Անա Մարիա Մատուտե

իսպանացի գրող

Անա Մարիա Մատուտե (իսպ.՝ Ana María Matute, հուլիսի 26, 1925(1925-07-26)[1], Մադրիդ, Իսպանիա[2] - հունիսի 25, 2014(2014-06-25)[3][4][5], Բարսելոնա, Իսպանիա[2]), իսպանացի գրող, «50-ական թվականների սերունդ»։

Անա Մարիա Մատուտե
իսպ.՝ Ana María Matute
Ծննդյան անունիսպ.՝ Ana María Matute Ausejo
Ծնվել էհուլիսի 26, 1925(1925-07-26)[1]
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա[2]
Վախճանվել էհունիսի 25, 2014(2014-06-25)[3][4][5] (88 տարեկան)
Վախճանի վայրԲարսելոնա, Իսպանիա[2]
ԳերեզմանMontjuïc Cemetery
Մասնագիտությունվիպասան, գրող և մանկագիր
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն Իսպանիա
Ժանրերպոեզիա և վեպ
Գրական ուղղություններ50-ականների սերունդ
Ուշագրավ աշխատանքներLos Mercaderes?, Q5405967? և Olvidado rey Gudú?
ԱնդամակցությունOhio Society of New York?
Պարգևներ
ԱմուսինRamón Eugenio de Goicoechea López?
ԶավակներJuan Pablo Goicoechea Matute?
 Ana María Matute Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բարսելոնայում, անձրևանոցների արտադրության գործարանի տիրոջ՝ Ֆակունդո Մատուտեի (իսպ.՝ Facundo Matute) ընտանիքում հինգ երեխաներից երկրորդն էր։

Երբ ութ տարեկանում աղջիկը կյանքի և մահվան եզրին էր՝ երիկամը խոցած վարակի պատճառով, տատն ու պապը նրան վերականգնման համար տեղափոխեցին Մանսիլիա դե լա Սերրա՝ Լոգրանոյի հարավ-արևմտյան մասում գտնվող փոքրիկ քաղաք։ Հետագայում գրողի որոշ ստեղծագործություններում գործողությունների վայրը նման տեղանք կլինի։

  Ութ տարեկանում ես հիվանդացել եմ, և ինձ ուղարկել են գյուղ՝ տատիկ-պապիկի մոտ։ Նրանց հետ ապրել եմ գրեթե մի ամբողջ տարի։ Կարծում եմ, որ այդ ժամանակը ինձ համար որոշիչ էր։ Այն շատ խորը մխրճվել է հիշողությանս մեջ, և ես մուտք գործեցի մի աշխարհ, որը երբեք չեմ մոռացել։ Կաստիլական գյուղի մարդիկ … կյանքի համար նրանց դաժան պայքարը ինձ համար առաջին անգամ էր բացվել։ Ես ցանկացա դպրոց գնալ գյուղի երեխաների հետ և հասա դրան
- Անա Մարիա Մատուտե
 

:

Երբ նա տասը տարեկան էր, քաղաքացիական պատերազմ սկսվեց, որը մեծ ազդեցություն է գործել ապագա գրողի աշխարհայացքի ձևավորման վրա, նա ականատես է դարձել ոչ միայն երկու կողմերի միջև ընթացող պայքարին, այլև յուրաքանչյուր բնակչի մեջ աճող ներքին ագրեսիային[8]։

1952 թվականի նոյեմբերի 17-ին Անա Մարիա Մատուտեն ամուսնացել է գրող Ռամոն Էուխենիո դե Գոյկոեչեյի (իսպ.՝ Ramon Eugenio de Goicoechea) հետ։ Շուտով ծնվել է նրանց որդին՝ Խուան Պաբլոն, որին Անան նվիրել է մի շարք մանկական պատմվածքներ։ 1965 թվականին ամուսինները բաժանվել են, և այդ ժամանակների օրենքի համաձայն՝ նրան արգելված էր տեսնել որդուն։

Մահացել է 2014 թվականի հունիսի 25-ին, Բարսելոնայի հիվանդանոցում, կարդիոռեսպիրատոր ճգնաժամից հետո[9]։

Թաղված է Մոնժուիկի գերեզմանոցում (կատ.՝ Cementiri de Montjuïc) Բարսելոնայում։

Հիմնական ստեղծագործություններ խմբագրել

Վեպեր խմբագրել

  1. Los abel. — Barcelona: Destino, 1948 - Նադալի մրցանակի կարճ ցանկում
  2. Fiesta al Noroeste. — Madrid: Afrodisio Aguado, 1953 - «Premio Café Gijón» մրցանակ
  3. Маленький театр / Pequeño teatro. — Barcelona: Planeta, 1954
  4. En esta tierra. — Barcelona: Éxito, 1955
  5. Los hijos muertos. — Barcelona: Planeta, 1958 - Քննադատների մրցանակ (իսպ.՝ Premio de la Crítica de narrativa castellana) և գրականության ազգային մրցանակ (իսպ.՝ Premio Nacional de Narrativa)
  6. Primera memoria. — Barcelona: Destino, 1960 - Նադալի մրցանակ Algunos muchachos. — Barcelona: Destino, 1964.
  7. Los soldados lloran de noche. - Barcelona: Destino, 1964
  8. La trampa. — Barcelona: Destino, 1969
  9. La torre vigía. — Barcelona: Lumen S.A., 1971
  10. Luciérnagas. — Barcelona: Destino, 1993
  11. Olvidado rey Gudú. - Madrid: Espasa Calpé, 1996
  12. Aranmanoth. — Madrid: Espasa Calpé, 2000
  13. Paraíso inhabitado. — Madrid: Espasa Calpé, 2010

Պատմվածների ժողովածու խմբագրել

  • El tiempo / «Ժամանակ» (1957)
  • El arrepentido / «Զղջացողը» (1961)
  • A la mitad del camino / «Ճանապարհի կեսին» (1961)
  • Historia de la Artámila / «Արտամիլայի պատմությունները» (1961)
  • El río / Գետը (1963)
  • «Տարօրինակ տղաները» (1968)

Ճանաչում խմբագրել

  • «Մոլորակ» հրատարակչության մրցանակ (1954):
  • Նադալի մրցանակ՝ 1959 թվական։
  • Իսպաներենի թագավորական ակադեմիայի անդամ (1996, (Ակադեմիայի երերքարյուր տարվա պատմության մեջ՝ երրորդ կինըերրորդ կինը)։
  • Միգել դե Սերվանտեսի մրցանակ (2010, ինչպես նաև երրորդ կինը՝ ով արժանացել է իսպանալեզու գրականության այդ գլխավոր մրցանակին)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 The Washington Post / S. BuzbeeWashington: Fred Ryan, 1877. — ISSN 0190-8286; 2641-9599
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #118782592 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  6. http://www.gencat.cat/presidencia/creusantjordi/2009/cat/
  7. https://es.wikipedia.org/wiki/Premio_Nacional_de_las_Letras_Espa%C3%B1olas
  8. Paredes-Méndez M. F., Harpring M., Ballesteros J. Voces de España: antologia literaria. — Boston, MA: Thompson Heinle, 2005.
  9. Վախճանվել է իսպամացի գրող Անա Մարիա Մատուտեն

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անա Մարիա Մատուտե» հոդվածին։