«Անգլիացի հիվանդը» (անգլ.՝ The English Patient), 1996 թվականին Էնթոնի Միգելլայի կողմից նկարահանված դրամա։ Ֆիլմը նկարահանված է Մայքլ Օնդաջի համանուն վեպի մոտիվներով, որի համար նա 1992 թվականին ստացավ Բուկերովյան մրցանակ։ Ֆիլմի պրեմիերան կայացավ ԱՄՆ-ում 1996 թվականի նոյեմբերի 6-ին Լոս Անջելեսում։ Ֆիլմի բյուջեն մոտ 27 միլիոն ԱՄՆ դոլար էր, իսկ վարձույթում նրա շահույթը կազմեց ավելի քան 230 միլիոն ԱՄՆ դոլար։

Անգլիացի հիվանդը
անգլ.՝ The English Patient
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
 ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ[2][3][4][…], ռազմական ֆիլմ[2][4], դրամա[2][3][4], ֆլեշբեք ֆիլմ, վեպի էկրանավորում և լրտեսական ֆիլմ[1]
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ, բուժում[1], կիրք[1] և պատերազմի զոհ[1]
ՀիմքԱնգլիացի հիվանդը
Թվական1996 և փետրվարի 27, 1997[5]
Լեզուանգլերեն, արաբերեն[6], գերմաներեն[6] և իտալերեն[6]
ՌեժիսորԷնթոնի Մինգելլա[2][3][7][…]
ՊրոդյուսերՍոլ Զենց[8][9]
Սցենարի հեղինակԷնթոնի Մինգելլա[1] և Մայքլ Օնդաաջ
ԴերակատարներՌեյֆ Ֆայնս[3][4][7][…], Ժուլիետ Բինոշ[4][7][10][…], Ուիլեմ Դեֆո[4][7][10][…], Քրիստին Սքոթ Թոմաս[4][7][10][…], Նևին Էնդրյուս[7][11][12][…], Քոլին Ֆերթ[7][11][12][…], Ջուլիան Ուադհեմ[7][11][12][…], Յուրգեն Պրոխնով[7][11], Նինո Կաստելնուվո[7][11][12], Քևին Ուոթլի[7][11][12], Թորրի Հիգինսոն[7][11], Քլայվ Մերիսոն[7][11][12], Հիքեմ Ռոսթոմ[7][11], Ջորդի Ջոնսոն[7][11], Լիիսա Ռեփո Մարթել[7][11] և Պետեր Ռուհրինգ[7][11]
ՕպերատորՋոն Սիլ[1]
ԵրաժշտությունԳաբրիել Յարեդ
ՄոնտաժՎալտեր Մերչ
Պատմվածքի վայրԻտալիա[1] և Հյուսիսային Աֆրիկա[1]
Նկարահանման վայրՎենետիկ և Թունիս
ԿինոընկերությունMiramax Films[13] և The Saul Zaentz Company[13]
Տևողություն162 րոպե
Շահույթ232 000 000 $[14]
Պաշտոնական կայքէջ

1996 թվականին ֆիլմը ներկայացվեց Օսկար մրցանակաբաշխության 12 անվանակարգերում, որոնցից արժանացավ 9-ին։

Ռեյֆ Ֆայնս 2013
Քրիստին Սքոթ Թոմաս

Սյուժե խմբագրել

Դեպքերը կատարվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Ֆիլմը սկսվում է նրանով, որ Սահարա անապատի վրա խփվում է ինքնաթիռ, որի օդաչուն խիստ այրվածքներով հայտնվում է անգիտակից վիճակում և փրկվում տուարեգների օգնությամբ։ Վերջիններս նրան տանում են տեղացի բուժակի մոտ, որը փրկում է նրա կյանքը։

Այրվածքները խիստ աղճատում են նրա դեմքը, որը պատվում է սպիներով, նա անկարող է շարժվել, հազիվ է շնչում, քանի որ թոքերն այրվել են և մի փոքրիկ շունչ է նրա կյանքը պահում։ Քանի որ հիվանդը ոչինչ չէր հիշում, նրան անվանում են անգլիացի հիվանդ։

Նրան տեղափոխում են Իտալիա, որտեղ հայտնվում է երիտասարդ բուժքրոջ՝ Հաննայի խնամքի տակ։ Վերջինս կորցրել էր իր սիրեցյալին, մոտիկ ընկերուհուն։

Հասկանալով, որ հիվանդի կյանքը փրկելն անհնար է, իսկ տեղափոխությունն առավել կարագացնի նրա մահը, Հաննան որոշում է հիվանդի հետ մնալ ոչ մեծ իտալական վանական շինությունում և խնամել նրան։ Սակայն նրանք երկար չեն մնում, քանի որ նրանց է միանում մի կանադացի Կարավաջոն՝ կտրված բթամատերով, որը ատելությամբ է լցված լինում հիվանդի նկատմամբ։ Նա փնտրում էր այն մարդուն, որը լրտեսել էր հօգուտ գերմանացիների, մատնել էր իրենց խմբին և որի պատճառով անտանելի տանջանքների էր ենթարկվել ու կորցրել մատները։ Այդ մարդը, նրա կարծիքով, անգլիացի հիվանդն էր։

Հիվանդը կամաց-կամաց սկսում է վերհիշել իր հետ կատարվածը։ Հիշում է իր սիրեցյալին, գեղեցիկ կնոջ, ով արդեն ամուսին ուներ, հիշում է նրա բուռն սիրավեպը, նրանց բաժանումը և նրա մահը։ Մահացողը դեպք առ դեպք պատմում է, թե ինչպես մահացավ իր կինը, մենակ, անապատի մեջ, հանգչող խարույկի մոտ, առանց շարժվելու ընդունակության...

Պատմության վերջում պարզվում է, որ նա լրտես չէր, այլ թագավորական աշխարհագրական ընկերության աշխատակից, իսկ գերմանացիներին նա տեղեկություն հաղորդեց միայն նրա համար, որ կարողանա ինքնաթիռով հասնել իր կնոջն ու փրկել նրան։

Սահարա անապատի վրայով թռչող ինքնաթիռում միայն նա չէր։ Առջևի մասում նրա սիրեցյալ կնոջ մարմինն էր նաև...

Դերերում խմբագրել

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակ կատեգորիա Անուն Արդյունք
Օսկար Օսկար Սոլ Էենց հաղթանակ
Օսկար Էնթոնի Մինգելլա հաղթանակ
Օսկար Ռեյֆ Ֆայնս անվանակարգված
Օսկար Քրիստին Սքոթ Թոմաս անվանակարգված
Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար Ժուլիետ Բինոշ հաղթանակ
Օսկար լավագույն սցենարի համար Էնթոնի Մինգելլա անվանակարգված
օսկար լավագույն օպերատորական աշխատանքի համար Ջոն Սիլլ հաղթանակ
Օսկար լավագույն նկարիչ բեմադրողի համար Ստյուարտ Քրեյգ, Ստեֆան Մաքմիլլան հաղթանակ
Օսկար լավագույն հագուստների համար Էնն Ռոտ հաղթանակ
Օսկար լավագույն մոնտաժի համար Ուորթել Մերչ հաղթանակ
Օսկար լավագույն երաժշտության համար Գաբրիել Յարեդ հաղթանակ
Օսկար լավագույն ձայնի համար Ուորթել Մերչ, Մարկ Բերգեր, Դեվիդ Պարկեր, Քրիստոֆեր Նյուման հաղթանակ
BAFTA BAFTA լավագույն ֆիլմի համար Սոլ Էենց, Էնթոնի Մինգելլա հաղթանակ
BAFTA լավագույն ռեժիսուրայի համար Էնթոնի Մինգելլա անվանակարգված
BAFTA լավագույն դերասանի համար Ռեյֆ Ֆայնս անվանակարգված
BAFTA լավագույն դերասանուհու համար Քրիստին Սքոթ Թոմաս անվանակարգված
BAFTA երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար Ժուլիետ Բինոշ հաղթանակ
BAFTA լավագույն սցենարի համար Էնթոնի Մինգելլա հաղթանակ
BAFTA լավագույն օպերատորական աշխատանքի համար Ջոն Սիլ հաղթանակ
BAFTA նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանքի համար Ստյուարտ Քրեյգ անվանակարգված
BAFTA լավագույն հագուստների համար Էնն Ռոտ անվանակարգված
BAFTA լավագույն մոնտաժի համար Ուոլտեր Մերչ հաղթանակ
BAFTA լավագույն գրիմի համար Ֆաբրիցիո Սֆորզա, Նայջել Բուտ անվանակարգված
BAFTA լավագույն երաժշտության համար Գաբրիել Յարեդ հաղթանակ
BAFTA լավագույն ձայնի համար Ուոլտեր Մերչ, Մարկ Բերգեր, Փետ Ջեքսոն, Դեվիդ պարկեր, Քրիստոֆեր Նյուման, Իվան Շերոկ անվանակարգված
Ոսկե գլոբուս Ոսկե գլոբուս լավագույն ֆիլմի համար Էնթոնի Մինգելլա հաղթանակ
Ոսկե գլոբուս լավագույն ռեժիսուրայի համար Էնթոնի Մինգելլա անվանակարգված
Ոսկե գլոբուս լավագույն դերասանի համար Ռեյֆ Ֆայնս անվանակարգված
Ոսկե գլոբուս լավագույն դերասանուհու համար Քրիստին Սքոթ Թոմաս անվանակարգված
Ոսկե գլոբուս երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար Ժուլիետ Բինոշ անվանակարգված
Ոսկե գլոբուս լավագույն սցենարի համար Էնթոնի Մինգելլա անվանակարգված
Ոսկե գլոբուս լավագույն երաժշտության համար Գաբրիել Յարեդ հաղթանակ
ԱՄՆ կինոդերասանների միություն (անգլ.՝ Screen Actors Guild) ԱՄՆ կինոդերասանների միության մրցանակ լավագույն դերասանական կազմի համար անվանակարգված
ԱՄՆ կինոդերասանների միության (անգլ.՝ Screen Actors Guild) մրցանակ լավագույն դերասանի համար Ռալֆ Ֆայնս անվանակարգված
ԱՄՆ կինոդերասանների միության (անգլ.՝ Screen Actors Guild) մրցանակ լավագույն դերասանուհու համար Քրիստին Սքոթ Թոմաս անվանակարգված
ԱՄՆ կինոդերասանների միության (անգլ.՝ Screen Actors Guild) մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար Ժուլիետ Բինոշ անվանակարգված
Գրեմմի Լավագույն երգ ֆիլմի համար Գաբրիել Յարեդ հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել