Անատոլի Գրիգորյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Անատոլի Հակոբի Գրիգորյան (հունիսի 4, 1941(1941-06-04), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 17, 2017(2017-03-17), Երևան, Հայաստան[1]), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1983), ՀՀ ժողովրդական նկարիչ (2013)[2]։

Անատոլի Գրիգորյան
Ծնվել էհունիսի 4, 1941(1941-06-04)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 17, 2017(2017-03-17) (75 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1961) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1967)
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
Անատոլի Գրիգորյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը (1956-1961), ապա՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետը (1962-1967)։

1967-1976 թթ. աշխատել է նկարիչ-բեմադրող՝ հայկական հեռուստատեսության ստուդիայում։ 1970 թվականից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, 1977 թվականին ընտրվել է Հայաստանի նկարիչների միության քարտուղար, 1978 թվականին՝ ԽՍՀՄ նկարիչների միության նախագահության անդամ։ 1982 թվականին Գրիգորյանը վերընտրվել է Հայաստանի նկարիչների միության քարտուղար և, միաժամանակ, ԽՍՀՄ նկարիչների միության նախագահության անդամ, 1983 թվականից՝ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ[3][4]։

1965 թ.-ից Անատոլի Գրիգորյանը եղել է ցուցահանդեսների մշտական մասնակից, որոնք կազմակերպվել են Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Նրա նկարները ցուցադրվել են (ինչպես ընդհանուր, այնպես էլ անհատական ցուցահանդեսներում) Ռուսաստանում, Բուլղարիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Ավստրիայում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, ԳՖՀ-ում և այլ երկրներում։ Նկարչի ստեղծագործությունները ցուցադրվում են Տրետյակովյան պատկերասրահում, Հայաստանի պետական պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Վանաձորի պատկերասրահում, մշակույթի նախարարության ֆոնդում, Ռուսաստանի և Հայաստանի նկարիչների միությունում, ինչպես նաև՝ բազմաթիվ անձնական հավաքածուներում։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանը». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
  2. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. Baghdasaryan, Aram. «AV Production - Անատոլի Գրիգորյան». avproduction.am. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.(չաշխատող հղում)