Անգլիական ֆոքսհաունդ

Շան ցեղատեսակ

Անգլիական ֆոքսհաունդ (անգլ.՝ English Foxhound աղվես-որսաշուն), որսաշների ցեղատեսակ, որոնց հայրենիքը Մեծ Բրիտանիան է։

Անգլիական ֆոքսհաունդ
Տեսակշան ցեղատեսակ
ՄականուններԱնգլիական ֆոքսհաունդ
ԲնաշխարհՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Առանձնահատկություններ
Հասակ58—64 սմ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Օգտագործում խմբագրել

Շուն֊խուզարկու է։ Աշխույժ խառնվածքով առաջնակարգ որսաշուն է։ Աղմկարար է և այնքան էլ նպատակահարմար չէ տանը պահելու համար։

Նկարագրություն խմբագրել

 
Անգլիական ֆոքսհաունդը 1915 թվականին
  • Հասակը՝ 58֊64 սմ
  • Գույնը՝ սովորաբար երկու կամ երեք գույնանի
  • Պոչը՝ բարձր և էներգետիկ
  • Թաթերը՝ Աղվեսային, հաստ և ամուր բարձիկներով։ Մատներն կեռ են, մագիլները՝ պինդ։

Կերակրում և խնամք խմբագրել

 

Ֆիզիկական մեծ ջանքեր է պահանջում խնամքի համար։ Մորթը պետք է կանոնավոր մաքրել խոզանակով։ Ֆոքսհաունդներն դիմացկուն են, քանի որ անցյալում պետք է մի քանի օր շարունակ հետքերով հետապնդեին աղվեսներին, մինչև հիմա պահպանվել է շարժման նրանց պահանջմունքը։

Ֆիլմեր որսկան շների մասին խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել