Անատոլի Անդրեևիչ Գրոմիկո (բելառուս․՝ Анато́ль Андрэ́евіч Грамы́ка, ապրիլի 15, 1932(1932-04-15)[1], Բորիսով, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 25, 2017(2017-09-25)[1], Մոսկվա, Ռուսաստան)՝ խորհրդային, ապա ռուս դիվանագետ և գիտնական, ամերիկագիտության, աֆրիկագիտության, միջազգային հարաբերությունների մասնագետ։

Անատոլի Անդրեևիչ Գրոմիկո
Դիմանկար
Ծնվել էապրիլի 15, 1932(1932-04-15)[1]
ԾննդավայրԲորիսով, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 25, 2017(2017-09-25)[1] (85 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄիջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (1954)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր և իրավաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունդիվանագետ, աֆրիկանիստ, Americanist, տնտեսագետ և պատմաբան
ԱշխատավայրNovosti Press Agency?, ՌԳԱ Աֆրիկայի ինստիտուտ, ՌԳԱ ԱՄՆ և Կանադայի ինստիտուտ, ՌԳԱ Աֆրիկայի ինստիտուտ, Q4135721? և Մոսկվայի պետական համալսարան
ԱմուսինLydia Gromyko?
Ծնողներհայր՝ Անդրեյ Գրոմիկո, մայր՝ Lydia Gromyko?
Պարգևներ և
մրցանակներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան
և ԽՍՀՄ պետական մրցանակ
ԱնդամությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Խաղաղության պաշտպանության սովետական կոմիտե և Ռուսաստանի նկարիչների միություն
ԵրեխաներԻգոր Գրոմիկո և Aleksey Gromyko?
 Anatoly Gromyko Վիքիպահեստում

Իրավաբանական գիտությունների թեկնածու, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1981)։

1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ։

Կենսագրություն խմբագրել

1954 թվականին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։

1961-1965 թվականներին եղել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ԽՍՀՄ դեսպանատան 1-ին քարտուղար, խորհրդական։

1965 թվականից՝ «Նովոստի» մամուլի գործակալության գլխավոր խմբագրության գլխավոր խմբագրի տեղակալ։

1966-1968 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ Աֆրիկայի ինստիտուտի սեկտորի վարիչ։

1968 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի սեկտորի վարիչ։ 1970 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Քենեդիի իշխանության գալը և նրա կառավարության արտաքին քաղաքականությունը» թեմայով։

1973 թվականից՝ ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։

1974 թվականից՝ ԳԴՀ-ում ԽՍՀՄ դեսպանության խորհրդական-դեսպանորդ։

1976-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ Աֆրիկայի ինստիտուտի տնօրեն։

1976 թվականից՝ Աֆրիկայի ժողովուրդների հետ բարեկամության Խորհրդային ասոցիացիայի նախագահ։

1977 թվականից՝ Ասիայի և Աֆրիկայի երկրների համերաշխության խորհրդային կոմիտեի նախագահի տեղակալ և խաղաղության պաշտպանության սովետական կոմիտեի անդամ։

1978 թվականից՝ Եվրոպական անվտանգության և համագործակցության խորհրդային կոմիտեի անդամ։

1981 թվականի դեկտեմբերի 29-ից՝ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ՝ տնտեսագիտության բաժնի գծով։

1992 թվականից աշխատել է Կիպրոսում։

2003-2010 թվականներին եղել է ՌԳԱ Աֆրիկայի ինստիտուտի քաղաքականության գնահատման կենտրոնի ղեկավար, գլխավոր գիտաշխատող։

2008 թվականից փորձագիտական խորհրդի անդամ և «Աշխարհաքաղաքականություն» միջազգային վերլուծական ամսագրի մշտական հեղինակ։

2010 թվականի ապրիլի 1-ից՝ ՌԳԱ միջազգային անվտանգության խնդիրների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող։

2010 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պրոֆեսոր[2]։

Աֆրիկայի հարցերով ՌԳԱ նախագահության գիտական խորհրդի անդամ։

«Հանուն համաշխարհային ժողովրդավարական կարգուկանոնի ամրապնդման և ի աջակցություն ՄԱԿ-ի» շարժման նախագահ։ Ռուսաստանի նկարիչների միության անդամ։

Մահացել է 2017 թվականի սեպտեմբերի 25–ին[3]։

Թաղված է Տրոեկուրովյան գերեզմանատանը (25–րդ տեղամաս)։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Ընտանիք խմբագրել

Հայրը ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Անդրեյ Անդրեևիչ Գրոմիկոն է։ Մայրը՝ Լիդիա Դմիտրիևնան (օրորդական ազգանունը՝ Գրինևիչ, 1911-2004)։

Կինը՝ Վալենտինա Օլեգովնա։

Երեխաները՝

  • Որդի՝ Իգոր– Բելառուսի Հանրապետության Մինսկում ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչը 2009-2014 թվականներին,
  • Որդի՝ Ալեքսեյ-քաղաքագետ, ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի տնօրեն,
  • Դուստր՝ Աննա

Մատենագիտություն խմբագրել

  • Գրոմիկո Ա., Քենեդի եղբայրներ /Անատոլի Գրոմիկո, Անդրեյ Կոկոշին, [հրատ. Ա. Ա. Բեսսմերտնիխ, Ռ. Ֆ. Իվանով]:- Մոսկվա։ Միտք, 1985.- 477, [3] էջ-100000 օրինակ։
  • ԱՄՆ Կոնգրես. ընտրություններ, կազմակերպություն, լիազորություններ:- Մ., 1957
  • Նախագահ Քենեդու 1036 օրը - Մ., 1971
  • Գիտատեխնիկական հեղափոխություն և միջազգային հարաբերություններ (1973) (համահեղինակ)
  • ԱՄՆ արտաքին քաղաքականություն. դասեր և իրականություն, 60-70-ական թվականներ - Մ., 1978
  • Հակամարտությունը Հարավային Աֆրիկայում. միջազգային կողմ - Մ., 1979
  • Աֆրիակ․ զաաջընթաց, դժվարություններ, հեռանկարներ։ - Մ., 1981
  • Արևադարձային Աֆրիկայի դիմակները և քանդակը- Մ., 1984, 1985
  • Նոր մտածողություն միջուկային դարաշրջանում (համահեղինակ) (1984)
  • Քենեդի եղբայրներ (համահեղինակ) (1985)
  • Անդրեյ Գրոմիկո. Կրեմլի լաբիրինթոսում։ (1997)
  • Մեր ժամանակի կերպարանափոխությունը։ Ընտիր երկեր - Մ.: Весь мир, 2012: - 464 էջ, 1000 օրինակ, ISBN 978-5-7777-0514-3

Նրա մասին խմբագրել

Գրոմիկո Անատոլի Անդրեևիչ / / Իվանյան է. Ա., Ռուս-ամերիկյան հարաբերությունների հանրագիտարան։ XVIII-XX դարի. - Մոսկվա. Միջազգային հարաբերություններ, 2001։ - 696 էջ։ — ISBN 5-7133-1045-0.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Кафедра международных организаций и мировых политических процессов " Преподаватели
  3. «Ушёл из жизни Анатолий Андреевич Громыко». ФМП МГУ. 2017 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Նախորդող՝
Վասիլի Գրիգորևիչ Սոլոդովնիկով
ԽՍՀՄ ԳԱ Աֆրիկայի ինստիտուտի տնօրեն
1976—1991
Հաջորդող՝
Ալեքսեյ Միխայլովիչ Վասիլև


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անատոլի Գրոմիկո» հոդվածին։