Անառակ կնոջ հուշագրությունը կամ Ֆաննի Հիլլ

գիրք

Անառակ կնոջ հուշագրությունը կամ Ֆաննի Հիլլ (անգլ.՝ Memoirs of a Woman of Pleasure, or, Fanny Hill), անգլիացի գրող Ջոն Քլելանդի էրոտիկ բնույթի վեպը։

Անառակ կնոջ հուշագրությունը կամ Ֆաննի Հիլլ
անգլ.՝ Memoirs of a Woman of Pleasure
Առաջին հրատարակության տիտղոսաթերթը
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրԼԳԲՏ գրականություն և էրոտիկա
Ձևվեպ
ՀեղինակՋոն Քլելանդ
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանԱնգլիա և Լոնդոն
Հրատարակվել էԱ մաս նոյեմբերի 21, 1748,
Բ մաս փետրվարի 14, 1749
Թվային տարբերակgutenberg.org/ebooks/25305
 Fanny Hill

Սյուժե խմբագրել

Ստեղծագործությունը բաղկացած է երկու ծավալուն նամակներից, որոնցում վեպի հերոսուհին՝ Ֆաննի Հիլլը, արդեն որպես սիրող ամուսնու երջանիկ կին, իր ընկերուհիներից մեկին ներկայացնում է իր կյանքի պատմությունը։ Ֆաննի Հիլլը զրկվելով ծնողներից՝ տասնհինգ տարեկան հասակում գալիս է Լոնդոն՝ որպեսզի աղախնի աշխատանք գտնելով կարողանա հոգալ իր հանապազօրյա ապրուստը։ Սակայն հանդիպելով որոշակի դժվարությունների ընկնում է հասարակաց տուն։ Այստեղ նա ծանոթանում է Կարլ անունով մի երիտասարդի հետ, ով փրկում է նրան անառակ կյանքից։ Սակայն հանգամանքների բերումով Կարլը մեկնում է ճանապարհորդության և Ֆաննին վերստին հայտնվում է հասարակաց տանը։ Որոշ ժամանակ անց Կարլը վերադառնում է և Ֆաննիին դուրս բերելով հասարակաց տնից ամուսնանում է նրա հետ։

Վեպում հանգամանալից կերպով նկարագրված է հասարակաց տան կյանքը, առանձնապես մեծ ուշադրություն է դարձված հաճախորդների սեռական նախապատվությունների մանրամասն պատկերմանը։

Էկրանավորում խմբագրել

  • 1964 - «Ֆաննի Հիլլ», ռեժիսոր՝ Ռասս Մայեր (Russ Meyer)[1]
  • 1968 - «Ֆաննի Հիլլ», ռեժիսոր՝ Մաք Ալբերգ (Mac Ahlberg)[2]
  • 1983 - «Ֆաննի Հիլլ», ռեժիսոր՝ Ջերրի Օ'Հարա (Gerry O'Hara)[3]
  • 1991 - «Պապրիկա», ռեժիսոր՝ Տինտո Բրասս (Tinto Brass)[4]
  • 1995 - «Ֆաննի Հիլլ», ռեժիսոր՝ Վալենտին Պալմեր (Valentine Palmer)[5]
  • 2007 - «Ֆաննի Հիլլ» (հեռուստասերիալ), ռեժիսոր՝ Ջեյմս Հեյվիս (James Hawes)[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ֆաննի Հիլլ (1964)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  2. Ֆաննի Հիլլ (1968)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  3. Ֆաննի Հիլլ (1983)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  4. Պապրիկա(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  5. Ֆաննի Հիլլ (1995)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  6. Ֆաննի Հիլլ (2007)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Գրականություն խմբագրել

 
«Անառակ կնոջ հուշագրությունը կամ Ֆաննի Հիլլ» վեպի նկարազարդումներից, նկարիչ՝ Էդուար Անրի Ավրիլ
  • Wilfried Dittmar: Memoirs of a woman of pleasure. In: Walter Jens u.a. (Hrsg.)։ Kindlers Neues Literaturlexikon. Komet Verlag, Frechen 2001, ISBN 3-89836-214-0 (Bd. 4, S. 44 f.)
  • Patsy S. Fowler (Hrsg.)։ Launching Fanny Hill. Essays on the novel and its influence. AMS Press, New York 2003, ISBN 0-404-63541-5.
  • Peter Naumann: Keyhole and candle. John Cleland's „Memoirs of af a Woman of Pleasure“ (Anglistische Forschungen; 115). Winter, Heidelberg 1976, ISBN 3-533-02554-3.
  • Charles Rembar: The end of obscenity. The trials of „Lady Chatterley“, „Tropic of Chancer“ and „Fanny Hill“. Deutsch Publisher, London 1969.