպեսզի փղերը ներս անցնեին։ Տեղի ճեմասրահներն արտաքին կողմում ունեն քառակուսի սյուներ, իսկ ներքին կողմում՝ փակ պատ է։ Սյուների միջև ընկած առաստաղը ձևավորված է լոտոսի զարդանախշերով, պատի արևմտյան կողմը՝ պարող մարդկանցով, իսկ արևելյան կողմը՝ ճաղաշար պատուհաններով։

Արտաքին պարիսպը ներառում է 820,000 քառակուսի մետր տարածք, որում, բացի տաճարից, ընդգրկված է նաև քաղաքը, և տաճարի հյուսիսում՝ թագավորական պալատը։ Ինչպես Անգկորի բոլոր աշխարհիկ կառույցները, դրանք ևս կառուցվել են ոչ թե քարով, այլ ոչ մնայուն նյութերով, ուստի ոչինչ չի պահպանվել, բացառությամբ՝ որոշ փողոցների ուրվագծերի[44]։ Տարածքի մեծ մասն այժմ ծածկված է անտառով։ 350 մետր երկարություն ունեցող ճանապարհը միացնում է արևմտյան գոպուրամը տաճարին։ Յուրաքանչյուր կողմում կա գրադարան։ Լճակները հետագայում լրացրել են դիզայնին, ինչպես և խաչաձև տաղավարը, որը «պահպանում էին» կենտրոնական կառույցին կից առյուծները[44]։

Կենտրոնական կառույց խմբագրել

Տաճարը տեղակայված է հարթակի վրա, որն ավելի բարձր է, քան քաղաքը։ Կազմված է երեք ուղղանկյուն ճեմասրահներից, որոնք հարում են կենտրոնական աշտարակին, և դրանցից յուրաքանչյուրի բարձրությունը ավելին է քան նախորդը։ Մանիկկան մեկնաբանում է, որ այս ճեմասրահները նվիրված են եղել թագավորին, Բրահմային, լուսնին և Վիշնուին[17]։ Դրանց բոլորի ծայրերին կառուցված են գոպուրամներ, իսկ ներքին երկու ճեմասրահներն անկյուններում ունեն աշտարակներ, որոնք կենտրոնական աշտարակի հետ մեկտեղ կազմում են հնգածառ։

Պատկեր:Angot war.jpg
Տաճարի տեսքը վերևից, կենտրոնական կառույցի դիմաց խաչաձև հարթակ է

Արտաքին ճեմասրահի չափերն են 187 մ և 215 մ։ Դա իրենից ներկայացնում է տաղավար, որի անկյուններում կան աշտարակներ։ Դրանում առանձնանում են սյունաշար ճեմասրահները, որոնք ամրացնում են շինությունը։ Արտաքին ճեմասրահը արևմտյան կողմից երկրորդ պարսպին միանում է խաչաձև շինությամբ, որը կոչվում է «Հազար աստվածների դահլիճ»։ Դարեր շարունակ ուխտավորներն այստեղ թողել են Բուդդայի պատկերներ, որոնցից շատերը հետագայում հեռացվել են։ Այս տարածքում կան շատ մակագրություններ, որոնք վկայում են ուխտավորների բարի գործերի մասին։ Դրանցից շատերը գրված են քմերերենով, կան նաև ճապոներեն և բիրմայերեն արձանագրություններ։ Չորս փոքր բակերը, որ հարում են շինությանը, հավանաբար սկզբում լցված են եղել ջրով[45]։ Կառույցի հյուսիսային ու հարավային հատվածները գրադարաններ են։

Երկրորդ և ներքին ճեմասրահները միմյանց և երկու գրադարաններին միացած են մեկ այլ խաչաձև հարթակի միջոցով, որը կառուցվել է ավելի ուշ։ Պատերի վերին հատվածում կերտված են դևաթաներ (Հինդուիզմի աստվածային էակներ), կամ՝ միայնակ, կամ էլ՝ քառյակով։ Վերին պարսպի չափերն են 100 մ և 115 մ, և հավանաբար այն ի սկզբանե հեղեղված է եղել՝ ներկայացնելով օվկիանոսը Մերու լեռան շուրջ[46]։ Կողմերի երեք սանդղավանդակները ուղղորդում են դեպի անկյունային աշտարակներ և ներքին սյունասրահների գոպուրամներ։ Ուղղաձիգ աստիճանները բնորոշում են աստվածների թագավորության դժվար հասանելիությունը[47]։ Ներքին ճեմասրահը կոչվում է Բաքան, իրենից ներկայացնում է քառակուսի՝ առանցքային ճեմասրահներով, որոնք միացնում են գոպուրամները կենտրոնական սրբավայրին։ Ճեմասրահների տանիքները զարդարված են օձի մարմնի մոտիվներով, որոնք ամբողջանում են առյուծների կամ գարուդաների գլուխներով։ Փորագրված ճակատաքարերն ու վերնաճակատները զարդարում են ճեմասրահների և սրբավայրերի մուտքերը։ Կենտրոնական սրբավայրի վերևում գտնվող աշտարակի բարձրությունը 43 մ է, գետնից՝ 65 մ։ Ի տարբերություն նախկին սար-տաճարներին, կենտրոնական աշտարակը ավելի բարձր է, քան մնացած չորսը[48]։

Ի սկզբանե շինության մեջ տեղադրված է եղել Վիշնուի արձանը, և այն բոլոր կողմերից բաց էր։ Սակայն, երբ տաճարը վերածվեց Տխերավադա բուդդիզմի կենտրոնի, կառուցվել են պատեր, որոնք բնորոշում էին կանգնած բուդդաների։ 1934 թվականին Ջորջ Թրուվեն պեղել է կենտրոնական սրբավայրի տակ գտնվող փոսը, որը լի էր ավազով և ջրով։ Դա արդեն կողոպտվել էր ներսում առկա գանձի պատճառով, սակայն գետնից երկու մետր բարձրության վրա նա գտնում է «ոսկե տերևի» պահոցի սրբազան հիմքը[49]։

Հարդարանք խմբագրել

 
«Կաթնային ծովի խնոցումը» խորաքանդակ
 
Դևաթաները բնորոշ են Անգկոր Վատ ճարտարապետությանը

Անգկոր Վատի ինքնատիպության պատճառներից մեկն էլ նրա լայնածավալ ձևավորումն է։ Դրանում հիմնականում վերցված է խորաքանդակային ֆրիզների ձևը։ Արտաքին ճեմասրահի ներքին պատերը կրում են մի շարք լայնամասշտաբ տեսարաններ, որոնցում հիմնականում պատկերված են դրվագներ հին հնդկական Մահաբհարաթա և Ռամայանա պոեմ-էպոսներից։ Հյուսիս-արևմտյան անկյունից ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ, արևմտյան ճեմասրահում պատկերված է Լանկայի և Կուրուկշետրայի ճակատամարտերը։ Հարավային ճեմասրահում միակ պատմական տեսարանը Սուրյավարման II թագավորի երթն է, ապա հինդուիզմի 32 դժոխքներն ու 37 երկնային արքայությունները։

Արևելյան ցուցասրահում է գտնվում ամենահայտնի տեսարաններից մեկը՝ «Կաթնային ծովի խնոցումը», որում պատկերված են 92 ասուրաներ և 88 ոգիներ։ Դրանք Վիշնուի ուղղորդմամբ Վասուկի օձի միջոցով խնոցում են ծովը (Մաննիկան հաշվառել է 91 ասուրա, և անհամաչափ թվերը բացատրում է որպես ձմեռային արևադարձից մինչև գարնանային գիշերահավասարի օրեր, ինչպես նաև գիշերահավասարից մինչև ամառային արևադարձի օրեր)[50]։ Դրան հաջորդում է տեսարաններ, որտեղ Վիշնուն պարտության է մատնում ասուրաներին (ավելացվել է 16-րդ դարում)։ Հյուսիսային ցուցասրահում պատկերված է տեսարան, որտեղ Կրիշնան հաղթում է Բանասուրային[51], ինչպես նաև ճակատամարտ՝ հինդու աստվածների և ասուրաների միջև։ Հյուսիսարևմտյան և հարավարևմտյան անկյունային տաղավարներում ցուցադրվում են առավել փոքր տեսարաններով, որոնց մեծ մասը Ռամայանայից են կամ Կրիշնայի կյանքից։ Մի քանիսը դեռևս չեն մեկնաբանվել։

Անգկոր Վատում ձևավորված է ասպարաների և դևաթաների պատկերումներով․ ավելի քան 1796 դևաթաների պատկերումներ ներկայումս ուսումնասիրվում են[52]։ Ճարտարապետները սյուների և պատերի վրա կերտել են ապսարաների փոքր պատկերներ՝ որպես դեկորատիվ մոտիվներ։ Դրանք լրացնում են առավել մեծ դևաթաների պատկերներին։ Հանդիպում են տաճարի բոլոր հատվածներում՝ մուտքի տաղավարից մինչև բարձր աշտարակների վրա։ 1927 թվականին Սապֆո Մարչալը հրապարակել է մի ուսումնասիրություն, որում ներկայացված են պատկերների հագուստները, մազերը, գլխազարդերը, դեկորատիվ ծաղիկներն ու զարդերը։ Դրանցում Անգկորի ժամանակաշրջանի իրական բնութագրումն է[53]։

Անգկոր Վատի խորաքանդակներ խմբագրել

Շինարարության տեխնիկա խմբագրել

 
Միջանցք

Հարթ քարերը նման են փայլուն մարմարի և դրված են առանց հավանգի, այնպիսի ամուր միացություններով, որոնք երբեմն դժվար է գտնել։ Քարերը միացված են փորակներով և որոշ դեպքերում միացած են սեպերով, մինչդեռ մյուսներում օգտագործված են կեռեր և ձգողություն։ Քարերը հավանաբար տեղադրվել են փղերի միջոցով կոկոսի պարաններով, ճախարակներով և բամբուկի փայտամածներով։ Անրի Մուոն նշել է, որ քարերի մեծ մասն ունեցել են 2․5 սմ տրամագծով անցքեր, 3 սմ խորությամբ, իսկ ավելի մեծ շինաքարերի վրա՝ ավելի շատ անցքեր։ Որոշ հետազոտողներ ենթադրել են, որ անցքերն արվել են, որպեսզի իրար միացվեին երկաթե ձողերով, իսկ մյուսները պնդում են, որ դրանք օգտագործվել են ժամանակավոր կախիչները պահելու համար, ինչը կօգներ քարերը տեղափոխել մի տեղից մյուսը։

Հուշարձանի շինարարության համար օգտագործվել է 5 միլիոնից մինչև 10 միլիոն ավազաքարեր, որոնց առավելագույն քաշը 1,5 տոննա է[54]։ Փաստորեն ողջ Անգկոր քաղաքում օգտագործվել է ավելի մեծ քանակությամբ քարեր, քան բոլոր եգիպտական բուրգերում, և Անգկոր քաղաքը զբաղեցրել է զգալիորեն ավելի մեծ տարածք, քան ժամանակակից Փարիզը։ Ավելին, ի տարբերություն եգիպտական բուրգերի, որոնցում օգտագործված է կրաքար, որն էլ հատվել է 0.5 կմ հեռավորության վրա, ապա ողջ Անգկոր քաղաքը կառուցվել է ավազաքարով, որը հատվել է 40 կմ կիլոմետր հեռավորության վրա (կամ ավելի)[55]։ Ավազաքարը պետք է տեղափոխվեր Կուլեն լեռան հյուսիսարևելյան մասից։ Ճանապարհի երկարությունը 35 կմ էր դեպի Տոնլե Սապ լիճ, ևս 35 կիլոմետր երկարությամբ ճանապարհ հատում էր լիճը և վերջին 15 կիլոմետրն անցնում էր Սիեմ գետի երկայնքով։ Սակայն Էտսուո Ուչիդան և Իչիտա Շիմոդա՝ Տոկիոյի Վասեդայի համալսարանից 2011 թվականին հայտնաբերել են ավելի կարճ՝ 35 կմ երկարությամբ ճանապարհ՝ օգտվելով արբանյակային լուսանկարներից։ Վերջիններս ենթադրում են, որ քմերներն օգտվել են այս ճանապարհից[56]։

Գրեթե բոլոր մակերեսները, սյուները, ճակատաքարերը և նույնիսկ տանիքները փորագրված են։ Կան երկարաձիգ ցայտաքանդակներ, որոնցում պատկերված են տեսարաններ հնդկական գրականությունից, ներառյալ՝ միաեղջյուրներ, արծվառյուծներ, թևավոր վիշապներ, որոնք տանում են սայլեր, մարտավարներ, որոնք հետևում են փիղ հեծած առաջնորդների և գեղեցիկ մազերով չքնաղ պարուհիներ։ Ցուցասրահների պատը ձևավորված է 1000 քառ․ մետր երկարությամբ խորաքանդակներով։ Անգկորի պատերի որոշ անցքեր ցույց են տալիս, որ հավանաբար դրանք զարդարված են եղել բրոնզե շերտերով։ Դրանք մեծ արժեք ունեին հին ժամանակներում և ավազակախմբերի հիմնական թիրախ էին։

Քայուրահոյի պեղումների ժամանակ քանդակագործ Ալեքս Էվանսը մի քանդակ պատրաստեց տեղի քարից, որի աշխատանքը տևեց 60 օր[57]։ Ռոջեր Հոփկինսը և Մարկ Լեհերը նույնպես փորձեր անցկացրեց կրաքարի վրա, և 22 օր պահանջվեց, որպեսզի 12 քարտաշ հատեն 400 տոննա քար[58]։ Այդ քանակությամբ քարի մշակման, փոխադրման, փորագրելու և տեղադրելու համար պետք է ներգրավված լինեին հազարավոր մարդիկ, ներառյալ՝ բարձր որակավորում ունեցող արհեստավորներ։ Այս քանդակները կերտելու համար պահանջվող հմտությունները զարգացած են եղել հարյուրավոր տարիներ առաջ, ինչպես ցույց տվեցին յոթերորդ դարին վերագրվող որոշ արվեստի գործեր, մինչև քմերների իշխանության գալը[26][59]։

Անգկոր Վատն այսօր խմբագրել

Վերականգնում և պահպանում խմբագրել

 
Անցքեր, որոնք առաջացել են վիետնամական ուժերի և «կարմիր քմերների» կրակոցների ժամանակ

Ինչպես Կամբոջայում գտնվող շատ այլ հնագույն տաճարներ, Անգկոր Վատը մեծ վնասներ է կրում բույսերի, սնկերի գերաճի, պատերազմի հասցրած վնասների և գողությունների պատճառով։ Պատերազմի ժամանակ կրած տաճարի վնասները շատ ավելի քիչ են՝ համեմատած Կամբոջայի մյուս տաճարների ավերակների հետ։ Այն նաև առավել լավ է վերականգնվել[28]։

Անգկոր Վատի վերականգնումը նոր դարաշրջանում սկսվել է 1908 թվականին «Հեռավոր արևելքի ֆրանսիական ինստիտուտի» (École française d'Extrême-Orient (EFEO)) կողմից իրականացվող «Անգկորի պահպանություն» (Conservation d'Angkor) ծրագրի հաստատմամբ։ Մինչ այդ այնտեղ անցկացվել էին ուսումնասիրություններ[60][61]։

Ծրագիրը պատասխանատու էր ուսումնասիրությունների, պահպանման և վերականգնողական գործողությունների համար, որն իրականացվելու էր Անգկորում մինչև 1970-ականների սկիզբը[62]։ Տաճարի վերականգման աշխատանքների մեծ մասը իրականացվել է 1960-ականներին[63]։ Սակայն «Կարմիր քմերների» շարժման ժամանակաշրջանում, 1975 թվականին ծրագիրն ընդհատվել է[64]։ 1986 և 1992 թվականներին տաճարի վերականգնումը շարունակել է Հնդկաստանի «Հնագիտական վարչությունը»[65], քանի որ այդ ժամանակ Ֆրանսիան չէր ընդունում Կամբոջական կառավարությունը։ Ե՛վ ֆրանսիական, և՛ հնդկական աշխատանքները քննադատվեցին, քանի որ քիմիական նյութերի և ցեմենտի օգտագործումից մեծ վնաս էր հասցվել քարերին[28][66][67]։

1992 թվականին Նորոդոմ Սիհանուկի օգնությամբ Անգկոր Վատն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների և Համաշխարհային ժառանգության ցանկում[68][69]։ 1994 թվականին տարածքը գոտևորվեց, որպեսզի պաշտպանության տակ առնվի Անգկոր տեղանքը[70]։ 1995 թվականին հաստատվեց «Անգկոր շրջանի տարածքի պաշտպանության և կառավարման մարմինը» (APSARA), իսկ 1996 թվականին օրինականացվեց Կամբոջայի ժառանգության պաշտպանությունը[71][72]։ Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան, Ճապոնիան և Չինաստանը ներկայումս ընդգրկված են տարբեր պահպանական նախագծերում։ Գերմանական (GACP) կազմակերպությունը աշխատում է պահպանել դևաթաները և այլ խորաքանդակներ։ Կազմակերպության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դևաթաների շուրջ 20%-ը գտնվում է խղճուկ վիճակում՝ բնական քայքայման և քարերի վնասման պատճառով, ինչպես նաև ավելի վաղ իրականացված վերակագնողական աշխատանքների արդյունքում[73]։ Այլ աշխատանքներ իրականացվում են, որպեսզի վերականգնվեն կառույցների փլուզված հատվածները։ Օրինակ արևմտյան ճակատամասի վերին հատվածը 2002 թվականից սկսած ամրացված է փայտամածով[74], իսկ ճապոնական խումբը 2005 թվականին ավարտին է հասցրել հյուսիսային գրադարանի և արտաքին պարսպի վերականգնումը[75]։ Համաշխարհային հուշարձանների հիմնադրամը 2008 թվականին, երկար ուսումնասիրություններից հետո, սկսել է աշխատանքներ տանել «Կաթնային ծովի խնոցումը» խորաքանդակի պահպանման համար։ Նախագծի շրջանակներում նաև վերականգնվել է տանիքային համակարգը և հեռացվել է ավելի վաղ վերականգնման արդյունքում օգտագործված ցեմենտը։ Աշխատանքների հիմնական շրջանն ավարտվել է 2012 թվականին, և ցուցասրահի տանիքի տեղադրման վերջին շտրիխներն արվել են 2013 թվականին։

Զբոսաշրջություն խմբագրել

 
Նագայի վերականգնված քանդակ և առյուծը տեղադրված են տաճարի մուտքի մոտ

1990-ականներից սկսած Անգկոր Վատը դարձել է զբոսաշրջային խոշոր կենտրոն։ 1993 թվականին հուշարձան են այցելել 7650 այցելու[76]։ 2004 թվականին կառավարությունը նշում է, որ այդ տարի 561000 օտարերկրացիներ ժամանել են Սիեմրեապ, ինչը կազմել է Կամբոջայի բոլոր զբոսաշրջիկների 50%-ը[77]։ 2007 թվականին այցելուների թիվը հասնում է մեկ միլիոնի[78], իսկ 2012-ին՝ շուրջ երկու միլիոն[79]։ 2013 թվականին գրանցվել է ամենաբարձր ցուցանիշը՝ 2 միլլիոն օտարերկրացի այցելու[80]։ 1990 թվականից սկսած տեղանքը հսկում է «SOKIMEX group» ըներությունը, որը վարձակալել է դա կամբոջական կառավարությունից։ Զբոսաշրջիկների ներհոսքը մինչ օրս համեմատաբար ավելի քիչ վնաս է պատճառել, քան գրաֆիտիները, պարանները և փայտե աստիճանները, որոնք համապատասխանաբար տեղադրվել են խորաքանդակների և հատակների ամրապնդման և պաշտպանության համար։ Զբոսաշրջությունը նաև ապահովել է լրացուցիչ միջոցներ պահպանման համար։ 2000 թվականի դրությամբ, Անգկորի ամբողջ տարածքի տոմսերի եկամուտների մոտ 28%-ը ծախսվել է տաճարների վրա, չնայած, աշխատանքների մեծ մասը իրականացվել է օտարերկրյա կառավարությունների կողմից հովանավորվող խմբերի, այլ ոչ թե Կամբոջայի իշխանությունների կողմից[81]։

Քանի որ Անգկոր Վատը տարիներ շարունակ էապես խթանել է զբոսաշրջությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն նրա ICC (International Co-ordinating Committee for the Safeguarding and Development of the Historic Site of Angkor) հանձնաժողովը, Royal Government և APSARA կազմակերպությունների հետ միասին կազմակերպել են սեմինարներ, որտեղ քննարկվել է «մշակութային զբոսաշրջություն» հասկացությունը[82]։ Գովազդից և մասսայական զբոսաշրջությունից խուսափելու համար, սեմինարները շեշտում էին բարձրորակ հարմարությունների և ծառայությունների կարևորությունը, որպեսզի կամբոջական կառավարությունը տնտեսապես շահի նաև երկրի հարուստ մշակույթի շնորհիվ[82]։ 2001 թվականին դրդապատճառի արդյունքն եղավ «Անգկոր զբոսաշրջային քաղաք» հասկացությունը, որի նպատակն էր զարգանալ ավանդական քմերական ճարտարապետության շնորհիվ՝ ընդգրկելով ժամանց և զբոսաշրջային հարմարություններ, շքեղ հյուրանոցներ՝ մեծաքանակ այցելուներով[82]։

Նման խոշոր զբոսաշրջային վայրերի զարգացման հեռանկարը մտահոգությունների առիթ է դարձել ինչպես APSARA-ի, այնպես էլ ICC-ի կողմից, պնդելով, որ տեղի նախորդ զբոսաշրջային զարգացումները անտեսել են շինարարական կանոնները և այդ նախագծերի մեծ մասը կարող են վնաս պատճառել լանդշաֆտային առանձնահատկություններին[82]։ Բացի այդ, այս նախագծերի հսկայական ծավալները սկսել են վտանգի տակ դնել մոտակա քաղաքի ջրի, կոյուղու և էլեկտրականության համակարգերի որակը[82]։ Նշվել է, որ զբոսաշրջության նման բարձր հաճախականությունը և տեղի որակյալ հարմարությունների աճող պահանջարկը, ինչպես օրինակ մեծ ավտոմայրուղու կառուցումը, ուղղակիորեն ազդեցություն են ունեցել ստորգետնյա ջրի վրա՝ ինչը հետագայում կխախտի Անգկորի տաճարների կառուցվածքային կայունությանը[82]։

Սիեմրեապի բնակիչները նաև մտահոգություն են հայտնել, որ զբոսաշրջիկներին հյուրընկալելիս վարկաբեկվում է իրենց քաղաքի հմայքն ու մթնոլորտը[82]։ Քանի որ տեղի մթնոլորտը «Անգկոր զբոսաշրջային քաղաք» ծրագրերի առանցքային բաղադրիչն է, տեղական պաշտոնյաները շարունակում են քննարկել, թե ինչպես հաջողությամբ ներգրավել ապագա տուրիզմը, առանց զոհաբերելու տեղական արժեքներն ու մշակույթը[82]։

  ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 668
ռուս..անգլ..ֆր.

«Հարավարևելյան Ասիական Ազգերի ասոցացիա» զբոսաշրջային ֆորումի ժամանակ համաձայնեցվել է, որ Բորոբուդուրը և Անգկոր Վատը դառնան քույր վայրեր, իսկ մարզերը՝ քույր մարզեր[83]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Карта Кампучии. М 1:1 000 000 М., ГУГК, 1980» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.
  2. Атлас мира. Азия (зарубежные страны). М., ГУГК, 1984
  3. Атлас мира. Роскартография, 2010. ISBN 978-5-85120-295-7
  4. «Этимология названия «Ангкор»» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.
  5. «What the world's largest Hindu temple complex can teach India's size-obsessed politicians».
  6. «Largest religious structure». Guinness World Records. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  7. 7,0 7,1 Ashley M. Richter (2009 թ․ սեպտեմբերի 8). «Recycling Monuments: The Hinduism/Buddhism Switch at Angkor». CyArk. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
  8. 8,0 8,1 8,2 Ангкор-Ват // Большая российская энциклопедия. — 2005. — Т. 1. — С. 683. — ISBN 5-85270-329-X.
  9. Higham, C. (2014). Early Mainland Southeast Asia. Bangkok: River Books Co., Ltd. էջեր 372, 378–379. ISBN 978-616-7339-44-3.
  10. «Government ::Cambodia». CIA World Factbook. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  11. «Cambodia's Angkor Wat Breaking Records for Visitors Again | News from Tourism Cambodia». Tourism of Cambodia.
  12. Ангкор-Ват // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  13. Chuon Nath Khmer Dictionary (1966, Buddhist Institute, Phnom Penh)
  14. Cambodian-English Dictionary by Robert K. Headley, Kylin Chhor, Lam Kheng Lim, Lim Hak Kheang, and Chen Chun (1977, Catholic University Press)
  15. J. Hackin; Clayment Huart; Raymonde Linossier; Raymonde Linossier; H. de Wilman Grabowska; Charles-Henri Marchal; Henri Maspero; Serge Eliseev (1932). Asiatic Mythology:A Detailed Description and Explanation of the Mythologies of All the Great Nations of Asia. էջ 194.
  16. daguan Zhou (2007). A Record of Cambodia: The Land and Its People. Translated by Peter Harris. Silkworm Books.
  17. 17,0 17,1 «Angkor Wat, 1113–1150». The Huntington Archive of Buddhist and Related Art. College of the Arts, The Ohio State University. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 27-ին.
  18. Coedès, George (1968). Walter F. Vella (ed.). The Indianized States of Southeast Asia. trans.Susan Brown Cowing. University of Hawaii Press. էջ 164. ISBN 978-0-8248-0368-1.
  19. Glaize, The Monuments of the Angkor Group p. 59.
  20. Higham, The Civilization of Angkor pp. 1–2.
  21. Masako Fukawa; Stan Fukawa (2014 թ․ նոյեմբերի 6). «Japanese Diaspora - Cambodia». Discover Nikkei. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
  22. Abdoul-Carime Nasir. «Au-dela du plan Japonais du XVII siècle d'Angkor Vat, (A XVII century Japanese map of Angkor Wat)» (PDF) (French). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. «History of Cambodia, Post-Angkor Era (1431 - present day)». Cambodia Travel. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
  24. Quoted in Brief Presentation by Venerable Vodano Sophan Seng
  25. Aveni, A.; Romano, G. (September 1994). «Orientation and Etruscan ritual». Antiquity (անգլերեն). 68 (260): 545–563. doi:10.1017/S0003598X00047049. ISSN 0003-598X.
  26. 26,0 26,1 Time Life Lost Civilizations series: Southeast Asia: A Past Regained (1995). p.67–99
  27. 27,0 27,1 Glaize p. 59.
  28. 28,0 28,1 28,2 Russell Ciochon; Jamie James (1989 թ․ հոկտեմբերի 14). «The Battle of Angkor Wat». New Scientist. էջեր 52–57. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին. {{cite magazine}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  29. Flags of the World, Cambodian Flag History
  30. Falser, Michael (2011). Krishna and the Plaster Cast. Translating the Cambodian Temple of Angkor Wat in the French Colonial Period Արխիվացված 2012-02-10 Wayback Machine.
  31. Falser, Michael (2013). From Gaillon to Sanchi, from Vézelay to Angkor Wat. The Musée Indo-Chinois in Paris: A Transcultural Perspective on Architectural Museums..
  32. Falser, Michael: Clearing the Path towards Civilization - 150 Years of "Saving Angkor". In: Michael Falser (ed.) Cultural Heritage as Civilizing Mission. From Decay to Recovery. Springer: Heidelberg, New York, pp. 279–346.
  33. 33,0 33,1 Freeman and Jacques p. 48.
  34. Glaize p. 62.
  35. Coedès, George (1968). Walter F. Vella (ed.). The Indianized States of Southeast Asia. trans.Susan Brown Cowing. University of Hawaii Press. էջ 162. ISBN 978-0-8248-0368-1.
  36. The diplomatic envoy Zhou Da Guan sent by Emperor Temür Khan to Angkor in 1295 reported that the head of state was buried in a tower after his death, and he referred to Angkor Wat as a mausoleum
  37. 37,0 37,1 Higham, The Civilization of Angkor p. 118.
  38. Transcript of Atlantis Reborn, broadcast BBC2 4 November 1999.
  39. German Apsara Conservation Project Building Techniques, p. 5.
  40. Glaize p. 25.
  41. APSARA authority, Angkor Vat Style
  42. Freeman and Jacques p. 29.
  43. 43,0 43,1 Freeman and Jacques p. 49.
  44. 44,0 44,1 Freeman and Jacques p. 50.
  45. Glaize p. 63.
  46. Ray, Lonely Planet guide to Cambodia p. 195.
  47. Ray p. 199.
  48. Briggs p. 199.
  49. Glaize p. 65.
  50. Described in Michael Buckley, The Churning of the Ocean of Milk
  51. Glaize p. 69.
  52. Angkor Wat devata inventory - February 2010 Արխիվացված 23 Ապրիլ 2010 Wayback Machine
  53. Sappho Marchal, Khmer Costumes and Ornaments of the Devatas of Angkor Wat.
  54. Ghose, Tia (2012 թ․ հոկտեմբերի 31). «Mystery of Angkor Wat Temple's Huge Stones Solved». livescience.com.
  55. «Lost City of Angkor Wat». National Geographic. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  56. Uchida, Etsuo; Shimoda, Ichita (2013). «Quarries and transportation routes of Angkor monument sandstone blocks». Journal of Archaeological Science. 40 (2): 1158–1164. doi:10.1016/j.jas.2012.09.036. ISSN 0305-4403.
  57. "Lost Worlds of the Kama Sutra" History channel
  58. Lehner, Mark The Complete Pyramids, London: Thames and Hudson (1997)p. 202–225 0-500-05084-8.
  59. Scarre, Chris editor "The Seventy Wonders of the Ancient World", p. 81–85 (1999) Thames & Hudson, London
  60. «Considerations for the Conservation and Presentation of the. Historic City of Angkor» (PDF). World Monuments Fund. էջ 65. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մայիսի 16-ին.
  61. «The Siem Reap Centre, Cambodia». EFEO.
  62. «The Modern Period: The creation of the Angkor Conservation». APSARA Authority.
  63. Cambodia. Lonely Planet. 2010. էջ 157. ISBN 978-1-74179-457-1.
  64. Kapila D. Silva; Neel Kamal Chapagain, eds. (2013). Asian Heritage Management: Contexts, Concerns, and Prospects. Routledge. էջեր 220–221. ISBN 978-0-415-52054-6.
  65. «Activities Abroad#Cambodia». Archaeological Survey of India.
  66. Phillip Shenon (1992 թ․ հունիսի 21). «Washing Buddha's Face». New York Times.
  67. Kapila D. Silva; Neel Kamal Chapagain, eds. (2013). Asian Heritage Management: Contexts, Concerns, and Prospects. Routledge. էջ 223. ISBN 978-0-415-52054-6.
  68. Michael Falser (ed.). Cultural Heritage as Civilizing Mission: From Decay to Recovery. Springer International. էջ 253. ISBN 978-3-319-13638-7.
  69. Albert Mumma; Susan Smith. Poverty Alleviation and Environmental Law. ElgarOnline. էջ 290. ISBN 978-1-78100-329-9.
  70. «Royal Decree establishing Protected Cultural Zones». APSARA.
  71. Yorke M. Rowan; Uzi Baram (2004). Marketing Heritage: Archaeology and the Consumption of the Past. AltaMira Press. էջ 123. ISBN 978-0-7591-0342-9.
  72. Hing Thoraxy. «Achievement of "APSARA». Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ մարտի 3-ին.
  73. German Apsara Conservation Project Արխիվացված 5 Փետրվար 2005 Wayback Machine, Conservation, Risk Map, p. 2.
  74. «Infrastructures in Angkor Park». Yashodhara no. 6: January – June 2002. APSARA Authority. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 25-ին.
  75. «The Completion of the Restoration Work of the Northern Library of Angkor Wat». APSARA Authority. 2005 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 25-ին.
  76. Justine Smith (2007 թ․ փետրվարի 25). «Tourist invasion threatens to ruin glories of Angkor Wat». The Observer.
  77. «Executive Summary from Jan–Dec 2005». Tourism of Cambodia. Statistics & Tourism Information Department, Ministry of Tourism of Cambodia. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 25-ին.
  78. «Tourism Statistics: Annual Report» (PDF). Ministry of Tourism. էջ 60.
  79. «Tourism Annual Report 2012» (PDF). Ministry of Tourism.
  80. «Ticket sales at Angkor Wat exceed 2 million», The Phnom Penh Post, 21 January 2015
  81. Tales of Asia, Preserving Angkor: Interview with Ang Choulean (13 October 2000)
  82. 82,0 82,1 82,2 82,3 82,4 82,5 82,6 82,7 Winter, Tim (2007). «Rethinking tourism in asia». Annals of Tourism Research. 34: 27. doi:10.1016/j.annals.2006.06.004.
  83. «Borobudur, Angkor Wat to become sister sites». 2012 թ․ հունվարի 13.

Գրականություն խմբագրել

  • Рыбакова Н. И. Храмовый комплекс Ангкор Ват в Камбодже // Сокровища искусств стран Азии и Африки. Выпуск 2. — М, 1976.

Արտաքին հղումներ խմբագրել