Անաքսագորաս (հին հունարեն՝ Ἀναξαγόρας, մոտ մ. թ. ա. 500[1], Կլազոմեն[1] - մոտ մ. թ. ա. 428[1], Lampsacus, Թուրքիա[1]), հին հույն փիլիսոփա, մաթեմատիկոս, աստղագետ, աթենական փիլիսոփայական դպրոցի հիմնադիր։

Անաքսագորաս
հին հունարեն՝ Ἀναξαγόρας
Ծնվել էմոտ մ. թ. ա. 500[1]
Կլազոմեն[1]
Մահացել էմոտ մ. թ. ա. 428[1]
Lampsacus, Թուրքիա[1]
ՈւղղությունPluralist school? և նախասոկրատյան փիլիսոփայություն
Մասնագիտությունմաթեմատիկոս, փիլիսոփա, ֆիզիկոս, աստղագետ և գրող
Գործունեության ոլորտաստղագիտություն, մաթեմատիկա և փիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինհին հունարեն[1][2]
Հայտնի աշակերտներMetrodorus of Lampsacus?, Էմպեդոկլես[3] և Carneades of Athens?
 Anaxagoras Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Հոնիայի Կլազոմեն քաղաքում, քառասուն տարեկան հասակում Պերիկլեսի կողմից հրավիրվել է Աթենք։ Իր բնագիտական հայացքների համար Աթենքի պետությունը մեղադրեց նրան սրբապղծության (աթեիզմի) մեջ՝ հիմք ընդունելով նրա այն հայտարարությունը, որ Արեգակը իրենից ներկայացնում է Պելոպոնեսի թերակղզուց մեծ շիկացած քար։ Քանի որ անաստվածության մեջ մեղադրանքը համարվում էր ծանր, նախատեսվում էր մահապատիժ։ Սակայն Պերիկլեսը, որն այն ժամանակ զμաղեցնում էր պետության մեջ ամենաբարձր՝ ստրատեգոսի (ռազմավարի) պաշտոնը, հանդես եկավ փիլիսոփային պաշտպանող ճառով և խնդրեց, որ մահապատիժը փոխարինեն աքսորով։ Դատավորները դժվարությամբ համաձայնեցին թույլ տալ նրան հեռանալ քաղաքից՝ ձևականորեն պահպանելով մահապատժի վճիռը։ Անաքսագորասը փառքով վերադարձավ իր հայրենիք։

Ուսմունք խմբագրել

Անաքսագորասը բնության երևույթները բացատրում է պատճահետևանքային կապի բացահայտման միջոցով կամ, ինչպես ինքն է ասում, անհրաժեշտության միջոցով։ Չի հավատացել ճակատագրին, որը նրա համար դատարկ անվանում էր։ Նրան հետաքրքրել է իրերի փոխակերպման խնդիրը։ Գտնում էր, որ եթե մարդու մարմինը մեծանում է սնունդ ու ջուր ստանալուց, ուրեմն նրանց մեջ կա ամեն ինչ, ինչից կազմված է մարմինը։ Եթե հացը առաջանում է ցորենից, իսկ վերջինս՝ հողից, ուրեմն հողի մեջ կա այն ամենը, ինչ կա հացի մեջ։ Դրանից եզրակացրել է, որ ամեն ինչի մեջ կա ամեն ինչի որևէ մաս։ Ուրեմն, սկզբունքորեն, ամեն ինչի մեջ կա ամեն ինչ։ Բացատրել է զգայական աշխարհի բազմազանությունը՝ ելնելով սկզբնական նյութերից, որոնք նա անվանել է «սերմեր» - հոմիոմերի (հին հունարեն՝ homoioméreia ὅμοιος, «նման, հավասար, համանման» + μερίς, «մաս, բաժին»)։

Սերմերը շատ են իրենց որակի տեսակետից, բայց անսահման չեն, տարբեր են իրենց մեծությամբ, սակայն ամենամեծերն էլ այնքան փոքր են, որ մեր աչքի համար նշմարելի չեն։ Ըստ նրա՝ սերմերի մեջ չկա ամենափոքրը, այլ կա միշտ ավելի փոքրը։ Սերմերը բաժանվում են ու միանում, բայց դրանք չեն վերափոխվում մեկը մյուսի։ Զգայական աշխարհի բազմազանությունը բացատրվում է տարբեր որակի սերմերի միացումով, տարբեր խառնուրդների առաջացմամբ։ Սերմերը հավերժ են, զգայական աշխարհը՝ փոփոխվող։ Ամեն իրի որակ պայմանավորված է այս կամ այն տեսակի սերմերի քանակի առկայությամբ։ Անաքսագորասի պատկերացումները սերմերի մասին այսօր էլ չեն հնացել, քանի որ սերմերը կարելի է նույնացնել տարրական մասնիկների, ատոմների կամ մոլեկուլների հետ։

Ըստ Անաքսագորասի սկզբում եղել է Քաոսը՝ խառը վիճակ, կարգ ու կանոնի բացակայություն, մութ անդունդ։ Քաոսի մեջ «բոլոր իրերը միասին են եղել», այսինքն սերմերը գտնվել են խառնված վիճակում, եկել է Նուսը (խելքը) և կարգ ու կանոն հաստատել աշխարհում՝ իր արարիչ գործունեությամբ Քաոսից ստեղծելով Կոսմոսը։

Անակսագորասը առաջինն էր, որ կարողացավ ճիշտ բացատրել Նեղոս գետի վարարումը սարերի ձնհալով։ Անաքսագորասն առաջինը բույսերին վերագրեց շնչառություն։ Նա հայտնաբերեց, որ ձկները շնչում են խռիկներով։ Ծիր կաթինը, ըստ նրա, աստղերի բազմության լույսն է։ Որոտն առաջանում է ամպերի բախումից, իսկ կայծակն ամպերի շփումն է։ Լուսինը երկրային ծագում ունի, նրա վրա էլ կան հովիտներ, սարեր, ձորեր, նա չունի ինքնուրույն լույս, այլ անդրադարձնում է Արեգակի լույսը։ Արեգակն ու Լուսինը միասին են առաջացել։ Երկրի շուրջ պտտվող մարմինները մնում են երկնքում իրենց պտտման շնորհիվ և կընկնեն Երկրի վրա հենց որ դադարեն պտտվել։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Рожанский И. Д. Анаксагор. У истоков античной науки. — М.: Наука, 1972. — 320 с. — 6 200 экз.
  • Рожанский И. Д.Анаксагор. — М։ Мысль, 1983.
  • Фрагменты ранних греческих философов. Часть 1։ От эпических космогоний до возникновения атомистики. Изд. А. В. Лебедев. — М.։ Наука, 1989.
  • Хакимов Р. З. «Разум» как детерминирующий фактор в философской системе Анаксагора // Вестник Московского университета. Серия 7. Философия. — 1993. — № 3. — С. 56-64.
  • Янков В. А. Геометрия Анаксагора. Историко-математические исследования, 8(43). — 2003. — с. 241—267.
  • Янков В. А. Строение вещества в философии Анаксагора // Вопросы философии. — М., 2003. — № 5. — С. 135—149.
  • Graham D. Science Before Socrates: Parmenides, Anaxagoras, and the New Astronomy. — Oxford University Press, 2013.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 377