Անատոլի Արկադևիչ Բլագոնրավով (ռուս.՝ Анатолий Аркадьевич Благонравов, մայիսի 20 (հունիսի 1), 1894, Անկովո, Իլյինսկի շրջան, ԽՍՀՄ - փետրվարի 4, 1975(1975-02-04)[3][4], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային գիտնական, մեխանիկ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943), հրետանու գեներալ–լեյտենանտ, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, ԽՄԿԿ անդամ (1937

Անատոլի Արկադևիչ Բլագոնրավով
Анатолий Аркадьевич Благонравов
Դիմանկար
Ծնվել էմայիսի 20 (հունիսի 1), 1894
Ծննդավայրգյուղ Անկովո, Վլադիմիրի նահանգ
Մահացել է4 փետրվարի, 1975
Մահվան վայրՄոսկվա
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունՌուսաստան, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Ազգությունռուս
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան (1916), Ա․ Գ․ Ստոլետովայի անվան Վլադիմիրյան լեզվաբանական գիմնազիա, Միխայիլովյան հրետանային ուսումնարան (1916) և Միխայլովսկայայի ռազմական հրետանային ակադեմիա
Կոչումպրոֆեսոր և ԽՍՀՄ ԳԱ անդամ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունֆիզիկոս և գիտնական
ԱշխատավայրՊետրոս Մեծի անվան ստրատեգիական նշանակության հրթիռային զորքերի ռազմական ակադեմիա և Institute of Machines Science?
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա

Անատոլի Բլագոնրավովը ծնվել է 1894 թվականի մայիսի 20-ին (հունիսի 1)։ Ավարտել է Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտը (1916), Միխայլովյան հրետանային ուսումնարանը (1916), Հրետանային բարձրագույն դպրոցը (1924) և Ռազմա–տեխնիկական ակադեմիան (19291929-1946 թվականներին դասավանդել է Մոսկվայի Զերժինսկու անվան հրետանային ակադեմիայում։ 1946-1950 թվականներին եղել է Հրետանային գիտությունների ակադեմիայի պրեզիդենտը, 1953 թվականից՝ Մեքենագիտության ինստիտուտի տնօրենը, իսկ 1957-1963 թվականներինին՝ ԽՍՀՄ ԳԱ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարը[5]։ 1963 թվականից ԽՍՀՄ ԳԱ տիեզերական տարածությունների հետազոտման և օգտագործման հանձնաժողովի նախագահն էր, իսկ 1959 թվականից տիեզերական հետազոտությունների միջազգային հանձնաժողովի փոխպրեզիդենտը։ Միջազգային տիեզերագնացության ակադեմիայի իսկական անդամ է։ Հիմնական աշխատանքները վերաբերում են մեխանիկայի և սպառազինման հարցերին։ Բլագոնրավով արժանացել է ԽՍՀՄ պետական (1941) և Լենինյան (1960) մրցանակների։ Պարգևատրվել է Լենինի 5 և այլ շքանշաններով ու մեդալներով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.nmspacemuseum.org/inductee/anatoli-a-blagonravov/
  2. Space Pioneers EnshrinedLas Vegas: 1976. — P. 6.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
  5. Научные Чтения памяти К. Э. Циолковского. ГМИК. — Заглавная страница официального сайта чтений. Проверено 4 января 2012. Архивировано из первоисточника 26 февраля 2012
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 451