Անապատում պարողը (անգլ.՝ Desert Dancer), ռեժիսոր Ռիչարդ Ռեյմոնդի կենսագրական ֆիլմը։ Ֆիլմն իրական իրադարձությունների մասին է, որոնք տեղի են ունեցել երիտասարդ իրանցի պարող Աֆշինի հետ[7], որը, չնայած պարերով զբաղվելու պետական արգելքին, չի թողնում իր սիրելի գործը։

Անապատում պարողը
անգլ.՝ Desert Dancer
Երկիր Միացյալ Թագավորություն
 Ռումինիա
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
Թվական2014 և հուլիսի 3, 2014[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌիչարդ Ռայմոնդ[2]
ԴերակատարներՌիս Ռիչի[3][4][5], Ֆրիդա Պինտո[3][4][5], Նազանին Բոնիադի[3][4][5], Թոմ Քալեն[3][4], Մարամա Քորլեթ[3][4], Ակին Գազի[3][4], Սայմոն Կասիանիդիս, Թոլգա Սաֆեր և Մաքրամ Խուրի
ԵրաժշտությունԲենջամին Ուոլֆիշ
Պատմվածքի վայրԻրան
Նկարահանման վայրՄարոկկո, Լոնդոն[6] և Փարիզ[6]
ԿինոընկերությունRelativity Media

Սյուժե խմբագրել

«Անապատում պարողը» ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Իրանում, որտեղ պարն օրենքից դուրս է։ Ֆիլմը պատմում է Աֆշին Ղաֆարիանի պատմությունը, որը վտանգում է իր կյանքը` հանուն պարող դառնալու իր երազանքի[7]։ Օգտագործելով YouTubeը որպես ուսուցման միջոց` Աֆշինն իր ընկերների հետ համալսարանում ընդհատակյա պարի խումբ է ստեղծում, որպեսզի թաքնվի շարիաթի պահակազորից[8]։ Վերադառնալով` Աֆշինն ու իր ընկերները միանում են Թեհրանի փողոցներում ազատության համար միլիոնավոր պայքարողներին։ Աֆշինին ձերբակալում են և տանում անապատ` պատժի ենթարկելու համար։ Գլխավոր հերոսին հաջողվում է փրկվել, որից հետո նա ստիպված է փախչել Ֆրանսիա։ Փարիզում նրան քաղաքական ապաստարան է տրամադրվում, ինչպես նաև` նրան անվճար ընդունում են պարային հայտնի դպրոցներից մեկը[8]։

Դերերում խմբագրել

  • Ռիս Ռիչի` Աֆշին Ղաֆարիան
  • Ֆրիդա Պինտո` Էլայա
  • Թոմ Քալեն` Արդի
  • Նազանին Բոնիադի` Պարիսա Ղաֆարիան
  • Մարամա Կորլետ` Մոնա
  • Սայմոն Կասսիանիդիս` Սաթար
  • Մեհրան` Բաշմադ Աբեդի Ամին
  • Նիիտ` Մոհան Նասեր
  • Մաքրամ` Հուրի Մեհդի
  • Դավուդ Գադամի` Բասիջի առաջնորդ
  • Տոլգա` Սաֆեր Ստեֆանո

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր` Ռիչարդ Ռեյմոնդ
  • Սցենարի հեղինակ` Ջոն Քրոքեր
  • Պրոդյուսերներ` Պիպպա Քրոսս, Ֆաբիոլա Բերակասա, Լուիս Աստորկիա, Իսաբելա Միկո
  • Խորեոգրաֆ` Աքրամ Խան
  • Կոմպոզիտոր` Բենջամին Ուոլլֆիսչ
  • Օպերատոր` Կարլոս Կատալան
  • Բեմադրող նկարիչ` Շահրամ Քարիմի
  • Խմբագիրներ` Քրիս Ջիլ, Սելիա Հեյնինգ

Պրեմիերա խմբագրել

Գերմանիայում ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի հուլիսի 3-ին[9]։ 2014 թվականի հուլիսին «Անապատում պարողը» ֆիլմը բացել է Իտալիայում անցկացվող ամենամյա Ischia Global Film and Music Fest կինոյի և երաժշտության փառատոնը[10][11]։ Ֆիլմի պրեմիերան Հոնկոնգում կայացել է 2014 թվականի օգոստոսի 28-ին, ԱՄՆ-ում` 2015 թվականի ապրիլի 10-ին[9]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Նկարահանումների հիմնական մասն անց է կացվել Մարոկկոյում, քաղաքային տեսարանների մեծ մասը Թեհրանի փոխարեն նկարահանվել են Կասաբլանկայում։
  • «Անապատում պարողը» համաշխարհային ճանաչում ունեցող խորեոգրաֆ Ակրամ Խանի կինոդեբյուտն է։
  • Ֆիլմում նկարահանված Նազանին Բոնիադին ԱՄՆ միջազգային ամնիստիայի պաշտոնական ներկայացուցիչն է։
  • Անապատում տեղի ունեցող գործողությունների նկարահանումներն արվել են Հյուսիսային Սահարայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.imdb.com/title/tt2403393/fullcredits
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.bbfc.co.uk/releases/desert-dancer-film
  5. 5,0 5,1 5,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=225223.html
  6. 6,0 6,1 https://www.imdb.com/title/tt2403393/locations?ref_=tt_ql_dt_5
  7. 7,0 7,1 ««Танцующий в пустыне»» (ռուսերեն). Кинокомпания «Ливандия Энтертейнмент». Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  8. 8,0 8,1 ««Афшин Гаффариан: На самом деле, моя настоящая родина - это сцена»» (ռուսերեն). Мир Фестивалей. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  9. 9,0 9,1 ««Desert dancer» release info» (անգլերեն). IMDb. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  10. «Freida Pinto Steps Up Her Style Game During 'Desert Dancer' Debut at Ischia Global Film & Music Festival» (անգլերեն). Just Jared. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  11. «Cannes: 'Desert Dancer' to Open Ischia Global Film & Music Fest» (անգլերեն). The Hollywood reporter. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել